Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

«Լրտեսների գործը». արտադատարանական մահապատիժներ Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանում. Razm.info 05/23/2017   17:05  |  ԼՐԱՀՈՍ

Razm.info-ն գրում է, որ մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարեցին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։

Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել վեց ձերբակալվածի ինքնությունն, ընդ որում ձերբակալվելուց հետո նրանցից հինգը մահացել են անհայտ հանգամանքներում։ Եվս մեկի ճակատագիրն անհայտ է:

Ակնհայտ է, որ 5 ձերբակալվածների մահը չի կարող պատահականություն ու համընկնում լինել։ Ըստ էության լրտեսության համար մեղադրվող այս անձանց հանդեպ արտադատարանական մահապատիժեր են իրականացվել։

2001 թվականին Եվրոպայի Խորհուրդ մտնելով՝ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» մասին փաստաթղթի մաս կազմող «Արձանագրություն 13» փաստաթուղթը, որն արգելում է ցանկացած հանգամանքում մահապատժի կիրառումը (առավել ևս՝ արտադատարանական): Նշենք, որ մահապատիժը Ադրբեջանում արգելված էր նաև ավելի վաղ՝ ներպետական օրենքով:

«Մահացածների» մեջ կան ինչպես գործող, այնպես էլ վերջերս զորացրված զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք։ Որոշ դեպքերում նրանց թաղել են՝ չթողնելով ընտանիքի անդամներին մասնակցել թաղմանը։ Դեպք է եղել, երբ չեն թույլատրել մարմինը գերեզմանոցում թաղել, այլ ուղղակի լքված տարածքում փոսն են գցել։ Ճնշումների են ենթարկում նաև «լրտեսների» ընտանիքի անդամներին՝ ընդհուպ մինչև երեխային դպրոցից հեռացնել։

Դեռ մայիսի 9-ին ադրբեջանական հարթակներից մեկում լրտեսության համար մեղադրանքով ձերբակալված Իսգենդերով Էլվին Իլգար օղլուի (İsgəndərov Elvin İlqar oğlu) եղբայրը հայտնել էր, որ մայիսի 4-ի երեկոյան Էլվինին տուն է զանգահարել զորամասի հրամանատարը և ասել. «Արի, քեզ են հարցնում»: Դրանից հետո ոչ մի լուր չունեն եղբորից, որը 6 տարվա ծառայող է: Էլվինի ճակատագիրը առայժմ անհայտ է։

Ադրբեջանական Modern.az լրատվակայքը մայիսի 17-ին հայտնել էր, որ ձերբակալված և «անհայտ հանգամանքներում մահացած», 1983թ․ ծնված Հուսեյնով Մեհման Թելման օղլուին (Hüseynov Mehman Telman oğlu) հարազատները ցանկացել են թաղել Տերտերի շրջանի Ջեմիլլի գյուղի գերեզմանոցում, սակայն համագյուղացիները, չեն թողել, որ «դավաճանը» իրենց գյուղի գերեզմանոցում թաղվի: Արդյունքում նրան թաղել են գյուղի գերեզմանոցից դուրս՝ լքված տարածքում: Ավելի ուշ «Modern.az»-ն այդ մասին նյութը ջնջել է կայքից։

Նույն օրը, ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքն էլ հայտնել է, որ կրկին Ջեմիլլի գյուղ են բերել նաև Սեխավեթ Բիննեթովի (Səxavət Binnətov) դին: Կատարվածի առիթով ոչ մի պաշտոնական տեղեկություն չեն տվել: Գյուղացիներից մեկը հայտնել է, որ Հուսեյնովը և Բիննեթովը քաղաքացիականներ էին։

Մայիսի 18-ին նույն աղբյուրը հայտնել է, որ կրկին անհայտ հանգամանքներում մահացել է նաև ձերբակալված, նախկինում պայմանագրային զինծառայող, Տերտերի բնակիչ Էլչին Գուլիևը (Elçin Quliyev): Ըստ նրա հորեղբոր՝ մահվան հանգամանքները ընտանիքին չեն հայտնել:

Մայիսի 19-ին փաստաբան Նամիզադ Սաֆարովը հայտնել է, որ փոխգնդապետ Գաֆարով Սալեհ Շերիֆ օղլուին (Qafarov Saleh Şərif oğlu) մի քանի օր առաջ տնից տարել են, իսկ 4 օր անց ոստիկանները նրա դին բերել են գյուղ և «անհարգալից կերպով» թաղել: Ըստ փաստաբանի՝ Գաֆարովը Գաբալայի շրջանի բնակիչ էր, մասնակցել էր 2016 թ. ապրիլյան մարտական գործողություններին և զորացրվել էր 6 ամիս առաջ։ Նրա ընտանիքի անդամներին չեն թողել մասնակցել թաղմանը, իսկ չորրորդ դասարանցի երեխային էլ հեռացրել են դպրոցից:

Մայիսի 20-ին Meydan.tv-ն հայտնել է նաև, որ հարազատ գյուղում թաղել են ևս մեկ ձերբակալվածի՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանի Դարքենդ գյուղի բնակիչ, 1993թ ծնված լեյտենանտ Թեմկին Նազիմօղլուին (Təmkin Nizamioğlu, այլ տվյալներով՝ Հեյդարով Թեմկին Նիզամի օղլու)։ Դարքենդի գյուղապետարանից «Մեյդանին» հայտնել են, որ մահացածի սիրտը վատացել է, տարել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Հայկական կողմը պաշտոնապես հերքել է իր համագործակցությունն Ադրբեջանում իբր լրտեսության համար ձերբակալված քաղաքացիների հետ։

Նշենք, որ Ադրբեջանում հազվադեպ չեն ձերբակալվածների ու կասկածյալների՝ «անհայտ հանգամանքներում մահանալու» դեպքերը: Օրինակ՝ ս.թ. ապրիլին «ինքնասպանություն է գործել» ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, բլոգեր Մեհման Գալանդարովը:

Նույն կերպ սպանվել են նաև ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ խաղաղ բնակիչներ։ 2010 թ. նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել շփոթմամբ Ադրբեջանի սահմանը հատած հովիվ՝ ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի քայքայված մարմինը՝ կտտանքների հետքերով։

2014 թ. օգոստոսին էլ սպանվեց Չինարի գյուղի բնակիչ՝ ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանը։

Այսպիսով Ադրբեջանում ձերբակալվածների հետ արտադատարանական հաշվեհարդարները նորություն չեն: Այնուամենայնիվ «լրտեսների գործով» կասկածյալների մահերի քանակն աննախադեպ է և կասկած չի թողնում առ այն, որ հրահանգ կա այդ մարդկանց ոչնչացնելու:

Ինչն էլ նշանակում է, որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է ԵԽ հանդեպ՝ մահապատիժ չիրականացնելու իր պարտավորությունները, այլև ուղղակիորեն զրկում է իր քաղաքացիներին արդար դատաքննության իրավունքից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:16 05/05/2017  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի զինված ուժերում կարգապահական և միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ անմխիթար վիճակում
11:37 12/03/2017  |  ԼՐԱՀՈՍՄարտի 11-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին.Razm.info
18:38 04/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի իշխանությունների նոր թիրախները. Քրգործեր են հարուցվել Արցախի հետ համագործակցող տասնյակ ընկերությունների դեմ
15:12 17/02/2017  |  ՎերլուծություններԱդրբեջանում պատերազմի «հանրային պահանջ» է ստեղծվում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
18:36 16/01/2017  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում հաճախակի դարձած ինքնասպանությունները անհանգստություն են առաջացրել երկրի խորհրդարանում
00:03 06/11/2016  |  Քրեական խրոնիկոնԱդրբեջանական մաֆիան Մոսկվայում ակտիվանում է. կանխատեսվում է զինված ընդհարում
17:40 17/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանը խոչընդոտում է Արցախի մասին հրապարակումներ անել. EuFoA
10:42 09/06/2016  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում արժեզրկումը գերազանցել է 10 տոկոսը
10:48 30/05/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիներն ուզում են արտաքսել հայկական ազգանվամբ երեխային (Լուսանկար)
16:44 22/04/2016  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալի մեքենայի վրա կրակել են

Արխիվ

[]