ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոնիկա Մխիթարյան. Հենրիխին երբեմն անվանում եմ վարձու մարդասպան 05/23/2017 13:56 | Անցուդարձ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկան, ծավալուն հարցազրույց է տվել «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին, որում խոսել է իր անցած ճանապարհի, ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի հետ աշխատանքի, ինչպես նաև իր եղբոր մասին: Հարցազրույցն ամբողջությամբ հրապարակվել է նաև Armsport.am-ում:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
-Կպատմե՞ս ճանապարհի մասին, որ անցար. դու սովորում էիր Երևանի պետական համալսարանում...
-Այո, սովորել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Մի օր, երբ ընկերներս ինձ հրավիրել էին իրենց հարսանիքին Ֆրանսիայի Լիոն քաղաք, օգտվեցի առիթից ու գնացի «Լյումիեր» համալսարան՝ հետաքրքրվելու քաղաքագիտության մագիստրատուրայի ընդունելության գործընթացով: Ես, հավանաբար, հաջողակ էի, որ հանդիպեցի պատասխանատու մարդկանց ու քննարկեցինք փոխանակության ծրագրով ուսանելու խնդիրը, և երբ որոշումը կայացվեց ու ես պետք է տեղափոխվեի Ֆրանսիա շարունակելու ուսումս, ես երջանիկ էի, որովհետև մտովի իմ մանկության այն օրերի հետ էի, որոնք անցկացրել էի այդ երկրում: Ես մտածում էի, որ ինչ-որ բան այն օրերին կիսատ էի թողել, որին դեռ պետք է հասնեի:
-Ֆրանսիան ձգում էր, որովհետև մանկությանդ հուշերը Ֆրանսիայի հետ էի՞ն կապված:
-Այո, մանկությունս ինձ կանչում էր Ֆրանսիա: Գիտեք, որ ես շատ թանկ հիշողություններ ունեմ Ֆրանսիայի հետ կապված: Մանկությանս օրերին ես այնտեղ ապրում էի իմ ընտանիքի, հայրիկիս հետ: Դրանք իմ կյանքի անմոռանալի էջերն են:
-Ի՞նչն է ամենաշատը տպավորվել մանկությանդ օրերից:
-Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել և դրա համար պարտական եմ ծնողներիս: Իմ մանկության հիշողությունները հիմնականում շաղկապված են ֆուտբոլի հետ, քանի որ մենք շատ էինք կապված հորս հետ և ամենափոքր տարիքից հաճախում էինք նրա բոլոր խաղերին: Հետաքրքիր է, որ ֆուտբոլային թեման իմ կյանքում այսօր էլ է:
-Ի՞նչ տվեց այդ ճանապարհը քեզ:
-Նախ ասեմ, որ այդ ճանապարհն ինձ հեշտ չի տրվել: Հեշտ չի եղել պրոֆեսիոնալ կարիերայի իմ ճանապարհը: Համառորեն սովորել եմ թե դպրոցում, թե համալսարանում: Ինձ ասում էին, որ ես «տրուդագոլիկ» եմ: (Ծիծաղում է): Տատիկս, մայրս, եղբայրս անընդհատ ասում էին, որ ինձ հանգստանալ է պետք, թուլանալ: Կարծում եմ, որ կյանքում ոչ մի բանի հնարավոր չէ հեշտությամբ հասնել, բայց նաև կարծում եմ, որ որևէ անհնարին բանի հասնելը անհնար չէ, եթե, իհարկե, կա ցանկություն և համառորեն աշխատելու կարողություն: Իհարկե, երբեմն պետք է նաև հաջողակ լինել: Ես ինձ հաջողակ համարում եմ, քանի որ իմ կյանքում միշտ եղել են մարդիկ, որոնք պատրաստ են եղել օգնել ինձ:
-Սովորեցիր և Հայաստանում և Ֆրանսիայում. ի՞նչ տարբերություններ էիր տեսնում ուսանողների, կրթական համակարգերի մեջ:
-Կրթական համակարգերն ու մտածողությունները տարբեր էին: Հայաստանից ավելի շատ տեսական գիտելիքներ էի ստացել: Ֆրանսիայում սովորեցի վերլուծել, մտածել: Կարծում եմ, որ այդ հմտությունները պետք է լավագույնս համատեղել:
-Կա՞ մի բան, որ որոշիչ կամ ճակատագրական է եղել քո կյանքում:
-Գուցե Ձեզ ծիծաղելի թվա, բայց ես մի մարդ եմ, որը սիրում է երազել: Իսկ գուցե առավել ծիծաղելի հնչի, եթե ասեմ, թե հավատում եմ, որ իմ բոլոր երազանքները կարող եմ իրականացնել: Կարծում եմ, որ գլխավորը հավատալն է, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, իսկ ամենամեծ երազանքներիդ մասին մտքերդ առաջին հայացքից միշտ ծիծաղելի են թվում: Կարծում եմ, որ իմ ընթացքի համար կարևոր նշանակություն ունեցավ իմ համալսարանական պրակտիկան ՈւԵՖԱ-ում, որն իմ առջև ֆուտբոլային աշխարհի դռները բացեց դեպի ներս:
-Դեպի ֆուտբոլի աշխարհ ընտրությունը ենթագիտակցորե՞ն էր, թե՞ մտածված ընտրություն էր:
-Հավանաբար, շատ բնական ընտրություն էր: Գիտեք, որ մեր ընտանիքի շարժիչ ուժը լուսահոգի հայրս է և այս ընտրությունը միշտ նրա հետ լինելու ճանապարհն է: Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է: Նրանում ինչ-որ հատուկ մի բան կա ու ես սիրում եմ այն: Երբ տանը ֆուտբոլ եմ նայում, ինձ թվում է, որ ես երաժշտություն եմ լսում նրանում:
-Ի՞նչ է նշանակում երիտասարդ աղջկա համար լինել ընտանիքից, երկրից հեռու ու կայանալ: Ի՞նչ է հարկավոր դրա համար:
-Մենք նոր, ժամանակակից աշխարհում ենք ապրում: Իմ ընտանիքը երբեք անձնական էգոիզմով չի առաջնորդվել՝ ասել է թե՝ պահել ինձ իրենց կողքին և խոչնդոտել իմ զարգացմանը: Աշխարհաքաղաքական ներկա փոխակերպումներում տեղաշարժերը որևէ մեկին չեն զարմացնում: Այլ հարց է, որ մեր երկիրը միջոցներ պետք է գտնի՝ պահպանելու մեր երիտասարդ տաղանդներին: Օտար երկրում կայանալն ու զարգանալը շատ ու շատ ավելի բարդ է, քան հայրենիքում: Բնավորություն, վճռականություն և նպատակասլացություն է հարկավոր հաջողության հասնելու համար:
-Շատ հետաքրքիր ուղի ես անցել, երկար ժամանակ լինելով Եվրոպայի թիվ մեկ ֆուտբոլային ղեկավարի կողքին: Ի՞նչ ժամանակներ էին դրանք քեզ համար: Ինչպե՞ս ես հիշում:
-Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկի հետ աշխատելու փորձը, վստահ եմ, կմնա իմ կյանքի ամենակարևոր իրողություններից մեկը: Ես անչափ շնորհակալ եմ Միշել Պլատինիին, որովհետև նա ինձ հնարավորություն տվեց իր թիմում զարգանալ, կայանալ:
-Արդյոք դժվար է՞ լինել այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլային աստղի քույրը:
-Միշտ հաճելի է, երբ մարդիկ գիտեն քո ազգանունը և խոսում են եղբորդ մասին: Նա մեր պարծանքն է՝ թե որպես մարդ, թե որպես պրոֆեսիոնալ:
-Կբնութագրե՞ս Հենրիխին:
-Նա շատ օրինակելի է իր գործում ու շատ զգայուն մարդ, բայց խղճահարության նշույլ անգամ չունի խաղադաշտում: Երբեմն նրան անվանում եմ «վարձու մարդասպան»: Նա միշտ կամ մահացու փոխանցում է անում դեպի դարպասը կամ՝ նպատակային կրակոց: Ինձ համար, իհարկե, նա իմ կրտսեր եղբայրն է, որի հետ ես կարող եմ խենթություններ անել ու հաճույք ստանալ: Նա իմ լավագույն ընկերն է:
-Ինքդ քեզ ինչպե՞ս կբնութագրես: Ով է՞ Մոնիկա Մխիթարյանը:
-Սա ավելի բարդ է: (Ծիծաղում է): Պրոֆեսիոնալ հարթությունում շատ հավակնոտ եմ ու արդյունքի ձգտող: Ես սիրում եմ տեսնել իմ ջանքերի արդյունքը: Անձնական կյանքում շատ ընտանիքամետ եմ, եթե կարելի է այդպես ասել: Ընտանիքն ամեն ինչ է իմ կյանքում: -
Որքա՞ն հաճախ եք կարողանում ընտանիքով միասին լինել և որտե՞ղ ավելի շատ. Երևանու՞մ, Շվեյցարիայո՞ւմ, թե՞ Անգլիայում:
-Ջանում ենք միասին լինել, երբ կարողանում ենք: Ավելի հաճախ հանդիպում ենք Մանչեստրում, քանի որ Հենրիխը շատ է ճամփորդում: Դրանք միշտ ուրախության ու անկրկնելի զգացողությունների պահեր են:
-Ի՞նչն ես մարդու մեջ գնահատում առավել շատ: Ինչպիսի՞ն պետք է լինի մարդն ըստ Մոնիկա Մխիթարյանի:
-Գիտեք, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքնին շատ տաղանդավոր է և յուրաքանչյուր մարդ շատ հետաքրքիր է ինքնին: Ես սիրում եմ մարդկանց հետ կիսվել փորձով և ուսումնասիրել տարբեր մարդկանց փորձը: Մեր երկրում բազմաթիվ երիտասարդ տաղանդավոր մարդիկ կան և մենք պետք է կարողանանք օգնել նրանց կյանքում ինչ-որ բանի հասնելու:
-Որո՞նք են քո կյանքի կանոնները: Կարող ե՞ս գոնե հինգ կանոն թվարկել:
-Լինել զգայուն և երբեք չդատել մարդկանց, լինել բաց, բայց՝ շրջահայաց, լինել պատրաստված, գերազանցել ինքդ քեզ, լինել վճռական և հավակնոտ: Իսկ հինգերորդը՝ «ուղղակի արա»:
-Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար:
-Այս պահին աշխատում եմ ՈւԵՖԱ-ում: Աշխատում եմ մի ծրագրում, որը խնդիր ունի աջակցել ազգային ասոցիացիաներին կոմունիկացիոն ռազմավարության ոլորտում: Ապագայում՝ չգիտեմ: Եթե մի օր թողնեմ ՈւԵՖԱ-ն, գուցե զբաղվեմ իրենց պրոֆեսիոնալ կարիերայում ֆուտբոլիստներին աջակցելու հարցերով:
-Եթե նորից ընտրեիր կյանքը, կգնայի՞ր նույն ճանապարհով:
-Դժվար է ասել: Իրականում՝ չգիտեմ: Ես գոհ եմ իմ ձեռքբերումներով, բայց ես համառ եմ ավելիին հասնելու հարցում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից