ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
70 հազար ընտրողի քվեարկությանը միջամտել են. «Անկախ Դիտորդ» 05/26/2017 17:57 | Ընտրական իրավունք
2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Անկախ դիտորդ» հասարակական նախաձեռնության կողմից արձանագրված հիմնական մտահոգություններից մեկը կապված էր քվեարկության գաղտնիության խախտումների հետ: Կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ իր ուսումնասիրությունն է ներկայացրել «Անկախ Դիտորդ» հասարակական նախաձեռնությունը
Այդ նպատակով «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ՀՀ ԿԸՀ-ից ապրիլ ամսին պահանջեց և օրերս ստացավ խորհրդարանական ընտրությունների օրը օգնությամբ քվեարկած ընտրողների թիվը՝ ըստ ընտրական տեղամասերի:
Քանակական տվյալներ
Այսպես, քվեարկության օրը 70.488 ընտրող կամ քվեարկության մասնակցած ընտրողների ընդհանուր թվի 4,5 տոկոսը քվեարկել է օգնությամբ: Ընդ որում, սա ընդհանուր պատկերի միայն փոքր մասն է, քանի որ, ինչպես հայտնել էինք, մեր դիտորդները դիտարկած տեղամասերի 67 տոկոսում գրանցել են դեպքեր, երբ ընտրողի հետ քվեախցիկ մտնող անձը չի գրանցվում որպես օգնող (նման բազմաթիվ դեպքերի տեսագրություններ կգտնեք այստեղ):
Հանրապետության շուրջ 2000 ընտրական տեղամասերից թվով 227-ում ընտրողների 10 տոկոսից ավելին քվեարկել է օգնությամբ: Թվով 23 տեղամասերում օգնությամբ քվեարկել է ընտրողների 20 տոկոսից ավելին (այսինքն, ավելի քան յուրաքանչյուր 5-րդ ընտրող): Իսկ թվով 4 տեղամասերում օգնությամբ ընտրել են ընտրողների ավելի քան 30 տոկոսը:
Այս առումով, ռեկորդակիր է Արմավիրի մարզի 14/49 տեղամասը, ուր ըստ ՀՀ ԿԸՀ-ից ստացված գրության՝ օգնությամբ քվեարկել է քվեարկության մասնակիցների 89 տոկոսը:
Որպեսզի ակնհայտ լինի, որ օգնությամբ քվեարկած ընտրողների զգալի մասը օգնության կարիք չունի, նշենք, որ ընտրական տեղամասերում եղել են հատուկ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար նախատեսված մեծ խոշորացույցներ: Այսինքն, անգամ տեսողական խնդիրներ ունեցող ընտրողները կարող էին ինքնուրույն քվեարկել առանց օգնության։
Ու՞մ օգտին էին օգնում
Հատկանշական է, որ առկա է օրինաչափություն տեղամասերում օգնությամբ քվեարկած ընտրողների թվի և այդ տեղամասերում Հայաստանի Հանրապետական կուսակցության ստացած քվեների միջև։
Այդպես, ՀՀԿ-ն, որը ստացել է ընտրողների շուրջ 49 տոկոս քվեն, այն տեղամասերում, որտեղ արձանագրվել է օգնությամբ քվեարկած ընտրողների մեծ թիվ, նրանցում ՀՀԿ-ն ստացել է ավելի մեծ տոկոս, քան հանրաետական միջին տոկոսը։
Օրինակ, այն տեղամասերում, ուր օգնությամբ քվեարկած ընտրողների թիվը կազմել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ավելի քան 5 տոկոսը, ՀՀԿ-ն ստացել է միջինից մոտ 5 տոկոսով ավել քվե (54.4 տոկոս)։ Այն տեղամասերում, ուր օգնությամբ քվեարկողների թիվը կազմել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թվից 10 տոկոսից ավելին, ՀՀԿ-ն ստացել է 61,3 տոկոս քվե: Եվ այն տեղամասերում, ուր օգնությամբ քվերակած ընտրողների թիվը կազմել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի 20 տոկոսից ավելին, ՀՀԿ-ն ստացել է 66,2 տոկոս:
Օգնությամբ քվեարկած ընտրողների թվի և ՀՀԿ-ի ստացած ձայների միջև աճի կապն ըստ տեղամասերի ներկայացված է տեսապատկերում։
Հարկ ենք համարում նաև արձանագրել, որ խորհրդարան անցած մյուս երեք կուսակցությունների և դաշինքների՝ «Ծառուկյան» դաշինքի, «Ելք» դաշինքի և Հայ Յեղափոխական Դաշնակցության, ստացած ձայների և տեղամասերում օգնությամբ քվեարկած ընտրողների թվի միջև այդպիսի օրինաչափություն չի նկատվում։ Ընդհակառակը, օգնությամբ քվեարկած ընտրողների թվի աճին զուգահեռ նրանց ստացած կշիռը նվազում է:
Վերոնշյալը բացատրվում է նրանով, որ 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում տասնյակ հազարավոր քաղաքացիների քվեարկությունը վերահսկվել է «օգնողի» ինստիտուտի կիրառման միջոցով ի օգուտ Հայաստանի Հանրապետական կուսակցության:
Սրանով ևս մեկ անգամ հիմնավորվում է ընտրությունների վերաբերյալ նախկինում արված մեր գնահատականը, ըստ որի՝ դրանք եղել են ոչ ազատ:
«Անկախ Դիտորդ» հասարակական նախաձեռնություն, ի դեմս՝
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
Իրազեկ քաղաքացիների միավորման
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից