ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործարկվել է ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացակարգ 05/31/2017 12:25 | ԼՐԱՀՈՍ
Կարևորելով բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների անհրաժեշտությունը`Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է գործարար միջավայրի բարելավմանը միտված նոր ծրագիր: Այս մասին հայտնում է ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, արտահանման խթանմանն և փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակում, կպարզեցվի ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը, ինչը լրացուցիչ խթան կդառնա տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման:
Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով միաժամանակ հստակ խնդիր է դրվել կրճատել ԱԱՀ-ի գումարների վերադարձի ժամանակահատվածը: ՀՀ կառավարության՝ 30.03.2017թ. «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները, ավելացրած արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 333-Ն որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ից:
Ըստ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանի, մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա այժմ ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են հաշված օրերի ընթացքում: Կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 90 օրվա փոխարեն: «2017 թվականի ապրիլի 13-ից մինչև մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 39 կազմակերպությունների արդեն իսկ վերադարձվել է 289 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»,- տեղեկացրել է Տիգրան Կիրակոսյանը:
Նորարարությունից արդեն իսկ օգտված հարկ վճարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակ, շրջանառու միջոցներ և դրանք ուղղել նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը:
Ընդհանուր առմամբ, հարկ վճարողների դիմումների հիման վրա իրականացված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գումարների ուսումնասիրության արդյունքով՝ 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է վերադարձվել 3.370,8 միլիոն դրամ ԱԱՀ, այսինքն՝ վերադարձված գումարի աճը կազմել է 19,8 տոկոս: 2017 թվականի նույն ժամանակահատվածում ԱԱՀ-ի գումարներ վերադարձվել են 94 կազմակերպության՝ 2016 թվականի՝ 48-ի դիմաց, ինչն, ըստ Տիգրան Կիրակոսյանի, պայմանավորված է արտահանման գործարքներ իրականացնող հարկ վճարողների թվի աճով:
«Էականորեն կրճատվել է նաև դիմումների ներկայացման օրվանից մինչև գումարների փաստացի վերադարձն ընկած սպասելաժամանակը: Եթե նախկինում գործընթացը տևում էր մինչև 180 օր, ապա, սկսած նախորդ տարեվերջից, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, աշխատանքներ են տարվում ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ: Ակնկալում ենք, որ 2017թ. հուլիսից կհաջողվի ԱԱՀ-ի գումարների վերադարձն ապահովել 90-օրյա ժամկետում»,-նշել է Տիգրան Կիրակոսյանը:
Օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի (Tax free) հաշիվներով 2017 թվականին 2016-ի համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ՝ վերադարձվել է 59,9 միլիոն դրամով ավելի ԱԱՀ-ի գումար: «Ընդհանուր առմամբ, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեից կազմակերպություներին և օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 17.111,9 միլիոնի դրամ, իսկ 2017-ի նույն ամիսներին՝ 20.542,6 միլիոն դրամ, այսինքն՝ 3.430,7 դրամով կամ 20.0 տոկոսով ավելի»,-ընգծել է Տիգրան Կիրակոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ