ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Սերժ Սարգսյան. Սիրելի՛ ուսուցիչներ, որ դուք վերջնականապես կնքեցիք այն պարզ ճշմարտությունը, որ մեր կրթական համակարգը չի փլուզվել 05/30/2017 16:11 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից և Արցախից: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Միջոցառման շրջանակներում Նախագահը շնորհակալագրեր է հանձնել Արարատյան բակալավրիատի դպրոցական ցանցի ստեղծմանը մասնակցություն բերած և առարկայական քննություններում բարձր արդյունքներ արձանագրած Արարատյան բակալավրիատի թեկնածու լավագույն դպրոցներին:
Հանրապետության Նախագահը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհավորել բոլոր այն ուսուցիչներին ու կրթական հաստատություններին, որոնք որակավորվել են Արարատյան բակալավրիատի շրջանակում:
«Այս ծրագրի գործադրմամբ մենք կարևոր քայլ ենք կատարում դպրոցական կրթության հաստատված և բարձր միջազգային չափանիշներ ներդնելու ուղղությամբ:
Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի ապագայի համար ամենակարևորը կարող են լինել լավագույն կրթությունը, գիտելիքահենք տնտեսությունը և բարձր տեխնոլոգիաները: Ես կարծում եմ, որ այս առումով մենք վաղուց ձևավորել ենք համաձայնություն, հասարակական կարծիք, և այդ նպատակների շուրջ այլևս մեր հասարակության մեջ տարաձայնություններ չկան:
Այսօր Արարատյան բակալավրիատի միջոցով մենք տալիս ենք պատասխանն այն հարցի, թե ինչպես է անհրաժեշտ իրականացնել այս վեհ և լավ նպատակը: Սա կրթության գերազանցության ազգային ծրագիր է, ուստի այն հետևողականորեն մենք ներդնելու ենք մեր հանրապետությունով մեկ: Այսօր, փաստորեն, մենք ազդարարեցինք այդ աշխատանքի առաջին փուլի մեկնարկը:
Արարատյան բակալավրիատի միջոցով մենք պետք է լուծենք նաև կարևոր սոցիալական խնդիր: Ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում ձեռնարկատիրական լուրջ գործունեություն է ծավալվել նաև կրթության ոլորտում, և արդեն իսկ ձևավորվել են մի շարք դպրոցներ, որոնք վարում են շատ եռանդուն մարքեթինգային և գովազդային քաղաքականություն:
Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք այս գործընթացին, վերահսկենք, պետական դպրոցների շուրջ տեղի ունեցող այդ գործընթացները պետք է լինեն կրթության նախարարության, մեր հասարակության ուշադրության ամենակենտրոնում, որովհետև հաճախ այս մրցակցությունը լինում է ոչ ազնիվ, ոչ առողջ, իսկ գովազդը երբեք չպետք է կառուցվի մեկը մյուսին թերագնահատելու հենքի վրա:
Անվճար պետական դպրոց՝ բնավ չի նշանակում վատ դպրոց, իսկ վճարովի դպրոց՝ միանշանակ, չի նշանակում, որ այդ դպրոցում տալիս են անհրաժեշտ գիտելիքներ: Չափանիշներ պետք է լինեն այս ամբողջ համակարգը գնահատելու համար: Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք օժանդակել այն ճիգերին, որ տեղի ունեն մեր մարզերում և, հատկապես, դպրոցներում, որովհետև գաղտնիք չէ, որ մեր մարզային դպրոցներն ունեն նյութատեխնիկական բազայի ավելի լուրջ խնդիր, քան Երևանի դպրոցները: Մենք այս աշխատանքը պետք է շարունակենք՝ հաստատ համոզված լինելով, որ մեր կրթական համակարգը, մեր դպրոցական համակարգը միայն Երևանի վրա հենված չէ:
Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որ լինի մրցունակ և պահանջված՝ մրցունակ, պահանջված նաև մեր այն հայրենակիցների համար, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, և նրանք ցանկություն պետք է ունենան կրթություն ստանալ հայրենիքում՝ Հայաստանում, և սա էլ կլինի, երևի թե, հայրենադարձության բաղադրիչներից մեկը:
Կրկին շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին և կրթական հաստատությունների ողջ անձնակազմին հաջողության կապակցությամբ: Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում հատկապես Տեր Մեսրոպին և նրա թիմի անդամներին, որովհետև հսկայական ջանքեր գործադրվեցին: Բայց ուզում եմ առանձնապես շնորհակալություն հայտնել այն ուսուցիչներին, ովքեր առանց որևէ բարդույթների եկան և հաստատեցին իրենց գիտելիքների բարձր մակարդակը:
Այո՛, հանձնեցին քննություններ, և այստեղ ամոթալի որևէ բան չկա, այստեղ անվստահության խնդիր չկա: Ընդհանրապես մեր պետական կառավարման համակարգում ևս այդպիսի քննությունները պետք է լինեն պարտադիր և պետք է լինեն պարբերաբար, որովհետև մասնագիտությունը ևս շարունակաբար ստացվող գիտելիքների մի ամբողջություն է:
Բայց խոսքը այստեղ այլ բանի մասին է. ուզում եմ ասել, սիրելի՛ ուսուցիչներ, որ դուք վերջնականապես կնքեցիք այն պարզ ճշմարտությունը, որ մեր կրթական համակարգը չի փլուզվել: Դուք պատասխան տվեցիք, և սա լավագույն պատասխանն է բոլոր այն հոռետեսներին, որ տարիներ շարունակ խոսում էին, ասում էին՝ Հայաստանի կրթական համակարգը փլուզվել է, մենք այլևս ուսուցիչներ չունենք և այլն և այլն:
Այստեղ շատ կարևոր բան ասաց կրթության նախարարը՝ կապված ապրիլյան պատերազմի հետ: Բոլորը խոսում են այն մասին, որ մեր 18 տարեկան զորակոչիկները ուղղակի գերազանց են ծառայում և պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, բայց նրանք ընտանիքից բացի և, նույնիսկ առաջին հերթին, դպրոցում են ներծծում այդ գաղափարը: Ուստի, ես կարծում եմ՝ այստեղ նստած ձեզնից յուրաքանչյուրն ամեն անգամ դա պետք է շեշտի»,-մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից