ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացու նկատմամբ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման. ՍԴ-ն որոշեց 05/25/2017 19:19 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սահմանադրական դատարանի այսօրվա որոշմամբ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, որի համաձայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ կայացված վճռաբեկ դատարանի որոշում:
Քաղաքացի Միշա Պետրոսյանի անհատական դիմումի քննության շրջանակում ընդունված այս որոշման համաձայն, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման եզրափակիչ մասի առաջին կետում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:
Ըստ Վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի (Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը և վերադարձնելը) 1-ին մասի 5-րդ կետի, վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։
Սահմանադրական դատարանը կարճեց այսօր քննված մեկ այլ՝ քաղաքացի Ջուլետա Եսայանի անհատական դիմումի գործի վարույթը: Քաղաքացին խնդրում էր «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածով սահմանված նորմը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածը և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը դատարանի կողմից այս երկու օրենքների անհամապատասխանության վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված
մեկնաբանության շրջանակներում ճանաչել իրավական որոշակիության սկզբունքին հակասող և անվավեր»:
Սահմանադրական դատարանն եկավ այն եզրակացության, որ հարցադրումները վերաբերում են հիմնականում ոչ թե նորմերի սահմանադրականությանը, այլ կիրառման հիմնախնդրին, և այս առնչությամբ նաև եզրահանգում արեց, որ առկա հակասություններն օրենքով նախատեսված կարգով հաղթահարելի են, և դրանք իրավական անորոշություն չեն առաջացնում, իսկ կիրառման խնդիրը սահմանադրականության շրջանակներում չի քննարկվում, ուստի գործի վարույթը ենթակա է կարճման:
Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի երկու անհատական դիմումների գործերով
Դիմող Միշա Պետրոսյանը իր դիմումում գտել է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, չկիրառելով միջազգային պայմանագրերի նորմերը, խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի հետևանքով իր նկատմամբ կայացված դատական ակտով ստեղծել է անհաղթահարելի իրավիճակ: Ըստ դիմողի` ՀՀ վճռաբեկ դատարանը, կայացնելով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում, զրկել է իրեն սահմանադրական իրավունքներից, մասնավորապես, արդարադատության իրավունքից:
Իսկ դիմող Ջուլետա Եսայանը նշել է, որ վիճարկվող նորմերի իրավական անորոշությունը, դրանց ներքին և արտաքին հակասությունը խախտում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքները:Ըստ դիմողի` վիճարկվող նորմերը հակասում են նաև ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված՝ իրավական պետության սկզբունքին և 28-րդ, 29-րդ հոդվածներով սահմանված` օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելման սկզբունքներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է` հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:
Դիմողը պնդել է, որ իրավական անորոշության պայմաններում նոտարները, ինչպես նաև դատարանները հնարավորություն են ստացել իրավակիրառ պրակտիկայում յուրովի մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերի դրույթները, մասնավորապես, «կտակի վերացումը նոր կտակ կազմելու ձևով հիմնական կտակը վավերացրած նոտարի կողմից կատարելու» դրույթը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված և երաշխավորված սկզբունքին:
Դիմողը գտել է, որ դատարանը չի անդրադարձել այն իրավական հարցին, թե կտակը վերացնելը, նոր կտակ կազմելու ձևով, արդյո՞ք պետք է վավերացնի հիմնական կտակը վավերացրած նոտարը, ինչպիսի դրույթ նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածում /չնայած այն ենթադրվում է/, այլ նախատեսված է միայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասում: Իրավակիրառ պրակտիկայում այդ «բացը» անհամապատասխանություն է ստեղծում կոնկրետ նորմերի կիրառման հարցում, վիճարկվող նորմը կարող է ըստ հայեցողության մեկնաբանվել իրավակիրառողների՝ նոտարների և դատարանների կողմից, ինչը հանգեցնում է վիճարկվող նորմերի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ սխալ դատական պրակտիկա ձևավորելուն, որն էլ հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված սկզբունքների խախտմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան