Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

ՀՀ Նախագահը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ապաքաղաքական բնույթի մասին 05/27/2017   12:34  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլորին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ այն նշանակալի հոբելյան համարելով Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում:

ՀՀ Նախագահն իր խոսքում մասնավորապես ասել է.

Շնորհավորում եմ բոլորիս «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Դա նշանակալի հոբելյան է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում:

Հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը: Բեղմնավոր և նպատակային գործունեության շնորհիվ հիմնադրամը շարունակում է վայելել մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը:

Հիմնադրամի 25 տեղական մարմինները գործում են աշխարհի 22 երկրներում: Ուշագրավ է հիմնադրամի ապաքաղաքական բնույթը, որը թույլ է տալիս մեկտեղել և միահյուսել մեր բոլորի գաղափարները, հնարավորությունները և միջոցները՝ համախմբելով և հզորացնելով Հայաստանը, Արցախը և սփյուռքը:

Անցած 25 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը և աշխատանքներն իսկապես տպավորիչ են թե՛ քանակով և թե՛ որակով:

Դրանց շարքում կարելի է առանձնացնել «Ձմեռ» մարդասիրական ծրագիրը, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թվականներին ուղղվեցին կարևորագույն սոցիալական խնդիրների լուծման: Աղետի գոտում իրականացված բնակարանաշինության շնորհիվ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բազմաթիվ ընտանիքներ ստացան նոր կացարաններ: Գորիսն ու Ստեփանակերտը, Արցախի հյուսիսն ու հարավը, Վարդենիսն ու Մարտակերտը իրար կապող ճանապարհների շինարարությունը թույլ է տալիս լուծել մեր ժողովրդի համար մի շարք կենսական և ռազմավարական բնույթի հրատապ հարցեր:

Վստահ եմ, որ ապագայում ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը՝ ոգևորելով բոլորիս իր հաջողված ծրագրերով, եռանդուն քայլերով և հստակ արդյունքներով:

Այս գեղեցիկ առիթով որոշում է ընդունվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, վերստուգիչ հանձնաժողովի անդամներին և տեղական մարմինների ատենապետներին պարգևատրել հիմնադրամի 25-ամյակի հուշամեդալով:

Երեկ մենք ներկա եղանք հիմնադրամի գործունեությանը նվիրված ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին կատարված աշխատանքների փայլուն դրվագներ: Ես տպավորված եմ իմ տեսածով և կարծում եմ, որ ինձ հետ միասին շատերն էին տպավորված:

Իսկապես, հայկական երկու պետությունների ներկայացուցիչները, սփյուռքի կառույցներն ու անհատները, մեծ ու փոքր նվիրատուները հսկայական գործունեություն են ծավալել անցած քառորդ դարի ընթացքում: Այդ աշխատանքների արդյունքները, իրոք, տեսանելի են:

Այսօր առիթ է, որ մենք շնորհակալություն և գոհունակություն հայտնենք նաև հիմնադրամի ղեկավարությանը և նվիրյալների այն թիմին, որ օր օրի աշխատում են տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Իհարկե, այդ գոհունակությունը չի նշանակում բավարարվել եղածով:

Կյանքն առաջ է շարժվում և շարժվում է նոր, ավելի մեծ արագությամբ: Աշխատանքի մեթոդներն ու ոճը պետք է կատարելագործել և արդիականացնել ամեն օր: Հիմնադրամը պետք է միշտ լինի իր բարձրության վրա, այսինքն՝ լինի ժամանակակից, արդյունավետ և նպատակասլաց: Համոզված եմ, որ այդպիսին էլ լինելու է հաջորդ 25 տարիների ընթացքում»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը իր բացման խոսքում:

Օրակարգի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2016թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի 2016թ. գործունեության մասին տեսաֆիլմը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացրած եզրակացությունը:

Նիստում քննարկված հաջորդ հարցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի նպատակաուղղվածության մասին, զեկուցել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տեղական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Քննարկումների արդյունքում որոշվել է, որ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2017»-ը նպատակաուղղված է լինելու Արցախի Հանրապետության տարածքում հիմնականում երկու ծրագրերի իրականացմանը՝ խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը: Նշելով, որ բոլորի համար էլ ակնհայտ են առաջարկված խնդիրների կարևորությունը և հրատապությունը` Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս պատվով կկատարի իր հայրենանվեր առաքելությունը: Խորհուրդը հաստատել է հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի ծրագրերի իրականացման ուղղությունները:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:16 03/03/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ
17:41 30/05/2016  |  ԼՐԱՀՈՍԱյսօրինակ ծրագրերով մենք հարգում ենք նաև մեր զոհված հերոս տղաների պայծառ հիշատակը. Արցախի վարչապետ
11:56 30/05/2016  |  ԼՐԱՀՈՍԱրցախում «Հայաստան» հիմնադրամի միջոցներով իրականացված ծրագրերը նպաստել են բնակչության արտահոսքի կանխմանը. Արայիկ Հարությունյան
15:51 27/05/2016  |  ԼՐԱՀՈՍԿայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը
13:51 27/05/2016  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյան. Հայ ազգն ունի յուրահատուկ մի ունակություն՝ համախմբվել ճակատագրական պահերին եւ լուծում տալ համազգային կարեւորագույն խնդիրներին
12:40 27/05/2016  |  ԼՐԱՀՈՍԱրցախցիների համար տներ են կառուցվում
22:14 26/11/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի դրամահավաք-միջոցառում ՀՀ դեսպանությունում
14:57 02/11/2015  |  ԼՐԱՀՈՍՀեռուստամարաթոն-2015-ի գլխավոր նպատակը բնակարանաշինությունն է՝ բազմանդամ ընտանիքների համար
10:14 20/10/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախի զարգացմանն ուղղված դրամահավաքը Տորոնտոյում
14:24 27/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ Նախագահ. 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում

Արխիվ

[]