ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը 05/24/2017 17:56 | ԼՐԱՀՈՍ
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում տիրող իրավիճակի և հայ համայնքում տեղ գտնող հուզումների մասին վերջին շրջանում շատ խոսվեց և գրվեց: Այս ամենի և ներկայիս զարգացումների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին պատասխանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
-Ինչպիսի՞ն են վերջին օրերի զարգացումները Պոլսում: Օրեր առաջ այդ կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հերթական անգամ հանդես եկավ հայտարարությամբ:
- Իսկապես, օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած ժողովի ժամանակ Գերագույն հոգևոր խորհուրդը հերթական անգամ քննարկման նյութ դարձրեց մեր եկեղեցական և ազգային կյանքում վերջին շրջանում հաճախ արծարծվող զգայուն խնդիրը` Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակը, երբ ընտրյալ տեղապահ Գերաշնորհ Տ.Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին հնարավորություն չէր ընձեռվում ձեռնամուխ լինելու իր պարտականությունների իրականացմանը:
Անշուշտ, հիշում եք, որ Պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ դեռևս փետրվարին Պատրիարքության երեք Սրբազան Հայրերը ժամանեցին Մայր Աթոռ, ուր Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ ձեռք բերվեց համաձայնություն այդ գործընթացի կազմակերպման և պատրիարքական տեղապահի ընտրության կապակցությամբ: Ընտրությունը կատարվեց, սակայն դեռևս խնդիրները շարունակում էին մնալ: Այս էր պատճառը, որ Գերագույն հոգևոր խորհուրդը, զորակցություն հայտնելով Պատրիարքական տեղապահին, հորդոր ուղղեց նաև Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` զորավիգ լինելու Պատրիարքական ընտրյալ տեղապահին և ձեռնարկելու անհրաժեշտ քայլերը՝ Պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար։
-Կա՞ն արդյոք արդյունքներ, ի՞նչ փոխվեց պոլսահայության կյանքում, կհարթվի՞ ստեղծված անցանկալի իրավիճակը:
- Ուրախությամբ պիտի ծանուցեմ, որ Պոլսո Պատրիարքության շուրջ խնդիրն ի վերջո լուծվեց: Այսօր Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ամենայն Հայոց Հայրապետին պաշտոնական գրությամբ ծանուցեց, որ Պատրիարքարանի ղեկն այսուհետ հանձնում է ընտրյալ տեղապահին` ձեռնարկելու պատրիարքի ընտրությունների կազմակերպումը: Նշեմ, որ Արամ
Սրբազանի կողմից նաև հրավեր է ուղղվել Գարեգին արքեպիսկոպոսին` ժամանելու Պոլիս և ստանձնելու իր պաշտոնը: Նախապատրաստվող այս քայլի մասին դեռևս մեկ շաբաթ առաջ Արամ Սրբազանը հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել էր Նորին Սրբությանը: Երկարատև աշխատանք էր, որ տարվում էր: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ էր բոլոր կողմերի հետ` ջանքեր գործադրելով, որպեսզի հոգևոր դասը և ազգայինները եղբայրական ոգով ու խաղաղ գործակցությամբ որոշումներ կայացնեն և լուծումներ գտնեն ստեղծված կացության մեջ: Նվազ չէին նաև այս գործընթացում ազգայինների կողմից գործադրված ջանքերը Վեհափառ Հայրապետը բարձր գնահատանքի է արժանացրել Արամ արքեպիսկոպոսի այս քայլը:
-Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում առաջիկայում:
- Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռի ցանկությունը մեկն է, որ պոլսահայությունը վերագտնի իր խաղաղ բնականոն կյանքը և ընտրությունների արդյունքում պատմական Պոլսո Հայոց Աթոռն օժտվի իր գահակալով: Առաջիկա օրերին տեղապահ Սրբազանի համար, ով ներկայիս գտնվում է Գերմանիայում, կկազմակերպվի պատշաճ ընդունելություն: Ապա, ըստ սահմանվածի` ընտրյալ տեղապահի կողմից իր պաշտոնի ստանձնումից հետո կկազմվի նախաձեռնարկ մարﬕն, որը տեղապահի գլխավորությամբ ձեռնամուխ կլինի այլևս պատրիարքական ընտրությունների
կազմակերպմանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ