Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի երկու անհատական դիմումների գործերով 05/25/2017   13:43  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանը քիչ հետո կհրապարակի քաղաքացի Միշա Պետրոսյանի անհատական դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով իր որոշումը:

Ըստ Վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի (Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը և վերադարձնելը) 1-ին մասի 5-րդ կետի, վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

Դիմողը ՀՀ սահմանադրական դատարանին խնդրել է որոշել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 249-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 6-րդ, 22-րդ, 91-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրավակարգավորման համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ, 91-րդ հոդվածների պահանջներին:

Դիմողը գտել է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, չկիրառելով միջազգային պայմանագրերի նորմերը, խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի հետևանքով իր նկատմամբ կայացված դատական ակտով ստեղծել է անհաղթահարելի իրավիճակ: Ըստ դիմողի` ՀՀ վճռաբեկ դատարանը, կայացնելով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում, զրկել է իրեն սահմանադրական իրավունքներից, մասնավորապես, արդարադատության իրավունքից:

Սահմանադրական դատարանի դատական կազմը դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա գտել է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի և 249-րդ հոդվածի մասով  դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքներն իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի հետևանք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես, դիմողի փաստարկներն առ այն, որ «...Վարչական վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթները, թույլ է տվել նշված հոդվածի ոչ ճիշտ կիրառում... », կամ «սա ևս ապացուցում է Սահմանադրության և օրենքների կրկնակի խախտումները Վարչական վերաքննիչ դատարանի կողմից...» վկայում են, որ դիմողը վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց, ինչն էլ դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմք է:

ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման համաձայն` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:

Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի մասով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առկա չեն դիմումի` նշյալ դրույթի մասով քննության ընդունումը մերժելու հիմքեր:

Ուստի ՍԴ դատական կազմը որոշել է Միշա Պետրոսյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի և 249-րդ հոդվածի մասով մերժել, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության:

Սահմանադրական դատարանն այսօր կքննի նաև քաղաքացի Ջուլետա Եսայանի անհատական դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Ջուլետա Եսայանը՝ դիմելով ՀՀ սահմանադրական դատարան` խնդրել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածով սահմանված նորմը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածը և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը դատարանի կողմից այս երկու օրենքների անհամապատասխանության վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության շրջանակներում ճանաչել իրավական որոշակիության սկզբունքին հակասող և անվավեր»:

Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմերի իրավական անորոշությունը, դրանց ներքին և արտաքին հակասությունը խախտում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքները:

Ըստ դիմողի` վիճարկվող նորմերը հակասում են նաև ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված՝ իրավական պետության սկզբունքին և 28-րդ, 29-րդ հոդվածներով սահմանված` օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելման սկզբունքներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է` հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Դիմողը պնդում է, որ իրավական անորոշության պայմաններում նոտարները, ինչպես նաև դատարանները հնարավորություն են ստացել իրավակիրառ պրակտիկայում յուրովի մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերի դրույթները, մասնավորապես, «կտակի վերացումը նոր կտակ կազմելու ձևով հիմնական կտակը վավերացրած նոտարի կողմից կատարելու» դրույթը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված և երաշխավորված սկզբունքին:

Դիմողը գտնում է, որ դատարանը չի անդրադարձել այն իրավական հարցին, թե կտակը վերացնելը, նոր կտակ կազմելու ձևով, արդյո՞ք պետք է վավերացնի հիմնական կտակը վավերացրած նոտարը, ինչպիսի դրույթ նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածում /չնայած այն ենթադրվում է/, այլ նախատեսված է միայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասում: Իրավակիրառ պրակտիկայում այդ «բացը» անհամապատասխանություն է ստեղծում կոնկրետ նորմերի կիրառման հարցում, վիճարկվող նորմը կարող է ըստ հայեցողության մեկնաբանվել իրավակիրառողների՝ նոտարների և դատարանների կողմից, ինչը հանգեցնում է վիճարկվող նորմերի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ սխալ դատական պրակտիկա ձևավորելուն, որն էլ հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված սկզբունքների խախտմանը: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:02 05/05/2017  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը կարճեց գործի վարույթը
14:33 13/12/2016  |  ԼՐԱՀՈՍԽնդիրները անհրաժեշտ է դիտարկել ոչ թե հարկադիր կատարման, այլ՝ քաղաքացիական դատավարության շրջանակներում. ՍԴ-ն կարճեց գործի վարույթը
12:21 13/12/2016  |  ԼՐԱՀՈՍՍահմանափակվել է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը. քաղաքացին ՍԴ է դիմել
13:34 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍ«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի դրույթները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը. ՍԴ-ն որոշեց
13:03 15/11/2016  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացու նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման. ՀՀ ՍԴ
09:54 08/11/2016  |  ԼՐԱՀՈՍՎիճարկվող դրույթը վտանգում է թե՛ կենսաթոշակ ստանալու, թե՛ սեփականության իրավունքը. քաղաքացին դիմել է ՍԴ
13:56 28/10/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց քաղաքացու դիմումը. դրույթը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը
12:09 10/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷլեկտրոնային փոստը պաշտոնակա՞ն հասցե է. քաղաքացին պատասխանն ակնկալում է ՍԴ-ից
11:08 23/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդյո՞ք հասարակությունը պետք է վճարի իրենից հավաքված և նույնությամբ պահպանված տեղեկությունը հետագայում իրեն տրամադրելու դիմաց. ՍԴ որոշումն առաջիկայում
15:24 17/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Ռոբին-Օֆիկ Օսկանյանի դիմումը. գործի վարույթը կարճվեց

Արխիվ

[]