ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աժ նախկին 70-ամյա նախագահին փոխարինեցինք մեկ ուրիշ 70-ամյայով. «Հրապարակ» 05/19/2017 09:44 | Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է. «Չգիտեմ ով ինչ կարծիքի է մեր երկրի այլևս գլխավոր մարմնի՝ նորընտիր խորհրդարանի մասին, իմ կարծիքով, «մրից ելանք, մրջուրն ընկանք»: Կարելի է խորը, սպեկտրալ անալիզի ենթարկել խորհրդարանը՝ ապացուցելու համար, որ այս տարիներին դրված ոչ սերնդափոխության, ոչ ինքնամաքրման խնդիրները լուծված չեն: Բայց դրա կարիքը, կարծում եմ, չկա էլ: Բավական է նշել մի քանի փաստ՝ համոզվելու համար, որ այդպես է: Աժ նախկին 70-ամյա նախագահին փոխարինեցինք մեկ ուրիշ 70-ամյայով:
Ընդ որում, եթե նախկինը, որքան էլ ծաղրենք ու ծիծաղենք, գոնե քաղաքական դեմք էր՝ քաղաքական կյանքի բովով անցած, կուսակցական աշխատանքի փորձով, ապա այս մեկն անհասկանալի է, թե ինչ է. բժիշկ է՝ քաղաքական գործչի անվան տակ, թե՞ քաղաքական գործիչ է՝ բժշկի փեշակով: Ինձ համար որակի չափորոշիչը նաև Խոսրով Հարությունյանին ոչ միայն խորհրդարան տանելն է, այլև հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելը:
Դա վկայում է այն մասին, որ գալիս է երկար խոսող և ոչինչ չասող մարդկանց ժամանակը: Այն մարդկանց, ովքեր նախ յուրացրել են այլոց ստեղծած կուսակցությունները, ապա ոչնչացրել դրանք, հետո այնքան ծառայություններ են մատուցել իշխողներին, մինչև ընդգրկվել են իշխանական գնացքում:
ԱԺ մյուս «ատրիբուտների» մասին՝ չգիտես ինչու, օրենսդիր մարմնում հայտնված գեներալներ, երգարվեստը թողած երգչուհիներ և դպրոցը թողած ուսուցչուհիներ, մարզային և թաղային օլիգարխներ, հետաքրքիր մականուն ունեցող շշեր, հավեր, լֆիկներ, նովոներ, նաև՝ մանդատը դրած-հետ վերցրած, նորից դրած-նորից հետ վերցրած պատգամավորներ, փողի ուժով խորհրդարան անցածներ և այլն, պարզապես եկեք լռենք: Ընդամենը կարող ենք փաստել, որ եթե ժողովուրդը չի կարողանում ընտրել, ապա ընտրել չի հաջողվում նաև կուսղեկավարներին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 19.05.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ