Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   23:03 ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/26/2025   20:57 «Փյունիկը» լրջորեն պատրաստվում է առաջնության երկրորդ հատվածին 01/26/2025   20:38 Պատերազմական գոտում զոհվել է ուկրաինացի կինոպրոդյուսեր Ստանիսլավ Պրիտուլան 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/26/2025   20:11 Մոսկվայից Սոչի թռչող ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում 01/26/2025   19:57 Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ-ն՝ Փաշինյանին 01/26/2025   19:42 Գոհունակությամբ եմ արձանագրում Ավստրալիայի հետ առկա փոխշահավետ համագործակցությունը. վարչապետ 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   19:00 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կաթողիկոսը կատարել է Հանրապետական մաղթանք 01/26/2025   18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր 01/26/2025   18:40 Համոզված եմ՝ մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:01 Կոլումբիան փակում է երկինքն ԱՄՆ-ից թռիչքների համար 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   16:56 Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի տարածումից 01/26/2025   16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   16:05 Մբապեն իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել «Ռեալի»-ի կազմում և կրկնել Ռոնալդոյի նվաճումը 01/26/2025   15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   15:32 Փաշինյանը սկսել է խաղեր տալ ԵՄ-ի հետ և կարող է ոչնչացնել Հայաստանը. Լուկաշենկո 01/26/2025   15:23 Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, մեկ լուծում կա. Գեղամյան 01/26/2025   15:04 Խաղաղ Դոնի փողոցում ու հարակից հասցեներում գազ չկա. որն է պատճառը 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   14:36 ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ 01/26/2025   14:07 Ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով նվազելու է 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները 01/26/2025   12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com 01/26/2025   12:15 ԿՀՎ-ն հակված է այն մտքին, որ COVID-19 համավարակը սկսվել է Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճատով. NYT 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան 01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում

Դատավոր Իշխան Բարսեղյանի գործով վկան «կռուտիտ» էր լինում 05/25/2017   23:56  |  Դատական ռեպորտաժներ

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով այսօր շարունակվեց դատավարությունը եւ հարցաքննվեց առանցքային վկա Նորիկ Հակոբյանը, ում հարցաքննությունն անավարտ մնաց և կշարունակվի հաջորդ դատական նիստում:

Մինչ վկայի ցուցմունքին անդրադառնալը նշենք, որ քրեական գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, իսկ գործով դատական նիստերը տեղի են ունենում նշված դատարանի ապակեպատ դահլիճում:

Եվրոպական ստանդարտներին համապատասխան ապակեպատ այս դահլիճը, գուցեև անվտանգության տեսանկյունից լուծում է իր առջև դրված խնդիրը, սակայն նույնը չենք կարող ասել հրապարակայնության մասին:

Թեևս այս դահլիճում առկա լսելության խնդրին նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել:

Հանուն արդարության պետք է նշենք, որ խնդրի լուծման ուղղությամբ որոշակի միջոցներ այսօր ձեռնարկվել էր, սակայն դրանք գոհացնող չէին, քանի որ պաշտպանական կողմի հայտարարությունները կրկին չէին լսվում դահլիճում, քանի որ նրանց սեղանների առջև դրված է ընդամենը մեկ բարձրախոս` նախատեսված  10 հոգու համար:

Ինչևէ, հարցին լուծում տրվեց այնքանով, որքանով դատական նիստը որոշվեց անցակցնել այլ դահլիճում:

Այժմ անդարադառնանք վկա Նորիկ Հակոբյանի ցուցմունքին, ով հանդիսանում է այն անձը, ում օգտին, ըստ մեղադրանքի, դատավոր Իշխան Բարսեղյանն իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այսպիսով, վկան դատարանում հայտնեց, որ քաղաքացիական գործով, որը մասնավորապես վերաբերել է իր տնօրինության տակ գտնվող գույքին, իր փաստաբան Կիմա Սարյանը հակընդեմ հայց է ներկայացրել դատարան:

Հակընդդեմ հայցի դատարանում մուտք լինելու մասին վկան տեղեկացել է իր փաստաբանի միջոցով՝ անգամ կնիքն է տեսել, բայց  գործի ելքով մտահոգված լինելով փաստաբանից պարբերաբար հետաքրքրվել է, թե  արդյոք դատարանը՝ Իշխան Բարսեյանի նախագահությամբ, այն ընդունել է վարույթ:

Ըստ վկայի, իր անհանգստության պատճառը եղել է այն, որ մտավախություն է ունեցել, թե իրեն կվտարեն իր տնօրինության տակ գտնվող տանից և  կհայտնվի դրսում, քանի որ այլ բնակվելու տեղ չունի:

Մի քանի անգամ իր փաստաբանից հետաքրքրվելուց հետո գործի` վարույթ ընդունելու մասին` Նորիկ Հակոբյանը Կիմա Սարյանին ասել է, թե կարո՞ղ է Իշխան Բարսեղյանին հարցնել, թե ինչու հակընդդեմ հայցը չի ընդունում վարույթ, որին ի պատասխան, ըստ վկայի ցուցմունքի, փատաբանն ասել է.  «թող չընդունի, ինքը իրավունք չունի քեզ վտարելու»:

Ի վերջո, վկան, ըստ պայմանավորվածության, փաստաբան Էլզա Զաքարյանի հետ գնացել է  է Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարան:

Էլզա Զաքարյանը բարձրացել է Իշխան Բարսեղյանի աշխատասենյակ` նրա հետ խոսելու նպատակով, իսկ վերադառնալուց հետո   ասել է, թե դատավորը հակընդդեմ հայցը չի ընդունել, «ինչպես է Կիման ասել, որ ընդունել է»: Ապա դատարանի շենքի բակում Էլզան զանգահարել է և կանչել Կիմային, որտեղ էլ ասել է.  «թե բա ասում ես վարույթ ա ընդունել դատավորը, բայց վարույթ չի ընդունել»:

Վկայի ցուցմունքի համաձայն՝ Էլզան երկրորդ անգամ է բարձրացել դատավոր Իշխան Բարսեղյանի մոտ, իսկ վերադառնալուց հետո  ասել, որ Իշխան Բարեղյանը 1000 ԱՄՆ դոլար է ուզել, որը տալու դեպքում իրեն չի վտարի տանից:

Բացի այդ, փաստաբանը Նորիկին հարցրել է, թե արդյոք նա ունի այդ գումարը, ինչին ի պատասխան վերջինս նշել է, թե անգամ 10 000 դրամ չունի:

Վկայի խոսքով՝ Էլզան իրեն նաեւ փոխանցել  է, թե դատավոր Իշխան Բարսեղյանն ասել է, որ գումարը տա հենց այդ օրը. «եթե այսօր գումարը կբերի՝ կբերի, եթե ոչ՝ էլ վաղը այդ հարցով ինձ չդիմեք»:

Ապա փաստաբանն ասել է, որ  գումարը լինելու դեպքում զանգի ու տանի  դատավորին տա, իսկ իրեն էլ չզանգի:

Վկայի խոսքով՝ քանի որ ինքն այդ գումարը չէր կարող հայթայթել`  հաղորդում է ներկայացրել ԱԱԾ` ասելով, թե  ուզում են իրեն վտարել իր տանից, որից հետո, ըստ վկայի, ԱԱԾ-ն սկսել է միջոցներ ձեռնարկել: ԱԱԾ-ն  իրեն գումար է տվել եւ  ինքն էլ զանգահարել է Էլզային ու ասել, որ գումարն արդեն կա, և նրանից տեղեկացել դատավորի հետ  հանդիպման վայրի մասին:

Վայի խոսքով, ինքը Իշխան Բարսեղյանին չի ճանաչել եւ հանդիպման վայրում դատավորն է իրեն մոտեցել, ինքը գումարը հաշվել է ու տվել  դատավորին, ով ասել է, թե այնպես արա, որ Կիմա Սարյանը չիմանա այդ մասին:

Դատավորին գումարը տալուց հետո վկայի խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել, թե ինչպես են ձերբակալ ու ինչ գործողություններ է իրականացվել ԱԱԾ-ի կողմից:

Մեղադրող դատախազի այն հարցին, թե վկան դիմել է փաստաբան Կիմա Սարյանին, որ վերջինս դիմի դատավոր Իշխան Բարսեղյանին՝ օրինական կամ ապօրինի ճանապարհով հարցի լուծման նպատակով, վկան ասաց որ դիմել է փաստաբանին, որ մոտենա դատավորին, իսկ նա ասել է, որ կյանքում չի մոտենա:

Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչպես է վկան ճանաչել փաստաբան Էլզա Զաքարյանին: Նկատենք, որ և մեղադրող դատախազի, և պաշտպանական կողմի հարցադրումներին վկան տալիս էր խուսափողական պատասխաններ:

Ի վերջո, նրա պատասխաններից պարզ դարձավ, որ փատաբան Էլզա Զաքարյանին նախկինում ճանաչել է` առանց հստակ ժամկետ  նշելու՝ թերեւս 2014թվականից, իսկ փաստաբան Կիմա Սարյանին ճանաչել է ավելի ուշ:

Փաստաբան էլզա Զաքարյանի հետ ծանոթանալու հանգամանքների մասին եւս վկան այդպես էլ հստակ պատասխան չտվեց եւ ասաց, թե ինչ-որ մեկից է վերցրել նրա համարը, թեև իր խոսքում գուցեև անզգուշությամբ ասաց, որ եղել է նաև Էլզա Զաքարյանի տանը:

Այդուհանդերձ, վկան, ակամա ստանձնելով փասատաբան Էլզա Զաքարյանի պաշտպանությունը, ասաց, որ Էլզա Զաքարյանն  ուղղակի ցանկացել է օգնել իրեն անշահախնդրորեն ու առաջարկել է գնալ Իշխան Բարսեղյանի հետ խոսել:

Նշենք, որ վկան կոնկրետ պատասխաներ չէր տալիս պաշտպանական կողմի հնչեցված հարցերին, խուսափողական պատասխաններից բացի նա հարցերին պատասխանում էր ագրեսիվ տոնով, քամահրանքով, ինչի  վրա պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց և խնդրեցին վկայի հորդորել հարգալից լինել կողմի նկատմամբ:

Ամբաստանվող փաստաբան Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի հարցին ի պատասխան էլ, թե վկան երբևէ փաստաբան Էլզա Զաքարյանին խնդրել է, որ դատավորի հետ գումարի դիմաց որոշակի գործողություններ կատարելի, վկան բացասական պատասխան տվեց` ասելով, որ ինքը գումար չունի:

Նշենք, որ վկան ԱԱԾ-ում հաղորդում է ներկայացնելիս նշել  է, որ ոմն Էլզայի միջոցով է կատարվել այդ ամենը, իսկ թե ինչպես է եղել, որ տարիներ շարունակ ծանոթ փաստաբանը հանկարծակի դարձել է ոմն Էլզա, ապա  վկան կոնկրետ պատասխան չտվեց:

Այն որ վկան անբարյացկամ վերաբերմունք ուներ դատավոր իշխան Բարսեղյանի նկատմամբ` տեսանելի էր անգամ  անզեն աչքով, սակայն հայտարարեց, թե ինքը վատ տրամադրված չէ Իշխան Բարսեղյանի նկատմամբ, բայց քանի որ գումար է ուզել, ապա դա արդեն վատություն է ու նաեւ հայտարարեց, որ   այդ ժամանակ, ով էլ իրենից գումար վերցներ` հետագա ընթացքը այսպիսին էր լինելու:

Նշենք նաև, որ վկայի պատասխանների վերաբերյալ դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպան Կարեն Ղազարյանը հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ վկան և նախաքննության ընթացքում, և դատարանում իրականությունը չի հայտնում, սուտ է պատասխանում. «կռուտիտ» է լինում:

Թերևս պաշտպանի կողմից ժառգոնային լեզվի անցնելու նպատակն այն էր, որ վկան հաճախ էր այդպես խոսում, պաշտպաններին դիմում էր «քուրո», բացի այդ` հայտարարեց, որ ինքը որևէ մեկին ոչ մի բան չի խնդրում. խնդրելը ուրիշ բան ա, ինքը՝ ասում ա:

Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ՝ հունիսի 1-ի դատական նիստում

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:41 20/05/2017  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Իշխան Բարսեղյանի գործով նիստն ուղեկցվեց բանավեճերով
16:49 11/05/2017  |  Դատական ռեպորտաժներԻշխան Բարսեղյանի առողջական վիճակն այսօր համեմատաբար լավ էր, սակայն նիստը չկայացավ. պաշտպան Վարդուհի Էլբակյանը վիրահատության է ենթարկվել
16:31 05/05/2017  |  Դատական ռեպորտաժներԻշխան Բարսեղյանի զարկերակային ճնշումը կտրուկ բարձրացել էր. շտապօգնություն հրավիրվեց դատարան
19:37 19/04/2017  |  Դատական ռեպորտաժներ«Եղբայր, օրենքով բռնել եք՝ օրենքով էլ դատեք». կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյան
10:50 17/04/2017  |  Քրեական խրոնիկոնԵրկարատև ընդմիջումից հետո կկայանա Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատական նիստը
11:50 29/03/2017  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Իշխան Բարսեղյանի գործը քննող նոր դատավորի անունը հայտնի է
16:06 20/02/2017Դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը չկայացավ
18:47 09/02/2017  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Իշխան Բարսեղյանի փաստաբանները վերջապես հնարավորություն ունեցան ծանոթանալու ձայնասկավառակներին
18:44 03/02/2017  |  Դատական ռեպորտաժներՄեղադրողի դիրքորոշումը Իշխան Բարսեղյանի պաշտպանի մոտ ոչ պրոֆեսիոնալ լսարանի համար հանրամատչելի դասախոսություն թվաց
14:24 23/01/2017  |  Դատական ռեպորտաժներՄինչև երբ է ամբաստանվող փաստաբան Էլզա Զաքարյանը փոխելու իր պաշտպաններին

Արխիվ

[]