ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Նախագահ. քաղաքական ուժերին պետականաշինության լուրջ քննություն է սպասվում 05/18/2017 13:56 | ԼՐԱՀՈՍ
Այս օրը մեր պետականության համար կայացման կարևոր ջրբաժան է. անցում ենք կատարում պետականաշինության փնտրտուքներից կայուն զարգացման փուլ:
Միջազգային փորձը լավագույնս վկայել է, որ անցումն այնպիսի խորհրդարանական կառավարման համակարգի, որի հիմքում դրված է իրավունքի գերակայության սկզբունքը, որտեղ հարաբերությունների առանցքը մարդն է ու նրա անօտարելի իրավունքները, այնտեղ հնարավոր է հասնել հանրային լայն համաձայնության ու երաշխավորել անշեղ զարգացում: Այս մասին մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով պատգամավորներին:
«Դա, սակայն, դեռևս հնարավորություն է, մեզանում` արդեն իսկ իրական հնարավորություն: Առաջին ու վճռորոշ քայլն արված է: Միջազգային մեր գործընկերների ակտիվ աջակցությամբ մեզ հաջողվեց իրականություն դարձնել սահմանադրական այնպիսի բարեփոխումներ, ինչն այսօր շատ երկրների ու առաջատար մասնագետների կողմից օրինակելի է համարվում: Սակայն մենք պարտավոր ենք անել նաև հաջորդ և ոչ պակաս կարևոր քայլը` կյանքի կոչել սահմանադրական նոր լուծումները` հաղթահարելով Սահմանադրության, իրավական համակարգի և իրավակիրառ պրակտիկայի անհամապատասխանությունները:
Դա այսօր դառնում է մեր երկրի իրավական անվտանգության ամենակարևոր մարտահրավերը, իսկ դրան դիմակայելը` մտածողության ու գործողության նոր որակ է պահանջում: Պահանջում է պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մշակույթ: Պետաիշխանական գործառույթներով օժտված յուրաքանչյուրից պահանջում է պատմական բեռը վերցնելու և պատվով կրելու կամք ու վճռականություն:
Երկրորդ` դուք եք մարմնավորելու անցումը նոր որակի պետական համակարգի: Իշխանության աղբյուրն ու տերը հանդիսացող ժողովուրդը ձեզ է օժտել միակ առաջնային մանդատով` կյանքի կոչելու մեր երկրում ժողովրդավարական զարգացման ողջ ներուժը: Դուք պատգամավորական մանդատի հետ մեկտեղ ստանձնել եք պատմական պատասխանատվություն` բռնել ժամանակի քննությունը, իրականություն դարձնել ժողովրդի վստահությունը, մեր նորագույն պատմության հիմնաքարերը դնել դարերով կանգուն մեր եկեղեցիները կառուցողներին արժանի
նախանձախնդրությամբ:
Նախաձեռնելով մեր երկրում սահմանադրական ողջ համակարգի արմատական բարեփոխումները` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մենք ժողովրդից վստահության քվե ստացանք ձևավորելու պետական կառավարման այնպիսի համակարգ, որում իշխանության ճյուղերը կլինեն հստակ տարանջատված ու հավասարակշռված, մարդու համար կերաշխավորվի իրավունքով պաշտպանված ազատությունը, իշխանությունը սահմանափակված կլինի իրավունքով, լավագույն երաշխիքներ կստեղծվեն պայքարելու համար մենիշխանության, կոռուպցիայի ու բացասական այլ երևույթների դեմ: Ամբողջ խնդիրն այն է, թե ձեզ ինչպես կհաջողվի երկրի ողջ օրենսդրական համակարգը ներդաշնակել սահմանադրական նոր լուծումներին: Դուք եք պատասխանատուն երկրում սահմանադրականության նոր որակի երաշխավորման համար:
Բացառիկ դերակատարություն է ձեզ վերապահված` ձևավորել կառավարման առավել արդյունավետ համակարգ, կյանքի կոչել անկախ դատական իշխանության կայացման սահմանադրական նոր հնարավորությունները, տեղական ինքնակառավարումը դարձնել մարդկանց ամենօրյա խնդիրների արդյունավետ լուծման իրական հնարավորություն և իրավունք: Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել ընդհուպ փոփոխություններ կատարելու երկրի Մայր օրենքում, անմիջական մասնակցություն ունենալու պետական մարմինների կազմավորման գործում, իրականացնելու լայն վերահսկողական լիազորություններ` արդյունավետ զուգակցելով թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության դերակատարությունը»,- հավելեց հանրապետության ղեկավարը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ ակնհայտ է նաև, որ մարդիկ դեռևս իրենց առօրյայում չեն զգացել սահմանադրական բարեփոխումների դրական ներազդեցությունը: Դա զարմանալի չէ, քանի որ Սահմանադրության նորմերը, համակարգային ամբողջականությամբ հանդերձ, ուժի մեջ են մտնելու միայն 2018 թվականից: Պարզ է նաև, որ սովորական մարդու, շատ-շատերի համար նոր իրավական համակարգի ընձեռած առավելությունները տեսանելի ու շոշափելի կլինեն 2018-2019 թվականներից սկսած:
«Սակայն դա միայն այն դեպքում, երբ մեզ՝ ձեզ հետ միասին, հաջողվի առաջիկայում ընդունել ու կյանքի կոչել բոլոր այն օրենքները, որոնք երաշխավորելու են Սահմանադրության իրական գործողությունը: Իսկ դրանք ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր օրենքներ են: Դուք պարտավոր եք ստանձնել այս ահռելի աշխատանքի պատասխանատվությունը:
Համամասնական ընտրակարգի հիմնական առավելությունը նաև այն է, որ անհատական պատասխանատվությունը զուգորդվում է քաղաքական պատասխանատվության հետ: Ուստի մեր քաղաքական ուժերին նույնպես պետականաշինության լուրջ քննություն է սպասվում:
Երբեք մի մոռացեք, որ պատգամավորական մանդատը վստահության ու պատասխանատվության մանդատ է: Ձեր ճակատագիրն այդ մանդատով շաղկապվեց երկրի ճակատագրին և զինվորին ներհատուկ քաջություն ու խիզախություն է պահանջում: Սրանք հավուր պատշաճի ասված խոսքեր չեն: Ես ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք դարերի փորձություն բռնած այն ճշմարտությունը, որ իր ճակատագիրը երկրի ճակատագրից սահմանազատած անհատը թշնամու զինվորից վտանգավոր է:
Մեր երկրի առջև ծառացած խնդիրները բացառում են կիսալուծումները, բացառում են ժամանակից հետ մնալը, բացառում են չարվածի համար անընդհատ արդարացումներ փնտրելը, պահանջում են անմնացորդ նվիրում ու քրտնաջան աշխատանք: Դուք ժողովրդից քվե եք ստացել առաջնորդող դերակատարություն ունենալու երկրի անվտանգ ու առաջընթաց զարգացման, փոփոխություններով ու կառուցելով ելք գտնելու արդար Հայաստանի կերտման հարցերում: Իսկ դա միայն բարի ցանկություններով չի լինում: Ինչպես որ զուգորդվում են մեր նպատակները, այնպես էլ պետք է ներդաշնակվեն մեր ամենօրյա ու անմնացորդ նվիրումով իրականացվելիք քայլերը` ի փառս մեր երկրի ու ժողովրդի:
Կարծում եմ, որ հենց այս գիտակցումով պետք է մեկնարկի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման նստաշրջանը` ազդարարելով մեր երկրում պառլամենտարիզմի կայացման ու պետականության ամրապնդման նոր ժամանակաշրջանի սկիզբը:
Այսքանն էի այս պահին ուզում ասել ձեզ՝ փոխանցելու համար խնդիրների և պատկերացումների այն լայն ծիրը, որով անմիջականորեն զբաղվելու է փոփոխված Սահմանադրությամբ լայն լիազորություններ ստացած խորհրդարանը։
Իրականում այսօր մեր պետության և մեր երկրի ապագայի տեսանկյունից կարևոր օր է, փոփոխությունների նոր ու մեծ ալիքը խորհրդանշող օր։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում վեցերորդ գումարման Ազգային ժողովին»,- եզրափակեց ՀՀ Նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից