ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերել սահմանապահ համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը. Սերժ Սարգսյան 05/18/2017 14:11 | ԼՐԱՀՈՍ
Տարածքային համաչափ զարգացումը պահպանելով որպես երկարաժամկետ նպատակ՝ անհրաժեշտ է կարճ և միջին ժամկետներում առկա ոչ մեծաքանակ ռեսուրսներն ուղղել ավելի պատրաստված և նախադրյալներ ունեցող տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը: : Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով, դրանք իրենց հերթին կբերեն տեղային աճի կենտրոնների ձևավորմանը՝ աստիճանաբար տարածվելով և հանգեցնելով երկարաժամկետ տարածքային համաչափ զարգացմանը: Ըստ նրա` միևնույն ժամանակ, առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերել սահմանապահ համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը շարունակում է կարևոր խնդիր մնալ ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունում հատկապես անընդունելի է համարում աղքատության բարձր ցուցանիշ ունենալը, քանի որ հայերը հայտնի են իրենց բացառիկ ձեռնարկատիրական ընդունակություններով։
«Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին: Այս առումով անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու փորձելու և, համոզված եմ, հաջողությամբ իրականացնելու իր նախատեսած ծրագրերը: Միաժամանակ, էական նշանակություն ունի եկամուտների բաշխման արդարության և համաչափության ցուցանիշների բարելավումը, որպեսզի հասարակության բոլոր խավերի համար տեսանելի և շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները: Անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի, եթե այդ աճի արդյունքների վերաբաշխման համակարգն արդար և թափանցիկ չէ, զգալի չէ յուրաքանչյուր քաղաքացու համար և չի ապահովում աղքատության ցուցանիշի կրճատում»,-ասաց նախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով` աղքատության կրճատման ուղիներից են զանազան նպաստների տրամադրման համակարգերը կամ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, սակայն հիմնական ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն ու ձեռնարկատիրական ունակությունների իրականացման աջակցությունն է: Այդ պարագայում յուրաքանչյուրը կբարելավի իր և իր ընտանիքի բարեկեցությունը՝ միաժամանակ բարձրացնելով սեփական արժանապատվությունն ու ինքնագնահատականը: Աղքատության կրճատման հիﬓական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, և այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս:
Պետք է շարունակաբար բարձրացնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի թափանցիկությունն ու բարելավել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր և իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը: Այս նպատակով պետք է հետևողականորեն գործել, որպեսզի նվազագույն աշխատավարձի և աղքատության վերին շեմի հարաբերակցությունը շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի մինչև 2022 թվականը և 300 տոկոսի՝ մինչև 2040 թվականը:
Նախագահն ընդգծեց, որ միևնույն ժամանակ կենսաթոշակառուները պետք է դուրս մնան սոցիալապես անապահով խավի շրջանակից: Մասնավորապես, պետք է հասնել այն բանին, որ աշխատանքային կենսաթոշակի նվազագույն մակարդակը գերազանցի աղքատության վերին շեմը:
Նա նկատեց, որ նախորդ 25 տարվա ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ և անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:
«Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության.
1) արտագաղթի դադարեցում,
2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում և
3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:
Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք, ի տարբերություն նախորդ 25 տարվա, հաջորդ 25 տարում և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ասաց նա:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ նպատակն է ունենալ ինտելեկտուալ Հայաստան: Ըստ նրա` կրթված սերունդն է մեր երկրի հաջողության գրավականն ու բարեկեցության հիմքը: Հետևաբար, պետք է ապահովել առաջնակարգ կրթության հասանելիություն՝ միաժամանակ շարունակաբար բարձրացնելով կրթության որակը: Խիստ կարևոր է նաև ապահովել գիտության ու կրթության կապը տնտեսության հետ»,-ավելացրեց նա:
Սերժ Սարգսյանի կարծիքով, գիտությունն ու կրթությունն առաջին հերթին պետք է տան այն խնդիրների լուծումները, որոնց առջև կանգնած են տնտեսությունն ու տնտեսավարողները: Ըստ նրա` անհրաժեշտ է գիտության և կրթության ֆինանսավորման գործող համակարգը լրացնել այնպիսի տարրերով, որոնցում պարտադիր մասնակցություն ունենա նաև մասնավոր հատվածը: Դա կվկայի, որ տվյալ ծրագրի ֆինանսավորումը պահանջված է, իսկ արդյունքները կլինեն կոնկրետ ու չափելի՝ նպատակ ունենալով բարձրացնել հայկական տնտեսության մրցունակությունն ինչպես կարճ, այնպես էլ միջին և երկար ժամկետներում:
Հայաստանի քաղաքացու առողջությունն ու առողջ ապրելակերպը, ըստ նախագահի, պետության զարգացման կարևորագույն գրավականներից են: Ուստի պետության կողմից մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացումն ու բժշկական ապահովագրության ներդրումը առողջապահական համակարգի առաջնահերթ խնդիրներից են: Նա ընդգծեց, որ անվճար և որակյալ բժշկական օգնությունը պետք է հասանելի լինի անապահովության և սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: Միաժամանակ, պետությունը պետք է աջակցի անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած անձի: Հատկապես, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահել մոր և մանկան առողջության վերաբերյալ հարցերը, քանի որ դրանք հսկայական ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության առողջ քաղաքացու կերտման գործում:
«Երիտասարդների միջին մասնագիտական և բարձրագույն որակյալ կրթության մատչելիությունը կարևոր նշանակություն ունի, որպեսզի երիտասարդները ինքնադրսևորվեն և ակտիվորեն ներգրավվեն հայրենիքի շենացման գործում: Պետք է պայմաններ ապահովել, որպեսզի երիտասարդների ընդունակությունները, այլ ոչ թե սոցիալական դրությունը, վճռորոշ լինեն համապատասխան կրթություն և աշխատանք ստանալու հարցում: Պետք է շարունակել և ընդլայնել երիտասարդության զբաղվածության, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերը: Առողջ և կրթված երիտասարդների ամուր ընտանիքները և ապագայի հանդեպ լավատեսությունը կարևոր նախապայմաններ են Հայաստանի զարգացման և առաջընթացի համար: Մեր նպատակն է պահպանել, ավելացնել և գալիք սերունդներին փոխանցել մեր հարուստ մշակութային ժառանգությունն ու հանրահռչակել այն ինչպես Հայաստանում, այնպես էլ
Հայաստանից դուրս»,-ավելացրեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը կարծում է, որ պետք է խթանել տնտեսական բաղադրիչի, ներառյալ՝ զբոսաշրջության, առավել սերտ ներգրավվածությունը մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների պահպանության, զարգացման և տարածման ոլորտներում: Պետք է շարունակաբար բարձրացնել
ոլորտի պետական և պետական-մասնավոր ծրագրերի արդյունավետությունը՝ նպաստելով նաև մարզերում մշակույթի խնդիրների լուծմանը:
Առանց շրջակա միջավայրի պահպանության պատշաճ և արդյունավետ համակարգի, ըստ Սերժ Սարգսյանի, անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի և ապահովել գալիք սերունդների առողջության պահպանումն ու կյանքի որակի բարելավումը: Դրանից բացի`բնապահպանական հստակ չափորոշիչներին համապատասխանությունը պետք է լինի քաղաքաշինական և գործարար ծրագրերի իրականացման նախապայման: Ըստ նրա` անհրաժեշտ է շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները՝ ապահովելով երկարաժամկետ կայուն կենսաբազմազանության ստեղծումը:
«Այս բոլորը կարևորագույն առաջնահերթություններ են, որոնք ամեն օր քննարկման առարկա են դառնալու այս շենքում, որոնց մասին մշտապես խոսվելու է այս ամբիոնից։ Ես վստահ եմ, որ մոնք քայլ առ քայլ, լուծումներ գտնելով, առաջ ենք շարժվելու։ Միևնույն ժամանակ, որպես 25-ամյա պետականություն ունեցող հասարակություն, մենք պետք է սովորենք շատ ավելի առաջ նայել, որպեսզի ընթացիկ աշխատանքը ներկա խնդիրների լուծմանն ուղղելուց բացի միշտ ունենանք ավելի երկարաժամկետ հեռանկարը։ Այս տեսանկյունից առաջիկա 5 տարում մենք պետք է մշակենք նաև ծրագիր-տեսլական, որը կունենա 50 տարվա հորիզոն և կթիրախավորի այն ցուցանիշները, որոնք ﬔզ տանում են դեպի ապագայի Հայաստան, դեպի ուժեղ և անվտանգ Հայաստան»,-հավելեց նախագահը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ