ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունը պետք է խթանի արտահանման մեծ ներուժ ունեցող և տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները. Սերժ Սարգսյան 05/18/2017 12:43 | Քաղաքական
Հայաստանը բոլոր հայաստանցիների համար պետք է լինի ապրելու և ուինքնադրսևորվել ամենաբարենպաստ և ապահով երկիրը: Այդպիսին դառնալու գործընթացին յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր մասնակցությունը՝ ձևավորելով ուժեղ և արդար պետություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր նպատակին հասնելու համար կարևորագույն նշանակություն ունեն նաև այնպիսի տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը նպատակաուղղված է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը: Ընդ որում` համադրված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի՝ ապահովելով 2040 թվականի թիրախային ցուցանիշները»,-ասաց նա:
Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից, որպեսզի աստիճանաբար կրճատվի Հայաստանի և զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշների տարբերությունը: Մասնավորապես, 1990-2015 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովել միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնել ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները: Հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները և ներկայիս տնտեսական իրավիճակը, ըստ նախագահի, պետությունը պրոակտիվ ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության մեջ: Պետությունը պետք է խրախուսի և խթանի հատկապես մրցունակ, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող և հիմնականում տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները և, ինչու չէ, նաև կոնկրետ ծրագրերի զարգացումն ու իրականացումը:
«Մասնավորապես, ﬔնք պետություն-մասնավոր համագործակցության բնագավառում զգալի հաջողությունների ենք հասել ենթակառուցվածքների, հատկապես ջրամատակարարման, օդային հաղորդակցության ոլորտներում, սակայն տնտեսության շատ ոլորտներ դեռևս անմասն են մնացել համագործակցության նշված ձևի բարենպաստ արդյունքներից:
Ուստի անհրաժեշտ է հստակ նպատակային աշխատանք տանել տնտեսության տարբեր ճյուղերում պետություն-մասնավոր գործակցության մատչելիության բարձրացման և կիրառման հնարավորությունների ընդլայնման համար՝ հաշվի առնելով միջազգային և հայաստանյան փորձը»,-ավելացրեց նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է շարունակաբար բարելավել բիզնես միջավայրն ու վերացնել գործարար խոչընդոտները՝ հաշվի առնելով նաև տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցների, մասնավորապես՝ գործարարությամբ զբաղվելու և մրցունակության զեկույցները: Դրանք Հայաստանի տնտեսությունը համադրելի են դարձնում 150-ից ավելի տնտեսությունների հետ և մատնանշում են այն խնդիրները, որոնց լուծումները կբարելավեն Հայաստանի գրավչությունն ու մրցունակությունը:
«Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու» Դուինգ բիզնես»-ի վարկանիշով առաջադիմել մինչև առաջին 20-յակը և հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր։ Անհրաժեշտ է կոտրել այն կարծրատիպը, որ հայերիս համար ավելի դյուրին է հասնել հաջողությունների օտար երկրներում, քան Հայաստանում: Այո՛, անհամեմատ դժվար է մեզ համար մրցել միմյանց հետ, քան օտարների, բայց դա ոչ թե խոչընդոտ պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացման համար, այլ էական խթան և նախապայման:
Պատկերացրեք, թե ինչքան դժվար կլինի օտարների համար մրցել միավորված հայերի հետ: Հաջողության բանալին այն է, որ ստեղծենք այնպիսի պայմաններ և զարկ տանք այնպիսի ոլորտների և ծրագրերի զարգացմանը, որտեղ հիմնական մրցակիցները օտարերկրյա շուկաներում են, այսինքն՝ ստեղծված արտադրանքն ու մատուցված ծառայությունները գերազանցապես ուղղված են արտահանմանը»,-նշեց Սերժ Սարգսյանը:
Այս առումով, Նախագահի կարծիքով, «Արտադրված է Հայաստանում» արտահայտությունը ոչ թե պետք է ցույց տա սոսկ, թե որտեղ է արտադրված տվյալ արտադրանքը, այլ պետք է նշանակի բարձր որակ, հուսալիություն և անվտանգության բարձր պահանջներին համապատասխանություն: Այս և նմանատիպ արտահայտությունները պետք է լինեն այն միասնական հովանոցը, որը համախմբում է հայերի ուժը, եռանդը և ստեղծագործ միտքը՝ ապահովելու համար հայկական տնտեսության մրցունակությունը արտաքին շուկաներում:
Ըստ նախագահի` նշվածին հասնելու անհրաժեշտ նախապայմաններից է անվտանգության և որակի կառավարման, հավաստման և վերահսկողության համակարգերի ու ենթակառուցվածքների ձևավորումը: Դա պահանջում է մասնավոր և պետական հատվածների նպատակաուղղված, մեծածավալ աշխատանք: Այս դեպքում հայկական արտադրանքի՝ անգամ
որոշ չափով թանկ լինելը մրցակիցների համեմատ ոչ թե կնշանակի դրանց մրցունակ չլինելը, այլ կփաստի հայկական արտադրանքի բարձրորակ և գերակա լինելը, կապահովի դրա մրցունակությունն անգամ համեմատաբար բարձր գնային պայմաններում: Սա իր հերթին թերևս միակ ճանապարհն է՝ շրջանցելու համար հայաստանյան շուկայի փոքր լինելու խոչընդոտը: Ընդ որում` արտահանման աճի բարձր տեմպեր ունենալու համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք տանել ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ եվրոպական և այլ շուկաների հետ մեր ինտեգրման աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:
Նախագահը տեղեկացրեց, որ արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետև նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը:
Գործարար միջավայրի բարելավման և զբաղվածության խթանման տեսանկյունից, ըստ Սերժ Սարգսյանի, կարևոր նշանակություն ունի հարկային համակարգի և վարչարարության շարունակական բարելավումը:
«Ժամանակին, երբ հարկային վարչարարությունը դեռևս իր ձևավորման փուլում էր, որոշում էր կայացվել ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը տեղափոխել Հայաստանի Հանրապետության մաքսային սահման: Այն թեև կոշտ, բայց պրագմատիկ լուծում էր, որը հնարավորություն տվեց ինչ-որ տեղ ի հաշիվ տնտեսական ակտիվության, համեմատաբար քիչ ռեսուրսներով ապահովել հարկահավաքության ծրագրավորված ցուցանիշները: Համոզված եմ, որ ժամանակն է որպեսզի առաջիկա տարիներին ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը աստիճանաբար սահմանից դեպի տնտեսություն տեղափոխվի՝ առաջին հերթին շեշտը դնելով հումքի և սարքավորումների վրա: Այս քայլը էապես կխթանի տնտեսական ակտիվությունը, ինչպես նաև հնարավորություն կտա հայկական արտադրողներին դրամական միջոցներ տնտեսել և դրանք ուղղել արտադրության ընդլայնմանը և արտադրական տեխնոլոգիաների արդիականացմանը: Կասկածից վեր է, որ հայկական արտադրությունը, որը հիմնված է գերազանցապես տեղական ռեսուրսների վրա և օգտագործում է տվյալ ոլորտի միջազգային լավագույն տեխնոլոգիաները, ի զորու է միջազգային շուկաներ մատակարարելու բարձր որակական չափանիշներին համապատասխանող մրցունակ արտադրանք»,-ասաց նա:
Ուստի, նախագահի կարծիքով, անհրաժեշտ է խրախուսել նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, մասնավորապես ստեղծել գործարարության աջակցության այնպիսի համակարգ, որը կօժանդակի մեր գործարարներին ընտրելու, տեղափոխելու և հայաստանյան պայմաններին հարմարացնելու իրենց պահանջներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաները:
«Բոլորիս հայտնի է, որ կան որոշակի առանձնահատկություններ հայկական արտադրանքն արտաքին շուկաներ հասցնելու հարցում, ինչը հանգեցնում է տրանսպորտային ծախսերի թանկացմանը: Այս ուղղությամբ պետք է անընդհատ և նպատակային աշխատանք տանել ավելի բարենպաստ տրանսպորտային ենթակառուցվածքներ ունենալու համար, սակայն միաժամանակ պետք չէ ամենալավատեսական սցենարների վրա հիմնված նախաձեռնություններ ծրագրել: Մենք պատրաստ պետք է լինենք անգամ ամենածանր պայմաններում մրցունակ լինել, իսկ նշված պայմանների փաստացի բարելավումն ավելի մրցունակ կդարձնի հայկական արտադրանքը: Տնտեսական ծրագրերը մշակելիս՝ այս խնդիրների վերաբերյալ մեր կանխատեսումներն անհրաժեշտ է իրականացնել պահպանողական սցենարով, այսինքն` հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկու հարևանների հետ մեր հարաբերությունները բարելավման միտում չունեն: Դա, սակայն, չի նշանակում, որ մենք չենք անելու մեզնից կախված ամեն ինչ դրանք բարելավելու նպատակով»,-հավելեց Նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից