ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոալիցիան վարչապետից պահանջում է շտապ հրավիրել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ 05/26/2017 00:41 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը հարվածի տակ է դրել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության ազդեցությունը և արդյունավետությունը: Նման հայտարարությամբ է հանդես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան` հայտնելով իր մտահոգությունները:
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Կարևորելով Հայաստանում անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման անհրաժեշտությունը, լինելով Հայաստանում այդ կառուցակարգի ներդրման հիմնական նախաձեռնողներից և ջատագովներից, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Հակակոռուպցիոն կոալիցիա) իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության կողմից այսօրվա` մայիսի 25-ի նիստին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագիծ) հաստատման մասին որոշման վերաբերյալ՝ հետևյալ հիմնավորումներով.
Նախագիծը քննարկման չի դրվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, որի հիմնական իրավասություններից է հակակոռուպցիոն քաղաքականությունների համակարգումը և իրականացումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը: Ընդ որում, Հակակոռուպցիոն կոալիցիան, հանդիսանալով ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, պաշտոնապես դիմել է Խորհրդի նախագահին՝ ՀՀ վարչապետին և առաջարկելով մինչև Խորհրդի նիստի օրակարգում վերոնշյալ հարցի ընդգրկումը, անցկացնել հանրային քննարկումներ: Փաստորեն, վերը նշված Նախագիծը, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում առանց քննարկելու, Կառավարության նիստին ներկայացնելը հարվածի տակ է դնում ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության ազդեցությունը և արդյունավետությունը:
2016 թվականի առաջին կիսամյակում Հակակոռուպցիոն կոալիցիայի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ Ասոցիացիա), ոլորտային այլ ՔՀԿ-ների և Արդարադատության նախարարության կողմից մշակվեց հակակոռուպցիոն մարմնի երկու` ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մարմնի և Կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մարմնի մոդելների նախագծերը: Դրանք ներկայացվեցին ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի՝ 2016 թվականի հունիսի 15-ի նիստին, որի արդյունքում Արդարադատության նախարարին հանձնարարվեց բազմակողմանի քննարկել առաջարկված մոդելները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և կառավարությանը ներկայացնել համապատասխան առաջարկը:
Այդուհանդերձ, ՀՀ նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ, որը նախ մշակվեց «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին», ավելի ուշ «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Ցավոք, նշված աշխատանքային խմբում այպես էլ չներգրավեցին հակակոռուպցիոն բարեփոխումերի ակունքներում կանգնած ՔՀԿ-ները՝ հանձինս Հակակոռուպցիոն կոալիցիայի: Նշված երկու իրավական ակտերը հրապարակվել են e-draft.am կայքում, որի վերաբերյալ սակայն հանրությունը պատշաճ տեղեկացված չի եղել, իսկ առաջարկություններ ներկայացրել են միայն Հակակոռուպցիոն կոալիցիան և Ասոցիացիան: Մեր այն պնդումը, որ Նախագծի վերաբերյալ ՔՀԿ-ները անտեղյակ են եղել, ապացուցվում է մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումներում: Ավելին, Հակակոռուպցիոն կոալիցիան և Ասոցիացիան այս հարցում ևս բազմիցս առաջարկել են իրենց աջակցությունը՝ օրինագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու հարցում:
Հաջորդիվ, ընդգծենք, որ նշված երկու իրավական ակտերի նախագծերի վերջնական տարբերակները Հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ արտահայտել են բացառապես Կառավարության տեսակետները, և ոչ թե՝ ՔՀԿ-ների: Այս տեսակյունից, հաջորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված հարցի վերաբերյալ կցված ամփոփաթերթում ներառված չէին Հակակոռուպցիոն կոալիցիայի և Ասոցիացիայի առաջարկությունները:
Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծի անցումային դրույթներում նշված է հետևյալ կարգավորումը.
«1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերանվանվում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի անդամների նշանակումը:»
Վերոգրյալ իրավակարգավորումն ուղղակիորեն չի ենթադրում հանձնաժողովի լիակատար անկախություն, քանի որ դրա անդամները պետք է նշանակվեն հրապարակային մրցույթի արդյունքում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին անհրաժեշտ է նշանակել օրենսդիր մարմնի կողմից` ապահովելով վերջինիս անկողմնակալությունն ու անկախությունը` բաց և թափանցիկ մրցույթի արդյունքում: Կոռուպցիայի դեմ պայքարի անկյունաքարային փաստաթուղթ համարվող Ջակարտայի սկզբունքներում ևս ընդգծված է, որ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը պետք է նշանակվի այնպիսի գործընթացում, որը ապաքաղաքականացված է, չեզոք և անկողմնակալ:
Հաջորդ հիմնավորումներից է հանդիսանում այն, որ Նախագծի հեղինակները ընտրել են հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ առանձին հակակոռուպցիոն մարմինների համակցությունը, սակայն վերջիններս լիարժեք չեն դիտարկել այն, և ամբողջական լուծում չի տրվում, քանի որ օրենսդրական փաթեթում բացակայում է հակակոռուպցիոն իրավապահ կամ այլ մարմնի վերաբերյալ օրենքի նախագիծ, որը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների քննության գործառույթով: Բացի այդ, նախագծում առկա են առանցքային թերություններ` կապված կանխարգելիչ մարմնի փաստացի անկախության և արդյունավետության ապահովման հետ:
Նախագծով առաջարկվող մոդելը որդեգրել է կոլեգիալ մարմնի ընտրությունը՝ չհիմնավորելով վերոնշյալ ձևաչափով աշխատանքի արդյունավետությունը, այն դեպքում, երբ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի լավագույն մոդելը միանձնյա կառավարվող հակակոռուպցիոն մարմինն է:
Հակակոռուպցիոն կոալիցիան անընդունելի է համարում առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելու նման կարևոր օրինագծի վերաբերյալ Կառավարության որոշման ընդունումը և գտնում է, որ այսպիսի գործելակերպը չի բխում պատշաճ կառավարման և բարեխղճության սկզբունքներից այն է՝ հրապարակայնության, թափանցիկության, պետական կառավարման հանրային մասնակցության սկզբունքներից: Վերը նշվածի մասին է վկայում նաև Կառավարության այսօրվա նիստի ընթացքում նախագծի վերաբերյալ մի շարք գերատեսչությունների կողմից բարձրացված անհանգստությունները: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը շեշտեց, որ գերատեսչության առաջարկների ընդունման կամ մերժման մասին ամփոփաթերթ չի ներկայացվել՝ խնդրելով հետագա քննարկումներում ընդգրկել նաև գերատեսչությանը, նման խնդրանք եղավ նաև ՀՀ կենտրոնական բանկի և այլ մարմինների կողմից։
Գրեթե համանման մոտեցում ՀՀ կառավարությունը ցուցաբերել է նաև 2014 թվականին՝ հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի մշակման և ընդունման ժամանակ:
Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը, Հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում՝
ՀՀ Կառավարությանը
- վերանայել վերը նշված օրենքի նախագծի փաթեթը հաստատելու մասին որոշումը:
ՀՀ Վարչապետին՝
- հնարավորինս շտապ հրավիրել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ Նախագծի վերաբերյալ մասնագիտական քննարկում կազմակերպելու նպատակով.
- Օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկման:
ՀՀ Ազգային Ժողովի նախագահին՝
- Օրենքի նախագծի վերաբերյալ անցկացնել խորհրդարանական լսումներ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին:
ՀՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին և պատգամավորներին՝
- ակտիվ մասնակցել Օրենքի նախագծի քննարկումներին՝ ներկայացնելով բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում ՔՀԿ-ների մտահոգություններն ու առաջարկությունները.
- Օրենքի վերջնական նախագիծը մշակել ազգային միասնության և համերաշխության գաղափարային հենքով` արտահայտելով հանրության բոլոր շերտերի իրական ակնկալիքներն ու սպասումները Հայաստանում հակակոռուպցիոն պայքարից:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից