ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելը անթույլատրելի է». Էդուարդ Շարմազանով 05/30/2017 18:46 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին եւ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Ողջունելով էստոնացի խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրվել հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերություններում:
Նա իր երախտագիտությունն է հայտնել Էստոնիայի ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման եւ Տալլինի Սուրբ Իոանն եկեղեցում տեղի ունեցած համերգի համար: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Էստոնիայի իշխանությունների այդ քայլերը եւ հույս հայտնել, որ շուտով Էստոնիան կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը դրական է տրամադրված զարգացնելու երկկողմ հարաբերությունները: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԵՄ դերը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան, արհամարհելով բոլոր միջազգային պարտավորությունները, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, իսկ վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը. ինչպես Եվրոպան, այնպես էլ Հայաստանը մերժում է խնդրի ռազմական լուծումը:
Էդուարդ Շարմազանովը, խոսելով անցյալ տարի ապրիլին Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի մասին, փաստել է, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական գնահատական տվեց Ադրբեջանի՝ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնող քայլերին:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանը պիտի ճանաչի Արցախի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրավունքը: Եվ այսօր Արցախի ժողովուրդը պայքարում է հանուն ազատության եւ անկախության:
Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոն նշել է, որ Հայաստանի հետ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի ԵՄ-ում Էստոնիայի նախագահության ընթացքում եւ Էստոնիայի համար մեծ պատասխանատվություն է ԵՄ նախագահությունը ստանձնելը: Նա անդրադարձել է Արեւելյան գործընկերության շրջանակում ԵՄ երկրների միջեւ համագործակցության խորացմանը, մուտքի արտոնագրերի ազատականացմանը, Արեւելյան գործընկերության գագաթաժողովի անցկացմանը Բրյուսելում:
Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին, խորհրդարանական կառավարման համակարգին եւ առաջիկայում խորհրդարանում քննարկվելիք օրինագծերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ