Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ 05/30/2017   11:28  |  ԼՐԱՀՈՍ

Հատուկ քննչական ծառայությունում իրականացված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքում ծառայությունում իսպառ վերացել է կոռուպցիոն որևէ դրսևորում։ Դրա կարևորագույն ցուցիչներից են ինչպես ծառայության քննիչների կողմից ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործերի, դիմումների, մամուլի հրապարակումների բացակայությունը, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների դիմումները: Վերջին տարիներին ներդրված հակակոռուպցիոն ռազմավարությունը որևէ պետական կառույցում առավել արդյունավետ չի եղել, քան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը Հատուկ քննչական ծառայությունում վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետության, ծառայության նկատմամբ հանրության վստահության բարձրացման և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, ինչպե՞ս կբնութագրեք Հատուկ քննչական ծառայության տեղն ու դերը Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման բնագավառում:

-Հանրապետությունում լայն թափով իրականացվող հակակոռուպցիոն գործընթացները, կոռուպցիայի և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարին ուղղված, կոռուպցիայի նախականխմանն ու նախազգուշացմանը միտված ծրագրերն ու միջոցառումներն առավել կարևորեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու անհրաժեշտությունը իրավապահ մարմինների համակարգում: Այս առումով հատկապես պետք է հաշվի առնել, որ ծառայությունը անրապետությունում միակ քննչական մարմինն է, որը լիազորված է նախաքննություն կատարել օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով: Ուստի ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարում մեծ պատասխանատվությամբ է գործադրում օրենսդրությամբ իրեն վերապահված գործիքակազմը, իսկ իրավապահ մյուս մարմինների հետ հարաբերություններում գործում է երկու կարևորագույն ուղղություններով. առաջինը՝ այդ մարմինների պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն է և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը, երկրորդը՝ իրավապահ մարմինների հետ համագործակցության եղանակով հանրապետությունում կատարվող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը:

-Ի՞նչ միջոցառումներ էր ենթադրում հակակոռուպցիոն ռազմավարությունը Հատուկ քննչական ծառայությունում, ի՞նչ արդյունքներ են տվել այդ միջոցառումները: Արդյո՞ք դրանց արդյունքում բարձրացել է Հատուկ քննչական ծառայության նկատմամբ հանրության վստահության մակարդակը:

-Հակակոռուպցիոն գործառույթների շրջանակներում ծառայության ղեկավարությունը կարևորեց գործողությունների երկու ուղղություն՝ միջոցառումներ, որոնք ուղղված են ծառայության ներսում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոռուպցիոն ցանկացած դրսևորման իսպառ վերացմանը և հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների նախականխման, դրանց վերաբերյալ քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Առաջին խմբի միջոցառումների շրջանակում մեր նախաձեռնությամբ համապատասխան փոփոխություններ կատարվեցին «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և այլ օրենքներում, հաստատվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների վարքագծի կանոնագիրքը, հաստատվեց ծառայողական քննություններ իրականացնելու նոր կարգը: Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով հստակեցվեցին ծառայության քննիչների աշխատանքի նկատմամբ հանրային վերահսկողությանը, հաշվետվողականությանը, ծառայողների ինքնուրույնությանն ու պատասխանատվությանը վերաբերող նորմերը: Որպես օրինակ կարող եմ նշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված նորամուծությունը, ըստ որի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողﬕց կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը քննվելու են նախաքննական այլ մարմնի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչների կողմից:

Վերակազմվեցին նաև ծառայության քննիչների վարույթում քննվող քրեական գործերով անցնող անձանց դիմումների և ընդհանրապես ծառայությանը դիմած քաղաքացիների դիմումների (այդ թվում՝ քննիչների ենթադրյալ խախտումների վերաբերյալ) քննարկման կառուցակարգերը, ծառայողական քննությունների արդյունավետ կատարման գործիքակազմը:

Կարող եմ վերահաստատել, որ վերջին տարիներին ներդրված հակակոռուպցիոն ռազմավարությունը որևէ պետական կառույցում առավել արդյունավետ չի եղել, քան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Առանց երկմտելու և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ծառայությունում իսպառ վերացվել է կոռուպցիոն որևէ դրսևորում:

Սրա կարևորագույն ցուցիչներից են ինչպես ծառայության քննիչների կողմից ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործերի, դիմումների, մամուլի հրապարակումների բացակայությունը, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների դիմումները, որոնցում վերջիններս խնդրում են ծառայության քննիչներին հանձնարարել այնպիսի քրեական գործերի նախաքննությունը, որոնք քրեադատավարական նորմերի համաձայն ենթակա են նախաքննական այլ մարմինների: Քաղաքացիներն իրենց բազմապիսի խնդիրներով դիմում են ծառայությանը, ամեն անգամ շեշտելով, որ ծառայության նկատմամբ հանրային վստահությունը հիմնված է առաջին հերթին կոռուպցիայի բացակայության և անաչառ քննության կատարման հստակ որդեգրված քաղաքականության վրա: Սրա մասին վկայում է այն փաստը, որ Ծառայության որևէ աշխատակից չի դատապարտվել որևէ հանցագործության կատարման համար ընդհանրապես և կոռուպցիոն հանցանքի համար մասնավորապես: Ավելին, որևէ քրեական գործ չի հարուցվել ՀՀ հատուկ քննչական ծառայության որևէ աշխատակցի կողմից կոռուպցիոն արարք թույլ տալու դեպքի առթիվ, չեն եղել նման դիմումներ, չեն եղել այդ բնույթի հրապարակումներ մամուլում:

Մեզ հաջողվել է վերջին տարիներին կայացնել կոռուպցիայի դեմ պայքարում անաչառ, օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն:

-Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել Հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

-Հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների նախականխման ու բացահայտման, այդ բնույթի քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է չորս խումբ գործողություններ՝ առաջին. հանցագործությունների պատճառները և նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին տարբեր քրեական գործերով քննիչները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված միջնորդագրեր են ներկայացնում պետական տարբեր մարմինների պաշտոնատար անձանց:

Օրինակ, 2016 թվականի ընթացքում ծառայությունում քննված բոլոր գործերով քննիչները ներկայացրել են 37 միջնորդագիր: Հետևողական ենք եղել, որ ներկայացված միջորդագրերը օրենքով սահմանված կարգով քննարկվեն և միջոցներ ձեռնարկվեն: 2016 թվականին համապատասխան պաշտոնատար անձանց ներկայացված միջնորդագրերի քննարկման արդյունքում ծառայությունից ազատվել են պաշտոնատար 4 անձինք, տարբեր կարգապահական տույժերի են ենթարկվել 10-ը:

Տարբեր պետական կառույցների 4 աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժեր չեն նշանակվել պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառով:

Երկրորդ. անընդհատ կատարելագործվում է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության մեթոդիկան, քննության որակը բարձրացնելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու ,նրանց կատարած արարքները հիմնավորելու ,քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Կարևոր քայլերից մեկն այս բնույթի հանցագործությունների քննությունն իրականացնող մասնագիտացված քննչական ստորաբաժանման և մասնագիտացված քննիչների առանձնացումն է: Կարևոր քայլերից՝ ծառայության հրատարակած «Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» վերտառությամբ ձեռնարկն է, որն այս բնույթի քրեական գործեր քննող քննիչների համար արդեն դարձել է քննության համար անհրաժեշտ վերլուծական և պրակտիկ բազա: Ծառայության կողմից մշակված ձեռնարկը համոզված ենք, որ օգտակար է լինելու ոչ միայն Հատուկ քննչական ծառայության քննիչների, այլև Հայաստանի Հանրապետության նախաքննական այլ մարմինների քննիչների համար նմանատիպ գործեր քննելիս:

Երրորդ. կոռուպցիոն և այլ հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիներից հաղորդումներն օպերատիվ ստանալու և քննությունն արագ նախաձեռնելու նպատակով Ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված է էլեկտրոնային փոստի հասցեն, Ծառայության շենքում առկա է նամակ-դիմումների համար նախատեսված արկղ: Բացի այդ, քաղաքացիները դիմումները ներկայացնում են անձամբ, ընդունելությունների ժամանակ, փոստով: Կոռուպցիայի մասին հաղորդումները ստացվում են նաև տարբեր պետական մարմիններից ու հասարակական կազմակերպություններից, նաև քննարկվում են դրանց մասին մամուլի հաղորդումները: Սա բերել է Ծառայության նկատմամբ հանրային վստահության աճին, ինչի մասին վկայում է վերջին շրջանում դիմումների քանակի աննախադեպ ավելացումը: Օրինակ 2016 թվականի ընթացքում քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 1970 դիմումի: 2015թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկվել է 1737 դիմում, այսինքն՝ 2016թ. ընթացքում քաղաքացիների դիմումները 233-ով աճել են:

Չորրորդ. քննվող քրեական գործերի և դրանց արդյունքների` օրենքով թույլատրելի սահմաններում հրապարակայնացումը ևս նպաստում է հանրային տեղեկացվածությանը, իրավագիտակցության բարձրացմանը: Սա էլ, իր հերթին, բերում է առաջին հարթությունում կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվող քաղաքացիների թվի նվազմանը, իսկ երկրորդ հարթությունում` նաև այդ գործարքների պահանջարկի կորստին: Այս առումով ապահովվել է օրենքով սահմանված թույլատրելի սահմաններում քրեական գործերի քննության արդյունքների լուսաբանման հրապարակայնությունը:

Պարբերաբար հասարակական հնչեղություն ունեցող գործերի ընթացքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տրվել են հրապարակումներ, ծառայության պաշտոնական կայքէջում տարբեր քրեական գործերի լուսաբանման կապակցությամբ տեղադրվել են ավելի քան 486 հաղորդագրություններ՝ ընդ որում, միաժամանակ երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Օպերատիվ ու պատշաճ արձագանքվել է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հրապարակումներին, ահազանգերին:

-Քանի՞ քրեական գործ է քննվել 2016 թվականի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, դրանք ի՞նչ բնույթի են եղել և ի՞նչ ընթացք են ստացել:

-2016թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 757 քրեական գործ: Նախորդ տարիների համեմատ աճել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը: Այսպես, 2013թ. ծառայության քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ, 2014թ.՝ 546 քրեական գործ, 2015թ.՝ 761 քրեական գործ: Քննված 757 քրեական գործից ավարտվել է 465-ը, որոնցից 114-ը 182 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2016 թվականին ավարտվել է 89 քրեական գործ ավելի, քան 2015 թվականին, ինչը ակնհայտորեն վկայում է կատարողական արդյունավետության բարձրացման մասին: Դատի տրված 182 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 36-ը, 7 անձի նկատմամբ կիրառվել է գրավը, իսկ մնացածի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց: Ծառայության քննիչների վարույթում 2016 թվականի ընթացքում քննված քրեական գործերից 408-ը եղել է պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի: Ավարտվել է այս բնույթի 267 քրեական գործ, որոնցից 26-ը` 42 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ինչպես պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի, այնպես էլ մյուս հանցագործությունների կատարման համար դատի են տրվել 65 պաշտոնատար անձինք:

Հարցազրույցը՝ Շանթ Խլղաթյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:15 25/05/2017  |  ԼՐԱՀՈՍԿստեղծվի կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին
17:37 20/12/2016Նախագահի կարգադրություններով ստեղծվել են աշխատանքային խմբեր
15:03 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍՎարդան Արամյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության որդեգրած մոտեցումը
20:10 13/05/2016  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման գործընթացում ՔՀԿ ակտիվ մասնակցությունը
12:33 01/03/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի առաջին նիստը
18:08 23/02/2016  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ Գլխավոր դատախազության գործունեության առաջնահերթություններից
18:19 26/01/2016  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Քոչարյանը և Պետրա Կնոյերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք հարցեր
19:37 20/01/2016  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյանը կոռուպցիայի դեմ պայքարում կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը
20:43 11/12/2015  |  ԼՐԱՀՈՍՊետությունը պատրաստակամ է և ջանք չի խնայում, որ բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերը ևս նվազեն. Սուրեն Քրմոյան
14:19 01/06/2015  |  ԼՐԱՀՈՍՄիացյալ նահանգների կառավարությունը կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին

Արխիվ

[]