ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին փեսան «մեղադրեց» իր երեխային գողանալու մեջ, իսկ նախկին աները հակադարձեց՝ «երեխան իմն է, քոնը չի, մոռացիր» 05/22/2017 20:13 | Դատական ռեպորտաժներ
Շենգավիթ վարչական շրջանում ընտանեկան աղմկահարույց դրամայի հետ կապված սպանության գործից առանձին քննվող ծեծի ու սպանության սպառնալիքների գործի շրջանակներում այսօր հարցաքննվեց գործով տուժող Վաչագան Մանսուրյանը:
Տուժողը հայտնեց, որ նախկին փեսան՝ Վլադիկ Մարտիրոսյանը, զբաղվել է քիքբոքսինգով, արագ-արագ հարվածում էր, հարվածները մեկից ավելի էին: Նախկին աներն անդրադարձավ կոնֆլիկտի հինգ դրվագներին էլ, որոնք ընկած են ծեծի ու սպանության սպառնալիքներ տալու մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանի մեղադրանքի հիմքում: Գործի շրջանակում ծեծի մեղադրանք է առաջադրվել նաև վերջինիս նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին:
Նախկին աները հայտնեց, որ մասնավորապես 2016թ. հունիսի 21-ի միջադեպի ժամանակ ինքը նախկին փեսային ասել է, որ երբ իր մեքենան ու աղջկա աշխատանքային գործիքները վերադարձնի և ինքը տեսնի, որ նախկին փեսան հայրական զգացմունքներ ունի իր երեխայի հանդեպ, երեխայի հետ տեսակցելու հարցում կընդառաջի նրան: Մինչև հիմա էլ չի վերադարձրել, հավելեց տուժողը:
Ըստ նախկին աներոջ, իր փեսան հայհոյել է, սպառնալիքներ տվել՝ կմորթեմ, կոչնչացնեմ, ոչ ինձ, ոչ քեզ, երեխան թող գնա մանկատուն: Ինչո՞վ էր պայմանավորված այս պահվածքը հարցին տուժողը նշեց՝ ագրեսիայով էր պայմանավորված: Ըստ նրա, կոնֆլիկտներով փեսան նպատակ ուներ անվանարկեր նախկին կնոջը, որպեսզի նրան զրկեին մայրական իրավունքներից: Ի դեպ, վերջինս՝ տուժողի դուստրը, ըստ տուժողի, նախկին ամուսնուն չի ծեծել:
«Գնացել եմ ոստիկանություն, ասել՝ ո՞վ է պաշտպանելու իմ ընտանիքը և ոչինչ»,- ասաց նախկին աները:
Ապա նախկին փեսան «մեղադրեց» իր երեխային գողանալու մեջ, իսկ նախկին աները հակադարձեց՝ «Չեմ գողացել, տիրություն եմ արել, երեխան իմն է, քոնը չի, մոռացիր»:
Տուժողը նշեց, որ իր կինը թույլ չէր տալիս, որ ինքը միջամտի, ապա հավելեց՝ «ավելի լավ է ես նստեի, քան կնոջս սպաներ»: Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, հաջորդ դատական նիստում կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը:
Ըստ Վլադիկ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի 7 շենքի բակում, որդուն տեսնելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` բռնել է Թ.Մանսուրյանի ձեռքերը, ուժեղ սեղմել և քաշքշել է` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք, ինչպես նաև նույն վեճի ժամանակ Թ.Մանսուրյանին տվել է սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վլադիկ Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 20-ին ժամը 01:00-ի սահմաններում Ս.Տարոնցի 7 շենքի բակում նախկին կնոջից` Թ.Մանսուրյանից պահանջել է թույլատրել որդուն տեսակցել, սակայն մերժում ստանալով` սպանության սպառնալիքներ է տվել, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը, 2016թ. հունիսի 21-ին, ժամը 13:45-ի սահմաններում, Երևանի Շիրակի 45/2 հասցեում գտնվող «Մհեր Մար» խանութի դիմաց իր որդուն տեսակցել չթույլատրելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հոր` Վաչագան Մանսուրյանի հետ, որի ընթացքում սպանության սպաառնալիք է տվել ընտանիքի անդամների հասցեին, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել, որից հետո դիտավորությամբ 4-5 անգամ բռունցքով հարվածնքեր է հասցրել ավտոմեքենայում նստած Վ.Մանսուրյանի դեմքին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 22-ին ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի 7 շենքի բակում որդուն տեսակցել չթույլատրելու համար սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ մորը` Կարինե Մանսուրյանին և նրա ընտանիքի անդամներին, ու այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի Ս.Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Թ.Մանսուրյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, թևին` պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ հարվածներ է հասցրել նաև վիճաբանությանը միջամտած Կ.Մանսուրյանի գլխին, ձեռքին, մատներին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Ըստ Թագուհի Մանսուրյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի Ս.Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց նախկին ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում Վ.Մարտիրոսյանի նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է թևերը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հունիսի 3-ին ժամը 01:30-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա ձեռքերը` պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Ծեծը, և 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը, իսկ Թագուհի Մանսուրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ