ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասամբ արդարացման դատավճիռը բեկանվել է, ու գործը վերադարձվել առաջին ատյանի դատարան 05/20/2017 18:01 | Արդարացման դատավճիռներ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանումից հետո Շենգավիթ վարչական շրջանների դատարան է վերադարձել առանձնապես խոշոր չափերի խարդախության և խոշոր չափերի յուրացման Արտակ Ղուկասյանի վերաբերյալ գործը, որով կայացվել էր մասնակի արդարացման դատավճիռ: Գործով սկսվել է նոր կազմով երկրորդ քննությունը:
Առաջին ատյանի դատարանի 2016թ. մարտի 9-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Արտակ Ղուկասյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նա մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել երկուսուկես տարվա ազատազրկում, սակայն հաշվի առնելով, որ Արտակ Ղուկասյանի նկատմամբ նշանակված պատիժը չի գերազանցում նախնական կալանքի տակ փաստացի գտնվելու ժամկետը, ուստի Արտակ Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և նա ազատվել է կալանքից դատական նիստի դահլիճում։
Տուժողներ Ալինա Մհերյանի, Արմինե Գրիգորյանի, Սուտո Ասադյանի և Նունե Գրիգորյանի քաղաքացիական հայցերը բավարարվել են, Արտակ Ղուկասյանից Ալինա Մհերյանի և Արմինե Գրիգորյանի օգտին վճռվել է բռնագանձել 130.000-ական դրամ, Սուտո Ասադյանի օգտին՝ 133.000 դրամ և Նունե Գրիգորյանի օգտին՝ 190.000 դրամ։
Ըստ մեղադրանքի, Արտակ Ղուկասյանը 2008-2010թթ. ընթացքում տարբեր անձանց անվամբ հիմնադրել է մի շարք գրավատներ և տարադրամի փոխանակման կետեր ու անձամբ փաստացի կառավարել դրանց գործունեությունը։ Սկզբնական փուլում Արտակ Ղուկասյանը գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում ներդնելու նպատակով տարբեր քաղաքացիներից պարտքով, այդ թվում` տոկոսով, գումարներ է վերցրել` եկամտից նրանց մասնաբաժին տալու պայմանով, այդ գումարները հիմնականում չմուտքագրելով դրամարկղերում։ 2009թ. սկսած` Արտակ Ղուկասյանի կողմից նախկինում ստացված ու ձեռնարկատիրական գործունեությունում ներդրած գումարները և դրանց շրջանառությունից գոյացած եկամուտները, ինչպես նաև իրացված գրավներից գոյացած գումարները պարբերաբար վերցնելու արդյունքում գրավատները և տարադրամի փոխանակման կետերը փաստացի աշխատել են ֆինանսական վնասով։
Նշված պայմաններում զրկված լինելով ստացված գումարները վերադարձնելու իրական հնարավորությունից` Արտակ Ղուկասյանը նախկին պարտատերերի կողմից մայր գումարների պահանջը երկարաձգելու նպատակով որոշել է վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով այլ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակել և դրանց հաշվին կատարել նախկին պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորությունները։
Իր այդ մտադրությունն իրականացնելու նպատակով, առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու միասնական դիտավորությամբ, Արտակ Ղուկասյանը տարբեր քաղաքացիների առաջարկել է զբաղվել համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ և նրանց մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով ներկայացել է որպես հաջողակ գործարար, միաժամանակ, թաքցնելով իր ղեկավարած գրավատների հանդեպ ունեցած խոշոր պարտքերի առկայության հանգամանքները` նրանց սուտ տեղեկություններ է հաղորդել, թե` իր գործունեությունը շահութաբեր է։
Այդ կերպ ձեռք բերելով 28 անձի վստահությունը` համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու` գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում ներդնելու ու ստացված եկամուտներից մասնաբաժին տալու պատրվակով Արտակ Ղուկասյանը նրանցից` իբրև փայատերերի 2009թ. մինչև 2012թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, ոմանց, իբրև գործունեությունից գոյացած եկամտի մասնաբաժին, որոշ գումարներ վերադարձնելով` ամրապնդել է իր նկատմամբ ունեցած վստահությունը, ինչպես նաև` երկարաձգել մայր գումարները պահանջելու ժամկետները, նրանց գցելով մոլորության մեջ և չարաշահելով վստահությունը` խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 1.761.781.986 ՀՀ դրամ։
Բացի այդ, Արտակ Ղուկասյանն իրեն վստահված` ուրիշի խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, փաստացի իր կողմից կառավարվող գրավատնային գործունեություն իրականացնող «Մաստեր կրեդիտ» և «Ֆինանսական շտապօգնություն» ՍՊ ընկերություններից 2012թ. ապրիլ և մայիս ամիսներին յուրացման եղանակով հափշտակել է ներքոհիշյալ անձանց 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տրամադրված 891.000 ՀՀ դրամի վարկերի դիմաց վերջիններիս գրավադրած խոշոր չափերի, ընդհանուր` 1.372.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, որոնք անձնական կարիքների համար 2012թ. ապրիլին և մայիսին գրավադրել է այլ գրավատներում և ստացված գումարները ծախսել անձնական կարիքների համար։
Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Պ. Գյուլումյանը խնդրել է բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի 2016 թվականի մարտի 9-ի դատավճիռն՝ Արտակ Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արդարացնելու մասով։ Արտակ Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ սահմանել համաչափ պատիժ ազատազրկման ձևով։
Տուժողի ներկայացուցիչ Վ. Զուռնաչյանը նույնպես խնդրել է բեկանել Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի հիշյալ դատավճիռը և փոփոխել դատական ակտը` Արտակ Ղուկասյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ սահմանել համապատասխան պատիժ:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը գտնելով, որ գործի քննության արդյունքում ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր, որ Արտակ Ղուկասյանն ի սկզբանե նպատակ է ունեցել խաբել կամ մոլորության մեջ գցել տուժողներին, այդուհանդերձ չի պատճառաբանել, թե որ ապացույցների հիման վրա է հանգել այդպիսի եզրակացության, այն դեպքում, երբ սույն գործով հարցաքննված տուժողները հայտնել են, որ Ա. Ղուկասյանի հետ իրականացրած գրավատնային և տարադրամի փոխանակման գործունեության արդյունքում եկել են այն համոզման, որ վերջինս չարաշահել է իրենց վստահություն, խաբել և հափշտակել է իրենց գումարները:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ առաջին ատյանի դատարանը մի շարք փաստական հանգամանքներ քննության առարկա չի դարձրել: Մասնավորապես չի պարզվել, թե տուժողների կողմից ներդրված գումարները համապատասխան հաշվապահական փաստաթղթային ձևակերպումներ ստացել են, թե ոչ, ինչ նպատակով են դրանք օգտագործվել, Ա. Ղուկասյանի կողմից գրավատներից որքան գումարներ են վերցրվել, գումարները և գրավն ինչ նպատակով են ծախսվել:
Վերաքննիչ դատարանի համոզմամբ, այդ պարագայում առաջին ատյանի դատարանի եզրահանգումն այն մասին, որ չի հիմնավորվել Արտակ Ղուկասյանի արարքում խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը` պատճառաբանված չէ:
Վերաքննիչ դատարանը փաստել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից չպատճառաբանված դատական ակտի կայացումը օբյեկտիվորեն զրկում է Վերաքննիչ դատարանին` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում:
Վերաքննիչ դատարանի համոզմամբ, դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:
Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ վերը նշված դատավարական իրավունքի խախտումները, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` չհիմնավորված որոշման կայացմանը և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմք են:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` այլ կազմով, նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:
Նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է հետազոտի քրեական հետապնդման մարմնի կողմից մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները, գործի ապացույցները գնահատելով ապացույցների համակցության մեջ, համապատասխան իրավական գնահատման արժանացնի դրանց, որի արդյունքում կայացնի պատճառաբանված դատական ակտ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ