ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Իշխան Բարսեղյանի գործով վկան «կռուտիտ» էր լինում 05/25/2017 23:56 | Դատական ռեպորտաժներ
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով այսօր շարունակվեց դատավարությունը եւ հարցաքննվեց առանցքային վկա Նորիկ Հակոբյանը, ում հարցաքննությունն անավարտ մնաց և կշարունակվի հաջորդ դատական նիստում:
Մինչ վկայի ցուցմունքին անդրադառնալը նշենք, որ քրեական գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, իսկ գործով դատական նիստերը տեղի են ունենում նշված դատարանի ապակեպատ դահլիճում:
Եվրոպական ստանդարտներին համապատասխան ապակեպատ այս դահլիճը, գուցեև անվտանգության տեսանկյունից լուծում է իր առջև դրված խնդիրը, սակայն նույնը չենք կարող ասել հրապարակայնության մասին:
Թեևս այս դահլիճում առկա լսելության խնդրին նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել:
Հանուն արդարության պետք է նշենք, որ խնդրի լուծման ուղղությամբ որոշակի միջոցներ այսօր ձեռնարկվել էր, սակայն դրանք գոհացնող չէին, քանի որ պաշտպանական կողմի հայտարարությունները կրկին չէին լսվում դահլիճում, քանի որ նրանց սեղանների առջև դրված է ընդամենը մեկ բարձրախոս` նախատեսված 10 հոգու համար:
Ինչևէ, հարցին լուծում տրվեց այնքանով, որքանով դատական նիստը որոշվեց անցակցնել այլ դահլիճում:
Այժմ անդարադառնանք վկա Նորիկ Հակոբյանի ցուցմունքին, ով հանդիսանում է այն անձը, ում օգտին, ըստ մեղադրանքի, դատավոր Իշխան Բարսեղյանն իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Այսպիսով, վկան դատարանում հայտնեց, որ քաղաքացիական գործով, որը մասնավորապես վերաբերել է իր տնօրինության տակ գտնվող գույքին, իր փաստաբան Կիմա Սարյանը հակընդեմ հայց է ներկայացրել դատարան:
Հակընդդեմ հայցի դատարանում մուտք լինելու մասին վկան տեղեկացել է իր փաստաբանի միջոցով՝ անգամ կնիքն է տեսել, բայց գործի ելքով մտահոգված լինելով փաստաբանից պարբերաբար հետաքրքրվել է, թե արդյոք դատարանը՝ Իշխան Բարսեյանի նախագահությամբ, այն ընդունել է վարույթ:
Ըստ վկայի, իր անհանգստության պատճառը եղել է այն, որ մտավախություն է ունեցել, թե իրեն կվտարեն իր տնօրինության տակ գտնվող տանից և կհայտնվի դրսում, քանի որ այլ բնակվելու տեղ չունի:
Մի քանի անգամ իր փաստաբանից հետաքրքրվելուց հետո գործի` վարույթ ընդունելու մասին` Նորիկ Հակոբյանը Կիմա Սարյանին ասել է, թե կարո՞ղ է Իշխան Բարսեղյանին հարցնել, թե ինչու հակընդդեմ հայցը չի ընդունում վարույթ, որին ի պատասխան, ըստ վկայի ցուցմունքի, փատաբանն ասել է. «թող չընդունի, ինքը իրավունք չունի քեզ վտարելու»:
Ի վերջո, վկան, ըստ պայմանավորվածության, փաստաբան Էլզա Զաքարյանի հետ գնացել է է Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարան:
Էլզա Զաքարյանը բարձրացել է Իշխան Բարսեղյանի աշխատասենյակ` նրա հետ խոսելու նպատակով, իսկ վերադառնալուց հետո ասել է, թե դատավորը հակընդդեմ հայցը չի ընդունել, «ինչպես է Կիման ասել, որ ընդունել է»: Ապա դատարանի շենքի բակում Էլզան զանգահարել է և կանչել Կիմային, որտեղ էլ ասել է. «թե բա ասում ես վարույթ ա ընդունել դատավորը, բայց վարույթ չի ընդունել»:
Վկայի ցուցմունքի համաձայն՝ Էլզան երկրորդ անգամ է բարձրացել դատավոր Իշխան Բարսեղյանի մոտ, իսկ վերադառնալուց հետո ասել, որ Իշխան Բարեղյանը 1000 ԱՄՆ դոլար է ուզել, որը տալու դեպքում իրեն չի վտարի տանից:
Բացի այդ, փաստաբանը Նորիկին հարցրել է, թե արդյոք նա ունի այդ գումարը, ինչին ի պատասխան վերջինս նշել է, թե անգամ 10 000 դրամ չունի:
Վկայի խոսքով՝ Էլզան իրեն նաեւ փոխանցել է, թե դատավոր Իշխան Բարսեղյանն ասել է, որ գումարը տա հենց այդ օրը. «եթե այսօր գումարը կբերի՝ կբերի, եթե ոչ՝ էլ վաղը այդ հարցով ինձ չդիմեք»:
Ապա փաստաբանն ասել է, որ գումարը լինելու դեպքում զանգի ու տանի դատավորին տա, իսկ իրեն էլ չզանգի:
Վկայի խոսքով՝ քանի որ ինքն այդ գումարը չէր կարող հայթայթել` հաղորդում է ներկայացրել ԱԱԾ` ասելով, թե ուզում են իրեն վտարել իր տանից, որից հետո, ըստ վկայի, ԱԱԾ-ն սկսել է միջոցներ ձեռնարկել: ԱԱԾ-ն իրեն գումար է տվել եւ ինքն էլ զանգահարել է Էլզային ու ասել, որ գումարն արդեն կա, և նրանից տեղեկացել դատավորի հետ հանդիպման վայրի մասին:
Վայի խոսքով, ինքը Իշխան Բարսեղյանին չի ճանաչել եւ հանդիպման վայրում դատավորն է իրեն մոտեցել, ինքը գումարը հաշվել է ու տվել դատավորին, ով ասել է, թե այնպես արա, որ Կիմա Սարյանը չիմանա այդ մասին:
Դատավորին գումարը տալուց հետո վկայի խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել, թե ինչպես են ձերբակալ ու ինչ գործողություններ է իրականացվել ԱԱԾ-ի կողմից:
Մեղադրող դատախազի այն հարցին, թե վկան դիմել է փաստաբան Կիմա Սարյանին, որ վերջինս դիմի դատավոր Իշխան Բարսեղյանին՝ օրինական կամ ապօրինի ճանապարհով հարցի լուծման նպատակով, վկան ասաց որ դիմել է փաստաբանին, որ մոտենա դատավորին, իսկ նա ասել է, որ կյանքում չի մոտենա:
Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչպես է վկան ճանաչել փաստաբան Էլզա Զաքարյանին: Նկատենք, որ և մեղադրող դատախազի, և պաշտպանական կողմի հարցադրումներին վկան տալիս էր խուսափողական պատասխաններ:
Ի վերջո, նրա պատասխաններից պարզ դարձավ, որ փատաբան Էլզա Զաքարյանին նախկինում ճանաչել է` առանց հստակ ժամկետ նշելու՝ թերեւս 2014թվականից, իսկ փաստաբան Կիմա Սարյանին ճանաչել է ավելի ուշ:
Փաստաբան էլզա Զաքարյանի հետ ծանոթանալու հանգամանքների մասին եւս վկան այդպես էլ հստակ պատասխան չտվեց եւ ասաց, թե ինչ-որ մեկից է վերցրել նրա համարը, թեև իր խոսքում գուցեև անզգուշությամբ ասաց, որ եղել է նաև Էլզա Զաքարյանի տանը:
Այդուհանդերձ, վկան, ակամա ստանձնելով փասատաբան Էլզա Զաքարյանի պաշտպանությունը, ասաց, որ Էլզա Զաքարյանն ուղղակի ցանկացել է օգնել իրեն անշահախնդրորեն ու առաջարկել է գնալ Իշխան Բարսեղյանի հետ խոսել:
Նշենք, որ վկան կոնկրետ պատասխաներ չէր տալիս պաշտպանական կողմի հնչեցված հարցերին, խուսափողական պատասխաններից բացի նա հարցերին պատասխանում էր ագրեսիվ տոնով, քամահրանքով, ինչի վրա պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց և խնդրեցին վկայի հորդորել հարգալից լինել կողմի նկատմամբ:
Ամբաստանվող փաստաբան Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի հարցին ի պատասխան էլ, թե վկան երբևէ փաստաբան Էլզա Զաքարյանին խնդրել է, որ դատավորի հետ գումարի դիմաց որոշակի գործողություններ կատարելի, վկան բացասական պատասխան տվեց` ասելով, որ ինքը գումար չունի:
Նշենք, որ վկան ԱԱԾ-ում հաղորդում է ներկայացնելիս նշել է, որ ոմն Էլզայի միջոցով է կատարվել այդ ամենը, իսկ թե ինչպես է եղել, որ տարիներ շարունակ ծանոթ փաստաբանը հանկարծակի դարձել է ոմն Էլզա, ապա վկան կոնկրետ պատասխան չտվեց:
Այն որ վկան անբարյացկամ վերաբերմունք ուներ դատավոր իշխան Բարսեղյանի նկատմամբ` տեսանելի էր անգամ անզեն աչքով, սակայն հայտարարեց, թե ինքը վատ տրամադրված չէ Իշխան Բարսեղյանի նկատմամբ, բայց քանի որ գումար է ուզել, ապա դա արդեն վատություն է ու նաեւ հայտարարեց, որ այդ ժամանակ, ով էլ իրենից գումար վերցներ` հետագա ընթացքը այսպիսին էր լինելու:
Նշենք նաև, որ վկայի պատասխանների վերաբերյալ դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպան Կարեն Ղազարյանը հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ վկան և նախաքննության ընթացքում, և դատարանում իրականությունը չի հայտնում, սուտ է պատասխանում. «կռուտիտ» է լինում:
Թերևս պաշտպանի կողմից ժառգոնային լեզվի անցնելու նպատակն այն էր, որ վկան հաճախ էր այդպես խոսում, պաշտպաններին դիմում էր «քուրո», բացի այդ` հայտարարեց, որ ինքը որևէ մեկին ոչ մի բան չի խնդրում. խնդրելը ուրիշ բան ա, ինքը՝ ասում ա:
Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ՝ հունիսի 1-ի դատական նիստում
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
- 01/25/2025 23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում
- 01/25/2025 20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել