Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից

Զինվորի ինքնասպանության հասցնելու գործով լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը չի փայլում օբյեկտիվությամբ. Նորայր Նորիկյան 05/30/2017   17:09  |  Դատական ռեպորտաժներ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 10 ամիս ընդմիջումից հետո կայացավ 2013թ. հուլիսի 31-ին զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով հերթական դատական նիստը:

Երկարատև ընդմիջման պատճառն այն, որ ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանի կողմից ներկայացվել էր լրացուցիչ դատահոգեբուժական և հոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, որը դատարանը բավարարել էր, և արդյունքում 10-ն ամիս անց ստացվել են փորձաքննության եզրակացության արդյունքները:

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով պաշտպանի միջնորդությունը բավարարվեց. նշանակվեց լրացուցիչ փորձաքննություն

Այսօր դատարանում մեղադրող դատախազը հրապարակեց փորձաքննության եզրակացության եզրափակիչ մասը: Նախ նշենք, որ փորձաքննությամբ առաջադրված մի շարք հարցերի պատասխաններ չեն տրվել.  հոգեբան փորձագետի իրավասության սահմաններից դուրս են եղել:

Այսպիսով, փորձագետները հանգել են հետևության, որ հետազոտվող իրավիճակի վերաբերյալ ներկայացված քրեական գործում առկա տեղեկությունների խիստ հակասական լինելու պայմաններում հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց արժանահավատության գնահատումը դուրս է հոգեբան փորձագետի իրավասության սահմաններից՝  հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել՝ դեպքին նախորդող ժամանակահատվածում Մանուչարյանի հոգեվիճակի, ինչպես նաև՝ Գաբոյանի և Ստեփանյանի գործողությունների և Մանուչարյանի մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև առկա պատճառահետևանքային կապի մասին:

Ըստ եզրակացության՝ նախաքննության և դատաքննության ընթացքում Լ.Մկրտչյանի, Ա.Սահակյանի և Աբրահամյանի կողմից հայտնած տվյալների համաձայն և քրեական գործում առկա տեղեկությունները արժանահավատ գնահատելու պարագայում կարելի է եզրակացնել, որ Մ.Մանուչարյանը դեպքին նախորդող օրերին գտնվել է խիստ ընկճված հոգեվիճակում՝ Բ.Գաբոյանի գործողությունների և Մ.Մանուչարյանի մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև առկա է եղել պատճառահետևանքային կապ, իսկ Ա.Ստեփանյանի գործողությունների և Մ.Մանուչարյանի մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցած իրավիճակի միջև՝ անուղակի:

Ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանի գնահատմամբ՝ փորձագետները զերծ են մնացել որոշ հարցերի պատասխանելուց զուտ կամայականորեն:

Մեղադրող դատախազն այլ կարծիք ուներ. ըստ նրա ՝ սկզբնական եզրակացությունը և ներկայիս եզրակացությունը նույնական են, և ելակետերի հետ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և ելակետերը մնացել են հիմնականում նույնը:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի՝ 9 ամիս փորձագետները ջուր են ծեծել, բացարձակ ոչինչ չեն արել և վերջում հանգել են զրոյական եզրակացության, դատարանը փորձում էր այդ բարդ խնդիրը թողնել փորձագետների վրա, սակայն փորձագետները հրաժարվել են պատասխան տալ հարցերին:

Ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանն էլ նշեց, որ եզրակացության վերաբերյալ իրենց դիրքորոշմանը պաշտպանական ճառում ավելի մանրամասն կանդրադառնան, սակայն, ըստ պաշտպանի, տարակուսելի էր մեղադրողի արտահայտած դիրքորոշումը ելակետային տվյալների վերաբերյալ այն դեպքում, երբ դատաքննության ընթացքում վկաների գերակշռող մասը նախաքննության  ընթացքում տված ցուցմունքին տրամագծորեն հակառակ ցուցմունքներ են տվել:

Ըստ պաշտպանի՝ մտահոգիչ է, որ մեղադրողի կողմից սկզբնական եզրակացության և ներկայիս եզրակացության մեջ նույնականացման խնդիր է դրվում, որպիսի պայմաններում կարելի է  հանգել որոշակի եզրակացության, թե ինչպիսի վերաբերմունք ունի մեղադրող կողմը սույն քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ:

Նորայր Նորիկյանի կարծիքով՝ այս եզրակացությունը չի փայլում իր օբյեկտիվությամբ և կամայական գնահատականներից զերծ է, բացի այդ, փաստաբանն այստեղ պատասխանատվությունից խուսափելու ձեռագիր է տեսնում՝  փորձագետները, ըստ էության, հրաժարվել են ստանձնել պատասխանատվություն և հստակություն մտցնել սույն քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների վրա՝ այն ինչի համար միտված էր և սույն փորձաքննության նշանակությունը:

Պաշտպանը կատեգորիկ համաձայն է մեղադրողի այն դիրքորոշման հետ, որ սխալ էր փորձաքննության նշանակումը, քանի որ հենց եզրակացությունների միջև էական տարբերությունը խոսում է այն մասին, որ եթե փորձագետները մի փոքր ջանք գործադրեին և օբյեկտիվ գտնվեին այլ պատկեր կլիներ:

Եզրակացության վերաբերյալ դիրքորոշումներ հայտնելուց հետո կողմերը դատաքննությունը լրացնելու միջնորդություններով հանդես եկան: Մասնավորապես, տուժողի իրավահաջորդի  ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը միջնորդեց դատաքննությունն այլևս չձգձգել՝ հիմք ընդունել, որ Մանուչար Մանուչարյանին սպանել են և ընդունել փաստ, որ Գաբոյանը և Ստեփանյանը Մանուչար Մանուչարյանին չեն ծեծել, չեն հայհոյել, ինքնասպանության չեն հասցրել և այդ հիմքով նրանց արդարացնել:

Մեղադրող դատախազը միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեց՝ նշելով, որ նման դատավճռի հիմքերն իսպառ բացակայում են:

Պաշտպանական կողմն էլ գտավ, որ միջնորդությունը վաղաժամ է:

Դատարանը, լսելով կողմերին, միջնորդության լուծումը հետաձգեց և դրան կանդրադառնա խորհրդակցական սենյակում դատական ակտ կայացնելիս:

Հաջորդը միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը դատարանին միջնորդելով իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել. մասնավորապես՝ խոսքը գնում էր Գաբոյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասին, որը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, պաշտպանը միջնորդեց  վաղեմության ժամկետները լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել:

Միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելու համար դատախազը ժամանակ խնդրեց:

Մեկ այլ միջնորդությամբ էլ հանդես եկավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Վերջինս միջնորդեց սպանված Մանուչար Մանուչարյանի հագին եղած աբատը ուղարկել փորձաքննության:

Դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ մեղադրող դատախազն առարկեց՝ գտնելով, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

Ավելին, մեղադրողը նշեց, որ նախաքննությամբ և դատաքննությամբ հիմնավորվել է, որ Մանուչար Մանուչարյանի հագին եղած տաբատի վրա հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Դատարանը՝ նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, այս և պաշտպան Հրանտ Անանյանի կողմից ներկայացված միջնորդությունների լուծումը հետաձգեց և քննության կառնի հաջորդ՝ հունիսի 12-ին կայանալիք  դատական նիստում:

Նշենք, որ տուժողի իրավահաջորդը հայտարարեց, որ եթե դատարանը մերժի իրենց միջնորդությունը, իրենք հանդես են գալու մեկ այլ միջնորդությամբ, որը մասնավորապես կվերաբերի տուժողի դիակի արտաշիրիմմանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]