ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ և ռուս մասնագետները քննարկել են ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում ներդաշնակեցմա նխնդիրները 05/18/2017 18:18 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 18-ին տեղի է ունեցել «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչության և թանկարժեք մետաղներիբնագավառում» խորագիրը կրող կլոր սեղան-քննարկում։ Այս մասին հայտնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի նախագահ Էմիլ Գրիգորյանը, ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, ՌԴ պետական հարգադրոշման պալատի նախագահ Ալեքսանդր Մարկինը, հարգադրոշման պալատի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Զամիշլյաևը, ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի Գլխավոր քարտուղար Վադիմ Սերովը, “ЮвелирныйдомРоссия” կառույցի նախագահ Հրաչ Ավագյանը, ՌԴ պատրիարքի գլխավոր ոսկերիչը, ինչպես նաև երկու երկրների ոսկեգործության ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն էր ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում այդ երկրներում արտադրված ոսկերչական արտադրանքի հարգադրոշմների փոխադարձ ճանաչման խնդրի, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործակցության ակտիվացման հարցերի քննարկումը:
Ողջունելով միջոցառման մանակիցներին` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը կարևորել է նման քննարկման կազմակերպումը, նշել, որ այն լավ հնարավորություն է ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ոսկեգործության և թանկարժեք մետաղների բնագավառում իրականացվող քաղաքականության ներդաշնակեցման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների տեսակետներն ամբողջացնելու առումով և մաղթել արդյունավետ աշխատանք:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը նշել է, որ հանդիպման նպատակն է՝ քննարկել համագործակցության և փոխգործակցության այն բոլոր դաշտերը, որոնք նախատեսվում է ԵՏՄ տարածքում հայտարարի բերել մի համաձայնագրով, որը կոչվում է՝ Թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի շրջանառության առանձնահատկության մասին. «Դա նախագծման փուլում է, ԵԱՏՄ հանձնաժողովի հարթակում է քննարկվում, սակայն, որոշել ենք լսել նաև գործարարներին, հաշվի առնել նրանց կարծիքները։ Հետագայում այդ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հարցում կունենանք նաև ոլորտի գործարար համայնքի կարծիքը»։ Նշելով, որ հիմնական խնդիրը հարգադրոշմների և հարգորոշման հարցն է ԵՏՄ տարածքում, Մկրտչյանն ավելացրել է, որ կլինի կարծիքների փոխանակում, կքննարկվեն նաև հարցեր կապված արտահանման, ներմուծման, փոխադարձ համագործակցության, տոլինգի ինչպես նաև Իրանի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից տրված հանձնարարականի հիման վրա և ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկի` ոսկեգործության զարգացմանը: Նա նաև ավելացրել է, որ որ ռուսաստանյան շուկան ամենակարևորն է Հայաստանի համար, և ըստ նրա՝ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել Հայաստանից ապրանքների արտահանումն էլ ավելի խթանելու համար. «Դրոշմանիշերի փոխադարձ ճանաչելիությունն ավելի կարևոր է փոքր և միջին արտադրողների համար, քանի որ նրանք չունեն հնարավորություն և ֆինանսական միջոցներ սպասելու մինչև դրոշմանիշերի դրվելը։
ՌԴ պետական հարգադրոշման պալատի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Զամիշլյաևը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգացման հեռանկարները բավականին լայն են, այն ներուժը, որ ունի ոսկեգործության ոլորտը Հայաստանում և Ռուսաստանում շատ մեծ, իսկ փոխգործակցության հիմքերը և հնարավորությունները շատ շատ` սկսած արտադրությունից մինչև իրացում:
Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի և ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցչի նախաձեռնությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից