ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զարուհի Փոստանջյանը պահանջում է՝ իրեն և իր դստերը ճանաչել տուժող 05/18/2017 13:49 | ԼՐԱՀՈՍ
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բողոք-պահանջով դիմել է Գլխավոր Դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՔԾ-ին:
Ստորև ներկայացնում ենք բողոք-պահանջն ամբողջությամբ.
Հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով` այն է խոշտանգումը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, հանցագործության պարտակումը, ապօրինի որոշում կայացնելը և անձին ապօրինի ազատությունից զրկելը, ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտելը, մարմնական վնասվածքներ պատճառելը, ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը:
Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին ճանաչել տուժող:
2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանին Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի հրահանգով պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք` դիտավորություն ունենալով պարտակել լայնածավալ ընտրակեղծարարությունը և աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` շարունակել բռնազավթել իշխանությունը: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1. հոդվածով նախատեսված հանցակազմ` խոշտանգում` որը դասվում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության շարքին:
Այս գործողությունը կատարվել է մի խումբ ոստիկանների կողմից Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ իրենց ծառայողական և հասարակական պարտականությունները կատարելու ժամանակ` լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի մասին ահազանգելու, դրանց տեղը մատնանշելու և զննությամբ դրանք արձանագրելու պահանջի ընթացքում առաջացրել ծանր հետևանքներ` Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ստացել են մարմնական վնասվածքներ, Զարուհի Փոստանջյանը ստացել է սալջարդեր և արյունազեղումներ, դիմել է ամբուլատոր բուժօգնության, իսկ Լիլիթ Դրամփյանը ստացել է սալջարդեր և ուղեղի ցնցում ու հոսպիտալացվել է: Այս պահին գտնվում են բժշկական հսկողության տակ: Բռնության տեսարանը հեռարձակվել է ուղիղ եթերով մի քանի լրատավամիջոցներով ժամը 13:30-ի սահմաններում, և Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցները` ընտրողները, այդ հեռարձակումից ահաբեկված լինելով, չեն մասնակցել ընտրություններին, ինչն ունեցել է լրացուցիչ բացասական հետևանք և ազդել ընտրությունների անցկացման անհրաժեշտ պայմանների (ազատ, արդար և թափանցիկ) վրա, ինչն ամբողջ ընտրական գործընթացը դարձրել է անօրինական:
2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների օրինականությանը հետևելու` «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանը ահազանգ ստանալով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում առկա են լայնածավալ ընտրակեղծարարության փաստեր, շրջայցերի միջոցով փորձել են կանխել հանցագործությունը: Զարուհի Փոստանջյանը, հանդիսանալով օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, դիմել է ոստիկանության աշխատակիցներին և պահանջել կատարել զննություն` հայտնաբերելու լայնածավալ կեղծարարության փաստերը: Զարուհի Փոստանջյանի` օրենսդիր իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, տեղի է ունեցել բռնության գործադրում ոստիկանության աշխատակիցների կողմից` կապված իր ծառայողական պարտականությունների հետ, նա ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հանցագործության կատարման վերաբերյալ փաստեր ու միջոցներ և պահանջել կանխել լայնածավալ ընտրակեղծարարությունը (մատնանշված տեղում հանցագործության վերաբերյալ փաստերը զննությամբ արձանագրելու), սակայն ծանր հանցագործության կատարման կանխման փոխարեն նրա նկատմամբ կիրառվել է բռնություն: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդված 316-ով նախատեսված հանցակազմ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, որը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության շարքին:
Զարուհի Փոստանջյանի կողմից մատնանշված տեղում ծանր հանցագործության կատարման վերաբերյալ փաստերի պարտակումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների համատեղ գործունեությունն արարք է, որն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 334 հոդվածով նախատեսված հանցակազմ` հանցագործության պարտակում` արդարադատության դեմ ուղղված հանցագործություն:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները Ոստիկանապետի ապօրինի կայացրած որոշման արդյունքում (անձեռնմխելի անձին բերման ենթարկելու որոշում), Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին զրկել են ազատությունից, ապօրինաբար սահմանափակվել է ազատ տեղաշարժվելու իրավունքը: Զարուհի Փոստանջյանին բռնության գործադրմամբ ցանկացել են մտցնել ավտոմեքենա և տեղափոխել ոստիկանության բաժին, Լիլիթ Դրամփյանին բռնությամբ զրկել են ազատությունից և մտցրել ոստիկանական մեքենա և տեղափոխել ոստիկանական բաժին: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ` ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, ինչպես նաև ապօրինի որոշում կայացնելը անձեռնմխելի անձին բերման ենթարկելու վերաբերյալ, որը սահմանափկել է անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Նշված հանցակազմը դասվում է արդարադատության դեմ ուղղված հանցագործության շարքին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, անցնելով իրենց լիազորությունները, խախտել են Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի իրավունքներն ու ազատությունները` կապված նրանց սեռից, սոցիալական ծագումից, աշխարհայացքից, քաղաքական հայացքներից, ինչը վնաս է պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին:
Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143 հոդվածով նախատեսված հանցակազմ` մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտելը, որը դասվում է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործության շարքին:
Վերը թվարկված բոլոր առերևույթ հանցագործությունները կատարելու արդյունքում ոստիկանության աշխատակիցների կողմից մարմնական վնասվածքներ են հասցվել Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին, որը դասվում է անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքին:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից