ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղմկահարույց ծեծկռտուքի գործով լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն լրացուցիչ վկայի ներկայությունը ապահովելու համար 05/29/2017 17:11 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Մաշտոցի պողոտայում աղմկահարույց ծեծռտուքի գործով այսօրվա դատական նիստում պարզվեց, որ չի հաջողվել դատական նիստին ապահովել լրացուցիչ վկայի ներկայությունը:
Ըստ ոստիկանությունից ստացված գրության՝ վկային հնարավոր չի եղել գտնել, քանի որ բնակարանը, որում, գործի տվյալներով, նա հաշվառված է, վկան վաճառել է դեռևս 12 տարի առաջ, և նրա ներկայիս բնակության վայրն անհայտ է:
Մեղադրողն, ում միջնորդությամբ էլ դատարանում պետք է հարցաքննվեր լրացուցիչ վկան, միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Մեղադրողը վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածն, ըստ որի վկայի տված ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է, եթե վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա՝ դատարան ներկայանալու հնարավորությունը:
Դատարանը նկատեց, որ տվյալ նորմը նախատեսված է այն դեպքերի համար, երբ վկան ծանուցվում է, սակայն ինչ-ինչ պատճառով հնարավոր չի լինում նրա ներկայությունն ապահովել: Տվյալ դեպքում վկան ոչ միայն ծանուցված չէ, այլև ի սկզբանե հասցե է տրամադրվել, որտեղ նա 12 տարի չի բնակվել: Դատարանն արձանագրեց նաև, որ խախտվում է անձի (ամբաստանյալների) իրավունքը՝ հարցաքննել իր դեմ ցուցմունք տված անձին:
Ամբաստանյալներից մեկի՝ Գարիկ Բաբախանյանի, պաշտպան, փաստաբան Վարդան Զուռնաչյանն էլ իր հերթին կասկած հայտնեց, որ առհասարակ այդպիսի անուն-ազգանունով անձ բնության մեջ կա:
Դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունը, իսկ մեղադրողի հաջորդ միջնորդությունը վկայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու համար ժամանակ տրամադրելու մասին, բավարարվեց:
Դատարանը միաժամանակ արձանագրեց, որ պաշտպանական կողմի մտավախությունը դատական քննության ողջամիտ ժամկետը խախտելու վերաբերյալ, հիմքեր ունի:
Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալները չորսն են՝ ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ՝ ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանության փորձ:
Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է հասարակական կարգի պահպանություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:
Հակոբ Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Սամվել Սաֆարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը