ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավճիռը կանխորոշված է, սակայն, փառք Աստծո, կա ՄԻԵԴ. Իսրայել Սարգսյան 05/23/2017 21:33 | Դատական ռեպորտաժներ
Քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության գործով այսօրվա դատական նիստում գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն ամբողջությամբ հերքեց իրեն առաջադրված մեղադրանքը: Նա պնդեց, որ Արթուր Սաֆարյանի սպանության պատվեր չի տվել, իսկ Մովսես Ներսիսյանին էլ չի սպանել ու գցել հորը:
Ավելին, Մովսես Ներսիսյանը ողջ առողջ է ու հեռացել է Հայաստանից՝ ինքն է Մովսեսին ասել՝ «ոտքերդ առ, գնա, ես հավատում եմ, որ դու չկաս մեջը՝ մինչև տեսնենք ինչ է լինում»:
Ամբաստանյալը հավելեց, որ իր մոտ Մովսեսի մոտից մարդ է եկել և պատմել Մովսեսի հեռանալու մասին: Ամբաստանյալը միաժամանակ ընդգծեց, որ «Մովսեսը նորմալ տղա է եղել, չէր կարող այդ հանցագործությունն անել»:
Ի.Սարգսյանն ընդգծեց, որ Մովսեսը շատ ձևերով կարող էր ցույց տալ, որ ինքը ողջ-առողջ է, սակայն «ես կալանքի տակ եմ, ո՞նց անեմ»:
Իր ցուցմունքներում ամբաստանյալը անդրադարձավ իր և Տիգրան Ասատրյանի խոսակցության «մուտիլովկա ձայնագրությանը», որում Ի.Սարգսյանը խոստովանում է, որ սպանության պատվեր է տվել ու սպանել Մովսես Ներսիսյանին: Խոստովանության երեք հնարավոր պատճառ կա՝ ինքն ու Տիգրանը հանցակիցներ են, ինքը լուրջ պատճառներ ուներ կասկածելու Տիգրանին ու խոսում էր Տիգրանին խոսեցնելու համար և երրորդ պատճառն այն է, որ ինքը խելագար մարդասպան է և առանց մոտիվի մարդ է սպանում:
Ամբաստանյալը նշեց, որ տվյալ դեպքում խոստովանության պատճառը Տիգրանին խոսեցնելն է եղել:
Ըստ Իսրայել Սարգսյանի վարկածի, Տիգրանը քավոր-սանիկական հարաբերություններ ուներ Արթուր Սաֆարյանի հետ այն դեպքում, որ նրա եղբոր՝ Թևոսի, հետ Տիգրանը թշնամական հարաբերությունների մեջ է եղել: Տարբեր լուրջ մարդկանց Տիգրանն ասել է՝ Թևոսն ինձ գցել է, իրավունք չուներ, ես իրեն պատժելու եմ:
Թշնամանքն, ըստ ամբաստանյալի, ծագել է այն ժամանակ, երբ Թևոսը պետք է Տիգրանին փոխանցեր վերջինիս 5 մլն դոլարանոց ապրանքի երեք մլն-ը և չի փոխանցել: Ու երբ դրանից հետո Տիգրանը դարձավ Արթուրի երեխայի քավորը, շատերը զարմացան, իր համար էլ դա զարմանալի ու անհասկանալի էր՝ հարցականներ են առաջանում, ասաց ամբաստանյալը:
Իսրայել Սարգսյանը պնդեց, որ Տիգրանը «շակալի պես» ձայնագրել է իր և Իսրայել Սարգսյանի խոսակցությունը, մոնտաժված տարբերակը տվել իրավապահներին: Ամբաստանյալն ընդգծեց՝ շատ կուզեմ, որ ամբողջական ձայնագրությունը լիներ: «Եթե մաքուր տղա ես, ինչո՞ւ ես մոնտաժում, իրավապահներն իրենք կորոշեն՝ ո՛ր մասը կապ ունի գործի, իսկ ո՛րը՝ չունի»:
Ամբաստանյալը շատ կուզեր նաև, որ «Էդգարն (գործով վկա, «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանը) այստեղ լիներ, ցուցմունք տար, բայց «նրան որ կախեցին, դա просто так չէր»: Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը Էդգարին չի ասել՝ ոնց կլինի, եթե մարդուն կոլոդեցը գցես: Ըստ ամբաստանյալի, ինքը խոսել է միայն ջրհորի մոտ գտնվող իր հողատարածքի կանալիզացիոն հարցերի շուրջ:
Ամբաստանյալը հայտարարեց նաև, որ հավաստի աղբյուրներից տեղեկություն ունի, որ Արթուր Սաֆարյանի սպանությունից երկու օր առաջ Հայաստան են եկել և սպանության օրը տարբեր ժամերի Հայաստանից հեռացել երկու անձինք, որոնց համարում են քիլլերներ: «Ես չեմ պատրասվում դրա համար նստել, ես կապացուցեմ, որ տվյալ հանցագործության մեջ ես չկամ»,- ասաց ամբաստանյալը:
Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը Մովսես Ներսիսյանի ենթադրյալ սպանության օրը չի հանդիպել վերջինիս հետ, չի նստել նրա ավտոմեքենան, չի գնացել «Մագնում» համալիր (որտեղ ենթադրաբար սպանվել է Մովսես Ներսիսյանը), չի գնացել օդանավակայան: Եթե ինքն ունի ալիբի, այսինքն՝ դեպքի ժամանակ եղել է այլ վայրում, ինչո՞ւ գործընկերները չեն հաստատել այն, հարցին ի պատասխան հայտարարեց, առաջվա ընկերությունը չկա, դրա համար էլ չեն հաստատել ալիբին:
Ամբաստանյալը հայտարարեց, որ դատավճիռը կանխորոշված է, սակայն փառք Աստծո, կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հարցաքննությունը կշարունակվի վաղը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
- 01/26/2025 19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com
- 01/26/2025 18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր
- 01/26/2025 15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում