ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ մեկը ռիսկ չի անում գալ ու ցուցմունք տալ քաղաքապետի դեմ. դատապաշտպան. «Հրապարակ» 05/25/2017 09:05 | Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած՝ բռնությամբ և կրակոցներով զուգորդված հայտնի միջադեպի գործով դատաքննությունը երեկ շարունակվել է:
Դատարանը պետք է հարցաքններ Էջմիածնի ավագանու անդամ, գործով տուժող Ստեփան Աբգարյանին՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն, սակայն նա, ինչպես նախորդ նիստերին, երեկ նույնպես բացակայել է: Գործով վկա է նաև նրա հայրը՝ Սիմոն Աբգարյանը, ով նույնպես բացակայում էր մինչ այժմ տեղի ունեցած դատական նիստերից, իսկ երեկվա նիստին ներկա է եղել: Նա նշել է, որ որդին բացակայում է, քանի որ հանրապետությունում չէ, այս պահին գտնվում է ԼՂՀ-ում:
Դատարանը հորդորել է Ս.Աբգարյանին անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի որդին ներկա լինի հաջորդ դատական նիստին, այլապես ստիպված կլինեն նրան բերման ենթարկելու որոշում կայացնել:
«Կարեն և Արման Գրիգորյանները գործով ոչ մի կարգավիճակ չունեն՝ չեն անցնում ոչ որպես տուժող, ոչ որպես մեղադրյալ: Եվ չնայած պաշտպան Հարությունյանը նախաքննության ավարտին միջնորդություն էր ներկայացրել՝ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու պահանջով, միջնորդությունը մերժվել է:
«Այս պահին, ըստ էության, ոչ նախաքննական մարմինը, ոչ դատարանն այս հարցին անդրադարձ չեն կատարել: Աղմկահարույց, բազմաթիվ մարդկանց ներգրավվածությամբ այդ գործով, ըստ էության, չունեմ որևէ լուրջ վկա, որի ցուցմունքի վրա հիմնվեմ և կրկնեմ իմ միջնորդությունը, այն դեպքում, երբ ամբողջ Էջմիածինը տեղյակ է այդ գործին»,- ասել է փաստաբանը՝ իրավիճակը բացատրելով քաղաքում տիրող վախի մթնոլորտով:
«Էջմիածնում վախի մթնոլորտ է, ու որևէ մեկը ռիսկ չի անում գալ ու ցուցմունք տալ քաղաքապետի, նրա ընտանիքի ու նրանց մերձավորների դեմ»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ գործով երկու տուժողներն էլ իրենց ցուցմունքներում պնդել են Կարեն և Արման Գրիգորյանների՝ ծեծկռտուքին ներգրավված լինելու մասին:
«Իմ պաշտպանյալ Արթուր Թումանյանը դատարանում շարունակել է պնդել իր ցուցմունքները, տուժող Աբգարյանը խուսափում է դատարան ներկայանալ, վկան կիսատ-պռատ ցուցմունքներ է տալիս: Սա է այս պահին դատաքննության մեր ունեցած պատկերը»,-ասաց պաշտպանը: Իսկ դատարանը հակված է արդար քննություն վարելու և իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, թե կողմնակալություն է ցուցաբերում «Այս պահի դրությամբ կողմնակալության, կողմնակի դիտորդի համար ակնառու որևէ նման գործողություն չեմ տեսել, այլապես բացարկ կհայտնեի»,-արձագանքեց փաստաբանը: Նշենք, որ գործով դատավորը Վահե Խալաթյանն է, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 6-ին»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 25.05.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից