ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Կարայանն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք․ ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ի գարնանը 05/31/2017 11:44 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք՝ աշխատանքային ճամբար, շինհրապարակ, հանքավայր և շրջակա համայնքներ՝ «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված մի շարք տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերին ծանոթնալու համար։ Այս մասին հայտնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունը:
Նախարարը ընկերության ղեկավարության հետ քննարկել է ներդրումային ծրագրի ընթացքը, ծավալը և ժամկետները։
«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հյուրերին ներկայացրել է Ամուլսարի ծրագրի ներդրումային և տնտեսական ազդեցության ընդհանուր բնութագիրը։ Ալոյանի խոսքով՝ այս պահին Ամուլսարը ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։
Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության այս փուլում արդեն իսկ ներգրավված է մոտ 570 աշխատող, մոտ 280-ը՝ Ամուլսարի շրջակա համայնքներից: Շինարարության ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ:
Հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ: Հայկ Ալոյանը նշել է, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը։
«Մենք պարտավորվել ենք ստեղծել օրինակելի ծրագիր և այս ծրագրին հետևում են միջազգային ներդրողները։ «Լիդիանի» հաջողությունից կախված է նաև ներդրումային համբավը։ Երբ ծրագիրը հաջողի, միջազգային ներդրողները կհետևեն մեր օրինակին և իրենք էլ ներդրում կկատարեն Հայաստանում»-, ասել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։
Նախարարին ներկայացվել են նաև Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման մանրամասները: Ընկերության Կայուն զարգացման գծով ավագ մենեջերԱրմեն Ստեփանյանը նշել է, որ Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում IFC և ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան՝ ապահովելով Ամուլսարի նախագծումը բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներով և չափանիշներով: Նախարարը և նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը մի շարք հարցեր են ուղղել տնտեսական և բնապահպանական կառավարման վերաբերյալ։
«Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման գծով ավագ մենեջերԱրմեն Ստեփանյանը նշել է` «Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը իրականացվել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Գնահատվել են բոլոր ռիսկերը՝ ներառյալ նրանք, որ հնչում են բնապահպանական համայնքի կողմից և նախագծվել են համապատասխան միջոցառումներ այնպես, որ բոլոր մնացորդային ազդեցությունները կամ չլինեն կամ լինեն ընունելի սահմաններում»։
Նախարարըծանոթացել էնաև շրջակա համայնքներումծրագրի շնորհիվ բացվածնոր բիզնես ծրագրերին, մասնավորապես՝ Գնդեվազում բացված կարի արտադրամասին, ապա նաև՝ Ջերմուկի վերանորոգված արվեստի դպրոցին։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ գործունեության սկզբից «Լիդիան Արմենիան» Ամուլսարի շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրել է մոտ 3 միլիոն դոլար:
Իր խոսքում նախարարը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու միջազգային ներդրումներին, միաժամանակ կարևորելով, որ այդ ներդրումները բերեն ոչ միայն տնտեսական օգուտներ, այլև միջազգային լավագույն փորձը, մասնավորապես՝հանքարդյունաբերության լավագույն փորձը՝ բարձրացնելով հանքարդյունաբերության նկատմամբ պահանջներն ու ներդնելով կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ:
Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․«Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական՝ մոտ 2% ՀՆԱ-ի աճ տարեկան կտրվածքով։ Շատ կարևոր են նաև համայնքներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից փոքր և միջին ձեռներության խթանման ծրագրերը, ինչպես օրինակ ականատես եղանք Գնդեվազում կարի արտադրամասի հաջողության պատմությանը»։ Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերության հետ՝ երկու ամիս հետո կրկին այցելելու Ամուլսարի ծրագրի տարածք՝ միաժամանակ շարունակելով մշտական կապի միջոցով ընկերության հետ համագործակցությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից