Թեմաներ
Կիրակի 01 / 26 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան 01/25/2025   22:09 Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է․ Փաշինյան 01/25/2025   22:04 Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան 01/25/2025   21:58 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը` Պետրոս Ղազարյանին .ուղիղ 01/25/2025   21:13 Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ 01/25/2025   20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է 01/25/2025   20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան 01/25/2025   20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան 01/25/2025   19:59 Սեուլի շրջանային դատարանը հրաժարվել է երկարաձգել նախագահ Յուն Սոկ Յոլի կալանքի ժամկետը. արդեն երկուշաբթի նա կարող է ազատ արձակվել 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/25/2025   18:56 Ազատան գյուղի «Լեդի» գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին, ով տեղափոխվել է հիվանդանոց 01/25/2025   18:42 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք 01/25/2025   18:35 Փաշինյանի կառավարությունը չի հանդուրժում ինքնուրույն նկարագիր ունեցող որեւէ կառույց. Քաղաքական հետապնդման հերթական զոհը «Սահակյանց» ստուդիան է 01/25/2025   18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան 01/25/2025   18:15 Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կյանքի մասին ֆիլմ կնկարահանի 01/25/2025   18:04 Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ 01/25/2025   17:56 Իսրայելը բանտերից ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների ՝ չորս կին պատանդ զինծառայողների դիմաց 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   16:04 95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը 01/25/2025   15:53 Սեփական ձեռքով կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/25/2025   15:44 Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   15:17 Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով 01/25/2025   15:14 Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/25/2025   15:05 Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը 01/25/2025   14:58 Թուրքիայում շենք է փլուզվել. կան տուժածներ ու զոհ (տեսանյութ) 01/25/2025   14:53 ԱՄՆ-ի Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Փիթ Հեգսեթին 01/25/2025   14:49 Դատարկախոսության, ինքնաբազմացող մակաբույծության մրցույթում հաղթող կլինեիք․․․ 01/25/2025   14:45 ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել ևս 4 իսրայելցի պատանդների 01/25/2025   14:37 Չինուհին ռեկորդ է սահմանել մեկ րոպեում ձգումների քանակով եւ Գինեսի գրքի հավաստագիր ստացել 01/25/2025   14:30 ՊՆ-ն չի հերքում Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սակրավորի վիրավորման մասին լուրերը 01/25/2025   14:29 Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը 01/25/2025   14:23 Մեքսիկան հրաժարվել Է ընդունել ԱՄՆ-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռը ՝ անօրինական ներգաղթյալներով 01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ» 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/25/2025   08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ» 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»

«Շենգավիթ» ԲԿ-ում Մերի Մարգարյանին ցանկացել են փրկել, սակայն առանց հիմնավորման չեն հոսպիտալացրել 05/23/2017   17:39  |  Դատական ռեպորտաժներ

«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի առողջական վիճակը ճիշտ չի գնահատվել, իսկ մինչ վիճակի գնահատումը՝ առկա ջերմությամբ և անամնեստիկ տվյալներով հղիին չհոսպիտալացնելը հիմնավորված չի եղել: Այդ մասին այսօր գործով դատական նիստին հայտարարեց ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը, ով եղել է դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահը:

Ըստ Հարությունյանի, հղի մոտ 38 և ավելի ջերմությունը համարվում է բարձր ջերմություն, սակայն մասնավոր դեպքերում 37 աստիճանի պարագայում հարկավոր է ջերմող անձին ուշադրության կենտրոնում պահել:

Մերի Մարգարյանին հոսպիտալացման խնդիրն առաջացել է այն պահին, երբ նա դիմել է բժշկի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա գտնվել է 35 շաբաթական հղիության  ընթացքում, ունեցել է բարձր ջերմություն, գանգատվել է թուլությունից:

Փորձագետը պնդեց, որ Մերի Մարգարյանի մոտ առկա աշխտանշանները՝ ջերմություն, թուլություն, հաճախասրտություն, սրտխառնոց և այն որ նա գտնվել է հղիության 35 շաբաթականում, այս ամենից կարող էին մտածել հեստոզի մասին՝ նույնիսկ, եթե չկային լաբորատոր տվյալներ:

«Վատը մտածելով կարող էին կանխել»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ հղին պետք է գտնվեր դինամիկ հսկողության տակ:

Իսկ 2015թ. հուլիսի 27-ին,  երբ առավոտյան կատարվել են կլինիկոլաբորատոր հետազոտություններ, այդ ժամանակ արդեն ցուցում է եղել կեսարյան հատում կատարելու: «Որքան շուտ կատարվեր կեսարյան հատումը, այնքան հնարավոր կլիներ կանխել հետագա բարդությունները»,- ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր էր արդյոք նախապես ախտորոշել հեստոզը, այսինքն՝ ամսի 23-ին 24-ին, 25-ին, ապա փորձագետը նշեց, որ ախտորոշելու հիմքեր չեն եղել, սակայն կարող էին այդ մասին մտածել՝ ելնելով հղիի մոտ ընդհանուր պատկերից, որևէ խանգարող հանգամանք չի եղել՝ հեստոզ ախտորոշելու, ուստիև կարող էին հանգիստ ախտորոշել:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված Մերի Մարգարյանի տեղափոխումը «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի ԲԿ, փորձագետի համար անհասկանալի է:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Մերի Մարգարյանի մոտ սուբարախնոիդալ արյունազեղում չի եղել, իսկ թե որտեղից են վերցրել, որ կարող էր լինել ինքը չի կարող պատասխանել, սակայն, ըստ նրա, այդ ախտորոշումը ընդամենը միջոց է եղել՝ հղիին «Էրեբունի» ԲԿ տեղափոխելու համար:

Նշենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ի փաստաթղթերում որևէ տեղ նշված չէ, որ Մերիի վիճակը ծանր է գնահատվել, ուստիև՝ եթե ծանր չի եղել, այդ դեպքում ինչո՞ւ են տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց, «պահեիք Ձեր մոտ, բուժեիք»,- ասաց նա:

Հիշեցնենք նաև, որ 2015թ. հուլիսի 27-ին «Շենգավիթ» ԲԿ-ի կողմից հրավերով Մերի Մարգարյանին հետազոտելու է եկել  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նյարդաբան Գայանե Խաչատրյանը, ով դատարանում հարցաքննվելու ժամանակ հայտարարեց, որ Մերիի գիտակցականը խանգարված է եղել, հարցերին պատասխանել է ուշացումով ու դժվարությամբ, խոսքը ևս խանգարված է եղել, դժվար է արտահայտվել:

Ըստ նյարդաբանի՝ զննելու արդյունքում Մերիի մոտ ներգանգային ճնշման բարձրացում է նկատվել և քանի որ ինքը կասկածել է սուբարախնոիդալ արյունազեղում, գտել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Մերիին բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխեն և կատարեն համակարգչային տոմոգրաֆիա:

Ինչպես տեսնում ենք, ո՛չ այդ ժամանակ, ո՛չ «Էրեբունի» ԲԿ-ի կողմից, ո՛չ էլ հետագայում՝ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ Մերի Մարգարյանի մոտ սուբարախնոիդալ արյունազեղում չի հայտնաբերվել:

Ըստ գործի նյութերի՝ Մերի Մարգարյանը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել, հուլիսի 27-ին՝ ժամը 15.15-ին, և վիրահատության է  ենթարկվել ժամը 17.15-ին: ԲԿ ընդունվելուց 2 ժամ անց կեսարյան հատում անելու հանգամանքը պաշտպանական կողմի գնահատմամբ ուշացում է, քանի որ ըստ նրանց, եթե անհրաժեշտություն է եղել անհապաղ կեսարյան հատում կատարելու, ապա ինչու ավելի վաղ չեն կատարել, հարցի վերաբերյալ Գագիկ Հարությունյանը նշեց, որ, ըստ իրեն, այդ ժամանակը նորմալ է, քանի որ նրանց ժամանակ է հարկավոր եղել՝ իրենց ԲԿ տեղափոխված հիվանդին զննելու և խնդիրները պարզելու համար, ուստիև՝ այդ ժամանակը նորմալ է:

Ինչ վերաբերում է նշված փուլում HELLP-ի ախտորոշմանը, ապա, ըստ փորձագետի, անհավանական էր կյանք փրկել:

Նորածնի վերաբերյալ էլ փորձագետը նշեց, որ երեխան ճիչով չի ծնվել, եղել է մեռելածին, սակայն «Էրեբունի» ԲԿ-ի փաստթաղթերը կրկին ընթերցելուց հետո հաստատեց, որ երեխայի ծնվելուց հետո նրան վերակենդանացման փորձ է արվել և 10 րոպե անց սրտի բաբախ է գրանցվել, ինչից հետո երեխան 3 օր ապրել է և մահացել է հուլիսի 30-ին:

Նշենք նաև, որ Շուշանիկ Բախշյանը, երբ հարցեր էր ուղղում փորձագետին հայտարարեց, որ Մերիի մասին խոսելը իր համար դժվար է, իրենք ցանկացել են Մերիին փրկել:

Հաջորդ նիստին դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը, ըստ ամենայնի՝ կհարցաքննվի ամբաստանյալ Անի Բաբելյանը, քանի որ, Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի հայտարարության համաձայն, Բախշյանը չի ցանկանում ցուցմունք տալ:

Ըստ մեղադրանքի՝ Շուշանիկ Բախշյանը, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը:

Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Գործով մեղադրանք՝ առաջադրվել նաև Նույն ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին: Վերջինս, 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Շուշանիկ Բախշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավ, իսկ Անի Բաբելյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:04 25/04/2017  |  Դատական ռեպորտաժներԵթե ես լինեի, կեսարյան հատում կկատարեի. հնարավոր էր պտուղը փրկվեր. Ռազմիկ Աբրահամյան
11:32 07/03/2017  |  Դատական ռեպորտաժներԾննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով մեղադրողը դատարան չէր ներկայացել
11:44 17/01/2017  |  Դատական ռեպորտաժներՀանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը չէր ներկայացել Մերի Մարգարյանի գործով նիստին
15:30 10/01/2017  |  Քրեական խրոնիկոնՄինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Մերի Մարգարյանի մոտ 100 տոկոսով ինտոքսիկացիան և HELP սինդրոմն սկսված է եղել. Անդրանիկ Պողոսյան
11:33 20/12/2016  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով այսօրվա նիստը հետաձգվեց
16:29 13/12/2016  |  Դատական ռեպորտաժներՅուրաքանչյուր պարագայում երեխայի մոտ պտղի սրտի զարկերակի դանդաղումը ցուցում է կեսարյան հատում կատարելու՝ որքան շուտ, այնքան լավ
13:04 06/12/2016  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է
15:48 15/11/2016  |  Դատական ռեպորտաժներ35,8 ջերմության և այլ խնդիրների պարագայում հղիի վիճակը բավարար է գնահատվել
14:49 15/11/2016  |  Դատական ռեպորտաժներՈ՞վ է ստում և ինչպե՞ս է Մերի Մարգարյանի մոտ հայտնվել հուլիսի 25-ի անալիզների պատասխանները
15:07 08/11/2016  |  Դատական ռեպորտաժներԻմանային սենց էր լինելու, շառից հեռու կվիրահատեին. «Շենգավիթ» ԲԿ-ի փոխտնօրեն

Արխիվ

[]