ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
The New York Times-ը բացառիկ հետաքննությամբ պարզել է Էրդողանի թիմի մասնակցությունը Վաշինգտոնի ծեծկռտուքին 05/26/2017 14:29 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը մանրամասն լրագրողական հետաքննություն է իրականացրել՝ կապված մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը մանրամասնորեն ուսումնասիրել է դեպքի վայրում արված տեսանյութերը՝ պարզելու, թե արդյոք Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակի ցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա:
The New York Times-ն ուսումնասիրել է 24 տղամարդու, ինչպես նաև նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների գործողությունները:
Ցուցարարների վրա հարձակում իրականացրած տասը անձինք, ինչպես երևում է, պաշտոնապես անվտանգության աշխատակիցներ են: Նրանք կրում են սև կոստյումներ, իսկ ականջներում ունեն ռադիոհաղորդիչ ականջակալներ: Բացի այդ, նրանք կրում են թուրքական կրծքանշաններ ու ինքնության քարտեր: Այդ տղամարդկանցից առնվազն չորսը ունեին զենք, իսկ նրանցից երկուսը այն մարդկանց շարքում են, ովքեր սկսել են ծեծկռտուքը: The New York Times-ն ուսումնասիրել է հինգ տարբեր անկյունից արված տեսանյութեր, որոնց արդյունքում արձանագրել է, որ հարձակվողներից մի քանիսը կրում են ինքնության քարտեր, որոնց վրա կան Թուրքիայի ու ԱՄՆ դրոշները, ինչպես նաև Թուրքիայի նախագահականի խորհրդանիշը, ինչն ապացուցում է, որ տվյալ անձն ԱՄՆ այցելած պատվիրակության կազմից է:
Մարդկանց մյուս խումբը, որն առանձնացրել է The New York Times-ը, «խակի» գույնի հագնված վեց տղամարդիկ են: Լրատվամիջոցը նշում է, որ նրանց հագուստը շատ նման է թուրքական անվտանգության աշխատակիցների կողմից ամռանը կրվող համազգեստին: Տեսանյութերում երևում է, թե ինչպես են տղամարդիկ հարձակվում ցուցարարների վրա, ոտքով հարվածներ հասցնում երկու կնոջ:
The New York Times-ի կողմից առանձնացված մյուս խմբում իրենց որպես Էրդողանի աջակիցներ հայտարարած ութ անձինք են: Նրանք հիմնականում կրում են սովորական հագուստ, զինված չեն, հայտնի չէ նրանց կապը թուրքական անվտանգության աշխատակիցների հետ, սակայն նրանք ծեծկռտուքի մեջ առանցքային դերակատարում ունեն: Նրանցից երկուսն ամենասկզբում սկսել են հրմշտել ցուցարարներին: Դեղին շապիկ կրող Ալփքենան Դերեջին բռունցքով հարվածում էր ցուցարարներից մեկին, ինչից հետո մեկ այլ ցուցարար բարձրախոսը նետում է նրա վրա՝ վնասելով դեմքը: Քաղաքացիական հագուստով այս ցուցարարներ ից մեկն էլ ոտքով հարվածներ էր հասցրել Լյուսի Ուսոյանին:
Ամերիկյան լրատվամիջոցը առանձնացրել է նաև Թուրքիայի նախագահի շրջապատում գտնված երեք անձի՝ անվտանգության բաժնի ղեկավարին, ցուցարարների վրա հարձակված մի աշխատակցի և հրահանգները ստացած անվտանգության աշխատակցի: «Թուրքիայի նախագահը դիտում էր ծեծկռտուք իր սև Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի մեջից, որը կայանել էր Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ: Դեռևս հայտնի չէ, թե նա ինչ դերակատարում է ունեցել բախման գործում: Սակայն տեսանյութը ցույց է տալիս, որ իր անվտանգության աշխատակիցներից առնվազն մեկը նետվում է կռվի և սկսում է հարվածել ու հրմշտել ցուցարարներին:
Նստած լինելով մեքենայի մեջ՝ Էրդողանը խոսում է Մուհսին Քյոսեի՝ իր անվտանգության ծառայության ղեկավարի հետ, ով թեքվում է դեպի մեքենայի դուռը: Էրդողանի հետ խոսելուց հետո Քյոսեն խոսում է իր ականջակալում, ինչից հետո անվտանգության երեք աշխատակից, ովքեր պաշտպանում էին նախագահի ավտոմեքենան, շտապում են դեպի ցուցարարները»,- գրում է լրատվամիջոցը:
Բախման ավարտից հետո նրանք վերադառնում են դեպի մեքենան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ