ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կապիտալ շինարարության ոլորտի զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք Պետգույքի կառավարման վարչության էֆեկտիվ աշխատանքը. Կարեն Կարապետյան 05/19/2017 15:34 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն, ծանոթացել ոլորտում իրականացվող գործընթացներին, պետական գույքի մասնավորեցման ծրագրերին և իրականացվող բարեփոխումների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Կառավարության ղեկավարը, ներկայացնելով վարչության գործունեության հետ կապված ակնկալիքները, նշել է, որ այն պետք է լինի կոմերցիոն արդյունքի ապահովմանն ուղղված էֆեկտիվ կառույց: «Դա չափազանց կարևոր է: Այսօր մեր բյուջեն հիմնականում ունի պահպանողական բնույթ և եթե մենք ներդրումներ, կապիտալ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում չիրականացնենք՝ ունենալու ենք այն, ինչ ունենք: Այս առումով, կապիտալ շինարարության զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք վարչության էֆեկտիվ աշխատանքը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով պետական գույքի օպտիմալացումը, համապատասխան առաջարկությունների ներկայացումը, հնարավորությունների ստեղծումը, որոնք կարող են նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արման Սահակյանն իր զեկույցում անդրադարձել է վարչության գործառույթներին, ներկայացրել հիմնական բարեփոխումների ուղեցույցը, որը, նրա խոսքով, բոլոր ուղղություններով լուրջ օգուտ կբերի պետությանը, պետական բյուջում կավելանան նոր մուտքեր: Նշվել է, որ պետական գույքի վաճառքի շուկայի ակտիվացման նպատակով ներկայացվել են ներդրումային գրավչություն ունեցող 13 անշարժ գույքի վաճառքի նախագծերի գնահատականներն ու բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները, կազմվել են տվյալ անշարժ գույքերի տեղափոխման հնարավոր տարբերակները: Ընդհանուր առմամբ, ծրագիրը կազմում է 240 մլն դոլար: Այն ներկայացվել է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Բացի այդ, 2017 թվականին վաճառքի է հանվել լրացուցիչ 63 միավոր անշարժ գույք, որից 24-ն արդեն մրցույթով օտարվել է, որի արժեքը կազմել է 236 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 63 միավոր անշարժ գույքի վաճառքից ակնկալվում է 600 մլն դրամ: Զեկուցվել է նաև, որ մշակվել է 2017-2020 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է ներգրավել 35 մլրդ դրամ:
Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվել է, թե հանրապետությունում քանի պետական անշարժ գույք կա, դրա որ մասն է ենթակա վաճառքի և կառավարման սուբյետը լիարժեք հասկանալու համար կարևորել թվայնացումը:
«Մենք ամբողջ գույքը, որն այսօր չի աշխատում, պետք է ինտենսիվ ակտիվացնենք, որովհետև սա այն փողն է, որը բաշխված չէ և դրանով մենք կարող ենք ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքներում: Այս առումով, դուք պետք է կարևորեք ձեր օղակը, գումար ներգրավեք, ներկայացնեք առաջարկներ», - ասել է գործադիրի ղեկավարը և պատասխանատուներին հանձնարարել գնահատել պետական գույքի ողջ ծավալը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետական գույքի վաճառքի աճուրդները պետք է կազմակերպել արագ, մաքսիմալ բաց ու թափանցիկ: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև պետգույքի վաճառքի գործընթացում անշարժ գույքի ոլորտում փորձ ունեցող գործակալությունների ներգրավումը:
Արման Սահակյանը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրում այդ մոտեցումն ամրագրվել է:
«Դա չափազանց արագ և համարձակ պետք է իրականացնել»,- շեշտել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ վարչությունից ակնկալում է նաև պետական անշարժ գույքի մասնավորեցման վերաբերյալ կանխատեսումներ, վերլուծություններ:
«Պետք է այստեղ լինի ակտիվ թիմ: Անհրաժեշտ է կրեատիվ, ոչ ստանդարտ մոտեցումներ ցուցաբերել: Ես պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա, որոնք գործում են ազատ, մեկ-մեկ փողկապ չեն կապում, գույքը լավագույնս են կառավարում, վաճառում և այլն: Այս կառույցը որքան բիզնեսային լինի, այնքան մեր օգուտն է»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ պետական գույքի օտարման գործում կարևորելով նաև կապիտալի շուկայի ակտիվացումը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գործունեությանը, դրանց արդյունավետությանը և 2017-ի համար սահմանված ծրագրերի ընթացքին: Արման Սահակյանը նշել է, որ նման բոլոր ձեռնարկությունների կառավարիչների առջև դրվել են հստակ պայմաններ՝ եկամուտների ապահովման, արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների վերացման ուղղություններով: Այսուհետ վերջիններս ներկայացնելու են եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ: Ոչ բավարար ցուցանիշներ ունեցող ձեռնարկությունների նկատմամբ չի ցուցաբերվելու հանդուրժողական վերաբերմունք, իսկ պատասխանատուների առջև դրվել են խաղի կոշտ կանոններ:
Վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ պետք է շարունակել հետևողական աշխատանքը, իսկ պետական մասնակցությամբ բիզնես ձեռնարկություններն ինտենսիվ տանել մասնավորեցման:
Հանդիպմանը քննարկվել են նաև պետական գույքի կառավարման վարչությունում նախատեսվող կառուցվածքային փոփոխություններին, էլեկտրոնային աճուրդների կազմակերպմանը, պետական գույքի տեղեկատվական բազայի արդիականացմանը և բարեփոխումներով իրականացվելիք մի շարք այլ ծրագրերին առնչվող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից