Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Չի կարող վերադարձ լինել անցյալին, այդ թվում սահմանների առումով. Դավիթ Բաբայան. Lragir.am 05/18/2017   14:32  |  Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին հակառակորդի դրսևորած ակտիվությանն ու բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների ծառայելու մասին զույցներին:

-Պարոն Բաբայան, Արցախի ՊՆ-ն պատժիչ գործողությունների տեսանյութ է հրապարակել։ Սա նախորդ օրը հակառակորդի դրսևորած ակտիվության պատասխա՞նն է։

-Մենք համարժեք պատասխան ենք տալիս ցանկացած ահաբեկչական ոտնձգության։ Մենք երբևէ առաջինը չենք խախտում զինադադարի ռեժիմը, ընդհակառակը, միշտ կոչ ենք անում, որ հակամարտությունը չունի լուծման ռազմական ճանապարհ, ոչ թե նրա համար, որ մենք ի վիճակի չենք պաշտպանել, մեր անվտանգությունն ապահովել, այլ նրա համար, որ դա ճիշտ չէ և փակուղի է տանում։ Բայց Ադրբեջանը միշտ դիմում է արկածախնդրության։ Սա գալիս է Ադրբեջանի ղեկավարության յուրահատկությունից։

Ի տարբերություն Արցախի՝ Ադրբեջանի ղեկավարությունից և ոչ մեկը չի մասնակցել պատերազմական գործողությունների, իր կաշվի վրա չի զգացել՝ ինչ է պատերազմը, դրա համար նրանք պատերազմը դիտում են որպես մի ֆիլմ, բլոկբաստեր։ Իսկ Արցախի ողջ ժողովուրդն անցել է պատերազմով, դրա համար մենք չենք ուզում դրա կրկնությունը։ Բայց դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք, առավել ևս հաստատակամ չենք, որպեսզի պաշտպանենք մեր անկախությունն ու արժանապատվությունը։

Ադրբեջանը դիմել է սադրիչ գործողությունների և ստացել է համարժեք պատասխան։ Սա փաստորեն ահաբեկչության դեմ հակահարված էր, և կարծում եմ, որ նման հակահարվածի հիմնական մեղավորը նույն Ադրբեջանի հանցավոր իշխանություններն են, որոնք ստիպում են մեզ դիմել նման քայլերի։

- Իսկ մեր բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները ծառայո՞ւմ են բանակում, արդյոք նրանց  համար է՞լ այս ամենը հոլիվուդյան ֆիլմ չէ։

- Իհարկե ծառայում են, ոնց կարելի է համեմատել դա ադրբեջանցիների հետ։ Մեր բնակչության մեծ մասը, հատկապես Արցախի, շատ լավ գիտի՝ ինչ է պատերազմը. Մեկը կորցրել է իր հարազատին, մեկը՝ ծնողին, մեկը՝ որդուն, մեկը՝ ընկերոջը։ Այսինքն՝ Արցախում որևէ մեկը չկա, որի համար պատերազմն անցած լինի առանց հետևանքի։

Երևի նկատի ունեք Արցախի իշխանություններին, ոչ թե Հայաստանի։

Ես նկատի ունեմ առհասարակ մեր իշխանություններին, առհասարակ մեր հասարակությանը, եկեք չտարանջատենք իշխանություններին հասարակությունից։ Դա Ադրբեջանի իշխանությունների յուրահատկությունն է, մանավանդ, որ առաջին արցախյան պատերազմում միայն Ադրբեջանի սահմանամերձ շրջաններն են զգացել՝ ինչ է պատերազմը, այն էլ ոչ լիարժեք ձևով, որովհետև պատերազմը հիմնականում ընթանում էր Արցախի ներսում և սահմանամերձ որոշ շրջաններում, որոնք մենք ստիպված ազատագրել ենք։ Ադրբեջանի այլ քաղաքներ չեն իմացել՝ ինչ է պատերազմը։ Նրանք չունեին խնդիր շրջափակման հետ, նրանք չգիտեին՝ ինչ են զրկանքները, դրա համար այսպես ասած վիրտուալ իրականության հետ գործ ունեին։ Բայց նրանք պետք է չսխալվեն, որովհետև այս անգամ, եթե Աստված մի արասցե, նման բան լինի, պատերազմը լոկալ կամ վիրտուալ բնույթ չի կրելու։ Դրա համար մենք ասում ենք, որ դեմ ենք պատերազմին, որովհետև միայն աննորմալը կարող է ուրախանալ նույնիսկ հակառակորդի երեխաների, անմեղ բնակչության մահվամբ։ Դրա համար մեր պետության ռազմավարությունն ակտիվ պաշտպանությունն է, մենք երբեք չենք դիմում ագրեսիայի, բայց կանխելու ենք ցանկացած ագրեսիայի փորձ։

- Շատերը նշում են, որ «ազգ-բանակ» հայեցակարգի հիմքում պետք է առաջին հերթին հավասարության սկզբունքը դնել, որ բոլորի երեխաները պետք է ծառայեն բանակում՝ անկախ պաշտոնից ու դիրքից։ Չե՞ք կարծում, որ միայն այդ հավասարության դեպքում բանակն ընկալելի կլինի հասարակության համար։

- Իհարկե, քանի որ մեր բանակը դեռևս պրոֆեսիոնալ չէ, այսինքն ունենք համընդհանուր զորակոչ, ապա դեմ ենք, որ մտածենք, թե կան կատեգորիաներ, որոնք չպետք է ծառայեն։ Բայց մարդիկ կան, որոնք ֆիզիկապես ի վիճակի չեն ծառայել, մարդիկ կան, որոնք կարող են ազատվել ծառայությունից իրենց մասնագիտության հետ կապված։ Չեմ ասում, որ դա կրի զանգվածային բնույթ, բայց ցանկացած նորմալ երկրում կան կատեգորիաներ, որոնք չեն ծառայում։ Պարտադիր չէ, որ բոլորը գնան բանակ, առավել ևս կանայք, ես անձամբ դեմ եմ դրան։ Կանայք կարող են կամավոր բանակ գնալ, բայց պարտադիր չպետք է լինի։ Ի վերջո, հայ կինը մեր օջախի պահապանն է։ Իսկ մնացած մասով, հիմա մենք ունենք համընդհանուր զորակոչ, մեր բանակը պրոֆեսիոնալ չէ։ Գուցե ինչ-որ ժամանակ դառնա պրոֆեսիոնալ, թեև կան պրոֆեսիոնալ կատեգորիաներ, ասենք սպայական անձնակազմի մի մասը, պայմանագրային զինծառայողներ։

-Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքով։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ձեր կարծիքով ինչու է նա նորից հնչեցնում այն։

-Մենք բազմիցս անդրադարձել ենք կարգավորման փիլիսոփայությանը։ Այստեղ կա մի կարևոր նրբություն։ Ընդհանրապես դա տրամաբանական բան է, մենք այստեղ չպետք է հայտնագործություն անենք։ Երբ խոսվում է այս կամ այն քայլերի մասին, երբ կողմերից մեկը ինչ-որ պատրաստակամություն է հայտնում ինչ-որ քայլ կատարել հակամարտության կարգավորման ուղղությամբ, նա առնվազն պետք է ակնկալի, որ մյուս կողմը պետք է համարժեք քայլ կատարի։ Հիմա տեսեք, երբ Ադրբեջանը նման հայտարարություն է անում, ինձ թվում է՝ սա ահաբեկչության ևս մեկ ձև է։ Սա ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն պարզապես չի ուզում կարգավորում և քողարկված ձևով բանաձևեր է ներկայացնում, որ հետո ասի՝ դե ես ներկայացրել եմ, եթե ստացվի համաձայնել, դուք եք մեղավոր, որ ձեր ճակատագիրն այնպես է, որ նոր ցեղասպանություն տեղի ունեցավ։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում «տարածքներ խաղաղության դիմաց»։ Այդ կատեգորիաները համարժե՞ք են իրար հետ։ Ես սա հարցնում եմ որպես տրամաբանություն ունեցող մարդ։ Խաղաղության դիմաց կարող է լինել միայն խաղաղությունը։ Երբ Ադրբեջանն ասում է՝ տվեք մեզ տարածքներ, մենք ձեզ խաղաղություն ենք տալիս, այսինքն՝ խաղաղության խոստում։ Ասենք թե տեսականորեն համաձայնում ենք, ու վաղը իրենք իրենց խոստումը չեն պահում, Արցախը դառնում է անկլավ, ինչպես եղել է 1988-91 թվականներին։ Իմիջիայլոց, այդ սահմանները կենսունակ չէին, և դա ցույց տվեց պատերազմը, այդ սահմանները հակառակորդի համար գայթակղիչ է, որ կարող են շրջափակել և ոչնչացնել Արցախը, որովհետև երբ դու պաշարված ես, անհնար է երկար դիմադրել։ Այսինքն՝ մենք հրաժարվում ենք մեր անվտանգության համակարգից, մեր սահմաններից, ինչը մեր անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է, ու Ադրբեջանը վաղը իր խոստումը չի պահում։ Ինչպես բազմիցս խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ մի քանի զինադադար է կնքվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:31 16/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՄիջազգային հանրությունը պետք է պատասխանի Բաքվին, ոչ թե այնտեղ համաեվրոպական միջոցառումներ կազմակերպի. Դավիթ Բաբայան
11:32 15/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՄամեդյարովը չի բացառել Նալբանդյանի հետ հանդիպումը
15:24 13/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՂարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է. ԼՂՀ վարչապետ
18:05 12/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԱՀԿ Մինսկի խումբն ամռանը կայցելի տարածաշրջան. Ռիչարդ Հոգլանդ
11:05 10/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՄոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում. Հոգլանդ
18:22 08/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԹուրքիան բացասական դեր է խաղում ղարաբաղյան հարցում. Վիգեն Սարգսյան
15:58 08/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Վիգեն Սարգսյան
15:50 08/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայատյացություն ու ահաբեկչությունն Ադրբեջանի պետականաշինության հիմքն են. Դավիթ Բաբայան
14:54 08/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հակամարտության գոտում սպառազինության հավասարակշռության խախտումը ձեռնտու չէ Ռուսաստանին. Վիգեն Սարգսյան
13:41 08/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱլիևյան ահաբեկչությունը, բռնապետությունն ու նախապատերազմական սրացումները

Արխիվ

[]