ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոնտակտային ոսպնյակներ թե՞ ակնոց. ակնաբույժը ներկայացնում է կողմ և դեմ տեսակետները 05/21/2017 19:31 | Առողջություն
Կրել կոնտակտային ոսպնյակներ թե՞ակնոց. մեծամասամբ կախված է մարդու անհատական նախասիրություններից և ապրելակերպի առանձնահատկություններից։ Որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հիշել, որ նշվածներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները։
Ի հակադրություն կոնտակտային ոսպնյակների՝ ակնոցներն ունեն հետևյալ առավելությունները․
Առանձնահատուկ խնամքի և մաքրման կարիք չունեն, առանձնապես ծախսատար չեն։
Ակնոց կրելուց աչքերին դիպչելու անհրաժեշտություն չի առաջանում, ինչն էլ իջեցնում է ակնային վարակի հնարավորությունը։
Ակնոց կարող են կրել բոլորը՝ առանց տարիքային կամ առողջական սահմանափակման։
Շատերի համար ակնոցը հանդիսանում է նորաձևության կարևոր տարր, թույլ է տալիս դրսևորել մարդու անհատականությունը։
Կոնտակտային ոսպնյակների առավելություններն են․
Չեն սահմանափակում տեսադաշտը։
Հիմնականում անտեսանելի են շրջապատի համար։
Ապահովում են ավելի լավ տեսողություն և հարմարավետություն, հատկապես բարձր աստիճանի կարճատեսության և աստիգմատիզմի ժամանակ։
Հնարավորություն են տալիս փոխել աչքերի գույնը։
Չեն սահմանափակում սպորտով զբաղվելու հնարավորությունները։
Ի տարբերություն ակնոցի շրջանակի՝ ճնշում չեն գործադրում քթի և ականջների վրա։
Որոշ ոսպնյակներ կարող են գիշերվա ընթացքում փոխել եղջերաթաղանթի ձևն այնպես, որ օրվա ընթացքում առանց ոսպնյակների կամ ակնոցի տվյալ անձն ունենա լիարժեք տեսողություն (օրթոկերատոլոգիա)։
Որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել վերոհիշյալ առանձնահատկությունները, անցնել լիարժեք ակնաբուժական հետազոտություն, մասնագետի հետ քննարկել Ձեր նախասիրությունները և կենսակերպի առանձնահատկությունները, ընտրել ճիշտ օպտիկական ուժի և տեսակի ոսպնյակներ կամ ակնոց։ Ներկայումս շատ մասնագետներ խորհուրդ են տալիս ունենալ և կիրառել կորեկցիայի նշված երկու մեթոդներ էլ՝ ելնելով կենսակերպից և աչքերի վիճակից։
Կոնտակտային ոսպնյակների «այո-ներն ու ոչ-երը»
Այո-ներ
Կրեք կոնտակտային ոսպնյակներ միայն ակնաբուժական լիարժեք հետազոտությունից հետո, բացառելու համար հակացուցումների առկայությունը։
Ոսպնյակները դնելուց առաջ լվացեք և չորացրեք ձեռքերը։
Ամեն օր մաքրեք Ձեր կոնտակտային ոսպնյակները համապատասխան հեղուկներով։
Պահեք ոսպնյակները համապատասխան տուփի մեջ։
Փոխեք տուփը առնվազն 2-3 ամիսը մեկ։
Կրեք ոսպնյակները ըստ բժշկի նշանակած ռեժիմի։
Պահեք ոսպնյակները միայն թարմ հեղուկի մեջ։
Ոսպնյակի ընկնելու դեպքում նախքան տեղադրելը լավ մաքրեք այն ախտահանող հեղուկով։
Հանեք ոսպնյակները լողավազան մտնելուց կամ ցնցուղ ընդունելուց։
Փոշու և ծխի առկայության դեպքում կրեք պաշտպանիչ ակնոցներ։
Դրեք ոսպնյակները մինչ շպարվելը և հանեք շպարը հեռացնելուց առաջ։
Տարին մեկ անգամ անցեք ակնաբուժական հետազոտություն՝ բարդությունները կանխարգելելու համար։
Ոչ-եր
Մի գերազանցեք արտադրողի կողմից նշված կիրառության ժամկետները։
Երբեք մի լվացեք ոսպնյակները հոսող ջրով։
Մի օգտագործեք կասկածելի ծագման հեղուկներ։
Մի քնեք կոնտակտային ոսպնյակներով, եթե նրանք նախատեսված չեն գիշերները կրելու համար։
Ոսպնյակներ կրելու ժամանակ մի օգտագործեք աերոզոլային կոսմետիկ միջոցներ։
Մի օգտագործեք վնասված ոսպնյակներ։
Մի օգտագործեք ուրիշի կոնտակտային ոսպնյակները։
Ակնային վարակների, ալերգիաների կամ բորբոքումների դեպքում մի դրեք կոնտակտային ոսպնյակներ։
«Ակնաբուժական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում doctors.am-ը ներկայացնում է ակնաբույժ Էմմա Ղազարյանի հոդվածը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ