ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի Հանրապետությունը պետք է դիտարկվի բանակցային գործընթացում որպես դերակատար. Ալեքսանդր Մարգարով 05/20/2017 13:25 | Ղարաբաղյան հակամարտություն
Արդիական է դառնում այն հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա անմիջական ներգրավվածություն բանակցային գործընթացում, որը վերաբերում է իր իսկ ապագային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղի կողմից «Անվտանգությունը Հարավային Կովկասում չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման համատեքստում» թեմայով կազմակերպված կլոր սեղան-քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան
մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարգարովը:
«ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը, որը գործում է երկրում ավելի քան 10 տարի, պարբերաբար անց է կացնում միջոցառումներ, որոնք միտված են արդիական խնդիրներին, որոնք հանդես են գալիս որպես հիմնարար հարցեր, այդ թվում նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի համար: Այդ հարցերից են նաեւ անկախ պետությունների միջեւ, ինչպես նաեւ չճանաչված պետությունների միջեւ հարաբերությունները»,-նշեց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ այսօր մեր տարածաշրջանում կա կայունության եւ անվտանգության պահանջարկ, եւ առաջանում է չճանաչված պետություններին զուգահեռ տարածաշրջանում կայունության ապահովման հարցը: Նրա խոսքով՝ հենց նման հարցերի շուրջ է կայանալու հայ եւ արտերկրից ժամանած փորձագետների միջեւ քննարկումը:
«Բազﬕցս հնչել է այն միտքը, որ Արցախի Հանրապետությունը պետք է դիտարկվի որպես բանակցային գործընթացի դերակատար: Առկա են հետեւյալ երեք մոտեցումները. այն, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է հանդես գալ որպես ԼՂ անկախության եւ անվտանգության երաշխավորներից մեկը եւ ներկայացնում է այն մոտեցումը, որը կա Լեռնային Ղարաբաղում:
Երկրորդ մոտեցումն այն է, որ համանախագահները պարբերաբար այցելում են եւ հանդիպումներ են ունենում այդ թվում նաեւ ԼՂ ներկայացուցիչների հետ: Եվ երրորդը՝ ոչ մի կարգավորում եւ լուծում հնարավոր չէ առանց այն մոտեցման, որը կարող են տալ Արցախի իշխանությունները եւ Արցախի ժողովուրդը:
Այսօր խոսում ենք երեք տարրերի մասին, որոնք անﬕջականորեն ոչ, բայց միջնորդավորված ձեւով ապահովում են Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում»,- եզրափակեց Ալեքսանդր Մարգարովը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ