ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխային վաճառելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս հղիության ընթացքում 05/24/2017 12:40 | Քրեական խրոնիկոն
Սեփական երեխային վաճառելու համար Արագածոտնի մարզի Արուճ գյուղի 37-ամյա բնակչուհի Ալլա Կարապետյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ալլա Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Քրեական գործով անցնող ՀՀ ԱՆ «Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Անտոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով և պատիժների համակցությամբ դատապարվել է 2 տարի ժամկետով ազատազրկման և տուգանքի՝ 400.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Դատավճռով Կարինե Անտոնյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը ևս պայմանականորեն չի կիրառվի. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
«Արամյանց» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհարիկ Խաչատրյանն էլ, առաջադրված մեղադրանքներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ և 38-325-րդ հոդվածների 1-ին մասերով, ևս մեղավոր Ճանաչվելով, պատիժների համակցությամբ դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման և տուգանքի՝ 400 000 ՀՀ դրամի գումարի չափով:
Նորածնին գնած Արարատի մարզի Տափերական գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Կիրակոսյանն էլ մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, ամբաստանյալ Քրիստինե Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016թ. ապրիլի 9-ին, Ալլա Կարապետյանը ծննդաբերել է աղջիկ երեխա, ինչի հետո Կարինե Անտոնյանը բժշկական կենտրոնի փաստաթղթերում, այդ թվում՝ «Բժշկական քարտ»-ում և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում նորածին երեխայի ծննդյան վկայականի տրամադրման համար հիմք հանդիսացող պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել այն մասին, որ երեխային ծննդաբերել է Քրիստինե Կիրակոսյանը, ինչի հիման վրա վերջինս` քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վեդիի տարածքային բաժնում գրանցվել է որպես նորածնին մայր, իսկ նրա ամուսինը` որպես հայր և ստացել երեխայի ծննդյան վկայականը:
Երեխայի խնամքը ստանձնելու նպատակով Քրիստինե Կիրակոսյանը 2016թ. ապրիլի 9-ին մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Անտոնյանին վճարել է 1500 ԱՄՆ դոլարը, իսկ 2016թ. ապրիլի 12-ին Գոհարիկ Խաչատրյանին` 2000 ԱՄՆ դոլարը:
Միաժամանակ, երեխային գնելու համար Քրիստինե Կիրակոսյանը 2016թ. ապրիլի 12-ին` երեխային լույս աշխարհ բերած Ալլա Կարապետյանին վճարել է 3000 ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ երեխայի վաճառքի մասին Ալլա Կարապետյանի և բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս այն ժամանակ, երբ Ալլա Կարապետյանը գտնվել է հինգ ամսական հղիության մեջ:
Գործով ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է և զղջում են կատարածի համար:
Նշենք, որ ըստ դատական ակտի, ամբաստանյալները խոստովանական ցուցմունքներ են տրվել և աջակցել են գործի քննությանը:
Նորածնին լույս աշխարհ բերած Ալլա Կարապետյանը ամուսնացած է և խնամքին ունի մինչև 14 տարեկան 3 երեխա, իսկ նրա երեխային գնած կինը հայտարարել է, որ այդ քայլին է դիմել իր ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով ամուլությամբ տառապելու հետևանքով:
Գործով վերաքննիչ բողոք է բերվել ամբաստանյալ Գոհարիկ Խաչատրյանի պաշտպանի կողմից, վերջինս միջնորդել է բեկանել և փոփոխել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Գոհարիկ Խաչատրյանին վերաբերյալ դատական ակտը` պատժաչափի կիրառման մասով և Գոհարիկ Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ տուգանքի մասով բեկանել և փոփոխել այն, որպես նվազագույն պատժաչափ բռնագանձել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից