ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել՝ շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելը կանխարգելելու ուղղությամբ 05/29/2017 15:45 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շաբաթ օրը կայացած համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աղբի հավաքման ու տեղափոխման լայնածավալ աշխատանքներ են կատարվել ողջ մայրաքաղաքում ու հատկապես այն վայրերից, որտեղ պարբերաբար նկատվում են աղբի կուտակումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նաև զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ կազմվել է 9 վարչական արձանագրություն: Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով համաքաղաքային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին և կառույցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների համապատասխան բաժիններին հանձնարարել է Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ շարունակել խստացված հսկողությունն ու օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելը կանխարգելելու ուղղությամբ:
«Իսկապես շնորհակալ եմ մեր բոլոր այն համաքաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք ամեն անգամ ակտիվորեն մասնակցում են համաքաղաքային շաբաթօրյակներին: Բայց միայն մաքրելով Երևանի մաքրության խնդիրը մենք հաստատ չենք լուծի: Պետք է նաև հետևենք քաղաքը մաքուր պահելուն ու խստորեն կիրառենք օրենքով սահմանված բոլոր քայլերը, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքին: Այսօր լուրջ խնդիր ունենք մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու հետ կապված: Բոլորին է հայտնի, որ Սիլիկյան թաղամասի վերջնամասում ունենք շինարարական աղբի համար նախատեսված համապատասխան աղբավայր, որտեղ և պետք է այն տեղափոխվի: Եվ ուրեմն խիստ վերահսկողություն սահմանեք բոլոր այն վայրերում, որտեղ նկատվում են շինարարական աղբի կուտակումներ: Այս հարցում ակնկալում եմ նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության աջակցությունը, որպեսզի համատեղ ուժերով վերացնենք արատավոր այս երևույթը՝ օրենքով սահմանված կարգով պատժելով բոլոր իրավախախտներին: Ի վերջո, Երևանում պե՛տք է ձևավորվի այն մշակույթը, որ ոչ սահմանված վայրում աղբ չթափեն՝ գիտակցելով, որ դրա համար օրենքով սահմանված կարգով պատժվելու են: Եվ սա վերաբերում է ոչ միայն շինարարական, այլ նաև կենցաղային աղբին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության շրջանակում զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 2 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունն ու պարբերական շրջայցերը և, համագործակցելով ՃՈ հետ, ուշադրության կենտրոնում պահել շինհրապարակներից դուրս եկող մեքենաների պատշաճ մաքրության ապահովման պահանջի կատարումը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ