ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինվորի ինքնասպանության հասցնելու գործով լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը չի փայլում օբյեկտիվությամբ. Նորայր Նորիկյան 05/30/2017 17:09 | Դատական ռեպորտաժներ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 10 ամիս ընդմիջումից հետո կայացավ 2013թ. հուլիսի 31-ին զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով հերթական դատական նիստը:
Երկարատև ընդմիջման պատճառն այն, որ ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանի կողմից ներկայացվել էր լրացուցիչ դատահոգեբուժական և հոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, որը դատարանը բավարարել էր, և արդյունքում 10-ն ամիս անց ստացվել են փորձաքննության եզրակացության արդյունքները:
Այսօր դատարանում մեղադրող դատախազը հրապարակեց փորձաքննության եզրակացության եզրափակիչ մասը: Նախ նշենք, որ փորձաքննությամբ առաջադրված մի շարք հարցերի պատասխաններ չեն տրվել. հոգեբան փորձագետի իրավասության սահմաններից դուրս են եղել:
Այսպիսով, փորձագետները հանգել են հետևության, որ հետազոտվող իրավիճակի վերաբերյալ ներկայացված քրեական գործում առկա տեղեկությունների խիստ հակասական լինելու պայմաններում հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց արժանահավատության գնահատումը դուրս է հոգեբան փորձագետի իրավասության սահմաններից՝ հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել՝ դեպքին նախորդող ժամանակահատվածում Մանուչարյանի հոգեվիճակի, ինչպես նաև՝ Գաբոյանի և Ստեփանյանի գործողությունների և Մանուչարյանի մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև առկա պատճառահետևանքային կապի մասին:
Ըստ եզրակացության՝ նախաքննության և դատաքննության ընթացքում Լ.Մկրտչյանի, Ա.Սահակյանի և Աբրահամյանի կողմից հայտնած տվյալների համաձայն և քրեական գործում առկա տեղեկությունները արժանահավատ գնահատելու պարագայում կարելի է եզրակացնել, որ Մ.Մանուչարյանը դեպքին նախորդող օրերին գտնվել է խիստ ընկճված հոգեվիճակում՝ Բ.Գաբոյանի գործողությունների և Մ.Մանուչարյանի մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև առկա է եղել պատճառահետևանքային կապ, իսկ Ա.Ստեփանյանի գործողությունների և Մ.Մանուչարյանի մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցած իրավիճակի միջև՝ անուղակի:
Ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանի գնահատմամբ՝ փորձագետները զերծ են մնացել որոշ հարցերի պատասխանելուց զուտ կամայականորեն:
Մեղադրող դատախազն այլ կարծիք ուներ. ըստ նրա ՝ սկզբնական եզրակացությունը և ներկայիս եզրակացությունը նույնական են, և ելակետերի հետ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և ելակետերը մնացել են հիմնականում նույնը:
Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի՝ 9 ամիս փորձագետները ջուր են ծեծել, բացարձակ ոչինչ չեն արել և վերջում հանգել են զրոյական եզրակացության, դատարանը փորձում էր այդ բարդ խնդիրը թողնել փորձագետների վրա, սակայն փորձագետները հրաժարվել են պատասխան տալ հարցերին:
Ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանն էլ նշեց, որ եզրակացության վերաբերյալ իրենց դիրքորոշմանը պաշտպանական ճառում ավելի մանրամասն կանդրադառնան, սակայն, ըստ պաշտպանի, տարակուսելի էր մեղադրողի արտահայտած դիրքորոշումը ելակետային տվյալների վերաբերյալ այն դեպքում, երբ դատաքննության ընթացքում վկաների գերակշռող մասը նախաքննության ընթացքում տված ցուցմունքին տրամագծորեն հակառակ ցուցմունքներ են տվել:
Ըստ պաշտպանի՝ մտահոգիչ է, որ մեղադրողի կողմից սկզբնական եզրակացության և ներկայիս եզրակացության մեջ նույնականացման խնդիր է դրվում, որպիսի պայմաններում կարելի է հանգել որոշակի եզրակացության, թե ինչպիսի վերաբերմունք ունի մեղադրող կողմը սույն քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ:
Նորայր Նորիկյանի կարծիքով՝ այս եզրակացությունը չի փայլում իր օբյեկտիվությամբ և կամայական գնահատականներից զերծ է, բացի այդ, փաստաբանն այստեղ պատասխանատվությունից խուսափելու ձեռագիր է տեսնում՝ փորձագետները, ըստ էության, հրաժարվել են ստանձնել պատասխանատվություն և հստակություն մտցնել սույն քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների վրա՝ այն ինչի համար միտված էր և սույն փորձաքննության նշանակությունը:
Պաշտպանը կատեգորիկ համաձայն է մեղադրողի այն դիրքորոշման հետ, որ սխալ էր փորձաքննության նշանակումը, քանի որ հենց եզրակացությունների միջև էական տարբերությունը խոսում է այն մասին, որ եթե փորձագետները մի փոքր ջանք գործադրեին և օբյեկտիվ գտնվեին այլ պատկեր կլիներ:
Եզրակացության վերաբերյալ դիրքորոշումներ հայտնելուց հետո կողմերը դատաքննությունը լրացնելու միջնորդություններով հանդես եկան: Մասնավորապես, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը միջնորդեց դատաքննությունն այլևս չձգձգել՝ հիմք ընդունել, որ Մանուչար Մանուչարյանին սպանել են և ընդունել փաստ, որ Գաբոյանը և Ստեփանյանը Մանուչար Մանուչարյանին չեն ծեծել, չեն հայհոյել, ինքնասպանության չեն հասցրել և այդ հիմքով նրանց արդարացնել:
Մեղադրող դատախազը միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեց՝ նշելով, որ նման դատավճռի հիմքերն իսպառ բացակայում են:
Պաշտպանական կողմն էլ գտավ, որ միջնորդությունը վաղաժամ է:
Դատարանը, լսելով կողմերին, միջնորդության լուծումը հետաձգեց և դրան կանդրադառնա խորհրդակցական սենյակում դատական ակտ կայացնելիս:
Հաջորդը միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը դատարանին միջնորդելով իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել. մասնավորապես՝ խոսքը գնում էր Գաբոյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասին, որը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, պաշտպանը միջնորդեց վաղեմության ժամկետները լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել:
Միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելու համար դատախազը ժամանակ խնդրեց:
Մեկ այլ միջնորդությամբ էլ հանդես եկավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Վերջինս միջնորդեց սպանված Մանուչար Մանուչարյանի հագին եղած աբատը ուղարկել փորձաքննության:
Դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ մեղադրող դատախազն առարկեց՝ գտնելով, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Ավելին, մեղադրողը նշեց, որ նախաքննությամբ և դատաքննությամբ հիմնավորվել է, որ Մանուչար Մանուչարյանի հագին եղած տաբատի վրա հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Դատարանը՝ նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, այս և պաշտպան Հրանտ Անանյանի կողմից ներկայացված միջնորդությունների լուծումը հետաձգեց և քննության կառնի հաջորդ՝ հունիսի 12-ին կայանալիք դատական նիստում:
Նշենք, որ տուժողի իրավահաջորդը հայտարարեց, որ եթե դատարանը մերժի իրենց միջնորդությունը, իրենք հանդես են գալու մեկ այլ միջնորդությամբ, որը մասնավորապես կվերաբերի տուժողի դիակի արտաշիրիմմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը