Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Կոալիցիան վարչապետից պահանջում է շտապ հրավիրել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ 05/26/2017   00:41  |  ԼՐԱՀՈՍ

Կառավարությունը հարվածի տակ է դրել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության ազդեցությունը և արդյունավետությունը: Նման հայտարարությամբ է հանդես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան` հայտնելով իր մտահոգությունները:

Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կարևորելով Հայաստանում անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման անհրաժեշտությունը, լինելով Հայաստանում այդ կառուցակարգի ներդրման հիմնական նախաձեռնողներից և ջատագովներից, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Հակակոռուպցիոն կոալիցիա) իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության կողմից այսօրվա` մայիսի 25-ի նիստին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագիծ) հաստատման մասին որոշման վերաբերյալ՝ հետևյալ հիմնավորումներով.

Նախագիծը քննարկման չի դրվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում,  որի հիմնական իրավասություններից է հակակոռուպցիոն քաղաքականությունների համակարգումը և իրականացումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը: Ընդ որում, Հակակոռուպցիոն կոալիցիան, հանդիսանալով ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, պաշտոնապես դիմել է Խորհրդի նախագահին՝ ՀՀ վարչապետին և առաջարկելով մինչև Խորհրդի նիստի օրակարգում վերոնշյալ հարցի ընդգրկումը, անցկացնել հանրային քննարկումներ: Փաստորեն, վերը նշված Նախագիծը, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում առանց քննարկելու, Կառավարության նիստին ներկայացնելը հարվածի տակ է դնում ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության ազդեցությունը և արդյունավետությունը: 

2016 թվականի առաջին կիսամյակում Հակակոռուպցիոն կոալիցիայի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ Ասոցիացիա), ոլորտային այլ ՔՀԿ-ների և Արդարադատության նախարարության կողմից մշակվեց հակակոռուպցիոն մարմնի երկու` ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մարմնի և Կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մարմնի մոդելների նախագծերը: Դրանք ներկայացվեցին ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի՝ 2016 թվականի հունիսի 15-ի նիստին, որի արդյունքում Արդարադատության նախարարին հանձնարարվեց բազմակողմանի քննարկել առաջարկված մոդելները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և կառավարությանը ներկայացնել համապատասխան առաջարկը:  

Այդուհանդերձ, ՀՀ նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ, որը նախ մշակվեց «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին», ավելի ուշ «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Ցավոք, նշված աշխատանքային խմբում այպես էլ չներգրավեցին հակակոռուպցիոն բարեփոխումերի ակունքներում կանգնած ՔՀԿ-ները՝ հանձինս Հակակոռուպցիոն կոալիցիայի: Նշված երկու իրավական ակտերը հրապարակվել են e-draft.am կայքում, որի վերաբերյալ սակայն հանրությունը պատշաճ տեղեկացված չի եղել, իսկ առաջարկություններ ներկայացրել են միայն Հակակոռուպցիոն կոալիցիան և Ասոցիացիան: Մեր այն պնդումը, որ Նախագծի վերաբերյալ ՔՀԿ-ները անտեղյակ են եղել, ապացուցվում է մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումներում: Ավելին, Հակակոռուպցիոն կոալիցիան և Ասոցիացիան այս հարցում ևս բազմիցս առաջարկել են իրենց աջակցությունը՝ օրինագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու հարցում:

Հաջորդիվ, ընդգծենք, որ նշված երկու իրավական ակտերի նախագծերի վերջնական տարբերակները Հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ արտահայտել են բացառապես Կառավարության տեսակետները, և ոչ թե՝ ՔՀԿ-ների: Այս տեսակյունից, հաջորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված հարցի վերաբերյալ կցված ամփոփաթերթում ներառված չէին Հակակոռուպցիոն կոալիցիայի և Ասոցիացիայի առաջարկությունները:

Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծի անցումային դրույթներում նշված է հետևյալ կարգավորումը.

«1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերանվանվում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի անդամների նշանակումը:»

Վերոգրյալ իրավակարգավորումն ուղղակիորեն չի ենթադրում հանձնաժողովի լիակատար անկախություն, քանի որ դրա անդամները պետք է նշանակվեն հրապարակային մրցույթի արդյունքում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին անհրաժեշտ է նշանակել օրենսդիր մարմնի կողմից` ապահովելով վերջինիս անկողմնակալությունն ու անկախությունը` բաց և թափանցիկ մրցույթի արդյունքում: Կոռուպցիայի դեմ պայքարի անկյունաքարային փաստաթուղթ համարվող Ջակարտայի սկզբունքներում ևս ընդգծված է, որ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը պետք է նշանակվի այնպիսի գործընթացում, որը ապաքաղաքականացված է, չեզոք և անկողմնակալ:

Հաջորդ հիմնավորումներից է հանդիսանում այն, որ Նախագծի հեղինակները ընտրել են հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ առանձին հակակոռուպցիոն մարմինների համակցությունը, սակայն վերջիններս լիարժեք չեն դիտարկել այն, և ամբողջական լուծում չի տրվում, քանի որ օրենսդրական փաթեթում բացակայում է հակակոռուպցիոն իրավապահ կամ այլ մարմնի վերաբերյալ օրենքի նախագիծ, որը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների քննության գործառույթով: Բացի այդ, նախագծում առկա են առանցքային թերություններ` կապված կանխարգելիչ մարմնի փաստացի անկախության և արդյունավետության ապահովման հետ:

Նախագծով առաջարկվող մոդելը որդեգրել է կոլեգիալ մարմնի ընտրությունը՝ չհիմնավորելով վերոնշյալ ձևաչափով աշխատանքի արդյունավետությունը, այն դեպքում, երբ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի լավագույն մոդելը միանձնյա կառավարվող հակակոռուպցիոն մարմինն է:

Հակակոռուպցիոն կոալիցիան անընդունելի է համարում առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելու նման կարևոր օրինագծի վերաբերյալ Կառավարության որոշման ընդունումը և գտնում է, որ այսպիսի գործելակերպը չի բխում պատշաճ կառավարման և բարեխղճության սկզբունքներից այն է՝ հրապարակայնության, թափանցիկության, պետական կառավարման հանրային մասնակցության սկզբունքներից: Վերը նշվածի մասին է վկայում նաև Կառավարության այսօրվա նիստի ընթացքում նախագծի վերաբերյալ մի շարք գերատեսչությունների կողմից բարձրացված անհանգստությունները: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը շեշտեց, որ գերատեսչության առաջարկների ընդունման կամ մերժման մասին ամփոփաթերթ չի ներկայացվել՝ խնդրելով հետագա քննարկումներում ընդգրկել նաև գերատեսչությանը, նման խնդրանք եղավ նաև ՀՀ կենտրոնական բանկի և այլ մարմինների կողմից։

Գրեթե համանման մոտեցում ՀՀ կառավարությունը ցուցաբերել է նաև 2014 թվականին՝ հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի մշակման և ընդունման ժամանակ:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը, Հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում՝

ՀՀ Կառավարությանը

- վերանայել վերը նշված  օրենքի նախագծի փաթեթը հաստատելու մասին որոշումը:

ՀՀ Վարչապետին՝

-  հնարավորինս շտապ հրավիրել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ Նախագծի վերաբերյալ մասնագիտական քննարկում կազմակերպելու նպատակով.

- Օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկման:

ՀՀ Ազգային Ժողովի նախագահին՝

-  Օրենքի նախագծի վերաբերյալ անցկացնել խորհրդարանական լսումներ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին:

ՀՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին և պատգամավորներին՝

- ակտիվ մասնակցել Օրենքի նախագծի քննարկումներին՝ ներկայացնելով բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում ՔՀԿ-ների մտահոգություններն ու առաջարկությունները.

-  Օրենքի վերջնական նախագիծը մշակել ազգային միասնության և համերաշխության գաղափարային հենքով` արտահայտելով հանրության բոլոր շերտերի իրական ակնկալիքներն ու սպասումները Հայաստանում հակակոռուպցիոն պայքարից:

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:15 25/05/2017  |  ԼՐԱՀՈՍԿստեղծվի կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին
17:34 17/02/2017  |  ԼՐԱՀՈՍ«ՊԵԿ-ում փոփոխությունների  առնչությամբ տրամադրվածությունը շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆունդամենտալ». Կարեն Կարապետյան
16:36 21/01/2017  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ
11:40 29/12/2016  |  ԼՐԱՀՈՍԱրդիականացվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությունը
16:40 09/11/2016  |  ԼՐԱՀՈՍՓոփոխություններ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում 
14:33 18/08/2016  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կներկայացվեն ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման գործուն մոդելներ
18:29 17/06/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը
19:06 15/06/2016  |  ԼՐԱՀՈՍՄեր երկրի անվտանգության արդյունավետ ապահովումը պայմանավորված է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ. Հովիկ Աբրահամյան
12:33 01/03/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի առաջին նիստը
20:04 28/12/2015  |  ԼՐԱՀՈՍԿմշակվի «Հայաստանի կրթական ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ռազմավարական պլանը

Արխիվ

[]