ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի կարող վերադարձ լինել անցյալին, այդ թվում սահմանների առումով. Դավիթ Բաբայան. Lragir.am 05/18/2017 14:32 | Ղարաբաղյան հակամարտություն
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին հակառակորդի դրսևորած ակտիվությանն ու բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների ծառայելու մասին զույցներին:
-Պարոն Բաբայան, Արցախի ՊՆ-ն պատժիչ գործողությունների տեսանյութ է հրապարակել։ Սա նախորդ օրը հակառակորդի դրսևորած ակտիվության պատասխա՞նն է։
-Մենք համարժեք պատասխան ենք տալիս ցանկացած ահաբեկչական ոտնձգության։ Մենք երբևէ առաջինը չենք խախտում զինադադարի ռեժիմը, ընդհակառակը, միշտ կոչ ենք անում, որ հակամարտությունը չունի լուծման ռազմական ճանապարհ, ոչ թե նրա համար, որ մենք ի վիճակի չենք պաշտպանել, մեր անվտանգությունն ապահովել, այլ նրա համար, որ դա ճիշտ չէ և փակուղի է տանում։ Բայց Ադրբեջանը միշտ դիմում է արկածախնդրության։ Սա գալիս է Ադրբեջանի ղեկավարության յուրահատկությունից։
Ի տարբերություն Արցախի՝ Ադրբեջանի ղեկավարությունից և ոչ մեկը չի մասնակցել պատերազմական գործողությունների, իր կաշվի վրա չի զգացել՝ ինչ է պատերազմը, դրա համար նրանք պատերազմը դիտում են որպես մի ֆիլմ, բլոկբաստեր։ Իսկ Արցախի ողջ ժողովուրդն անցել է պատերազմով, դրա համար մենք չենք ուզում դրա կրկնությունը։ Բայց դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք, առավել ևս հաստատակամ չենք, որպեսզի պաշտպանենք մեր անկախությունն ու արժանապատվությունը։
Ադրբեջանը դիմել է սադրիչ գործողությունների և ստացել է համարժեք պատասխան։ Սա փաստորեն ահաբեկչության դեմ հակահարված էր, և կարծում եմ, որ նման հակահարվածի հիմնական մեղավորը նույն Ադրբեջանի հանցավոր իշխանություններն են, որոնք ստիպում են մեզ դիմել նման քայլերի։
- Իսկ մեր բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները ծառայո՞ւմ են բանակում, արդյոք նրանց համար է՞լ այս ամենը հոլիվուդյան ֆիլմ չէ։
- Իհարկե ծառայում են, ոնց կարելի է համեմատել դա ադրբեջանցիների հետ։ Մեր բնակչության մեծ մասը, հատկապես Արցախի, շատ լավ գիտի՝ ինչ է պատերազմը. Մեկը կորցրել է իր հարազատին, մեկը՝ ծնողին, մեկը՝ որդուն, մեկը՝ ընկերոջը։ Այսինքն՝ Արցախում որևէ մեկը չկա, որի համար պատերազմն անցած լինի առանց հետևանքի։
Երևի նկատի ունեք Արցախի իշխանություններին, ոչ թե Հայաստանի։
Ես նկատի ունեմ առհասարակ մեր իշխանություններին, առհասարակ մեր հասարակությանը, եկեք չտարանջատենք իշխանություններին հասարակությունից։ Դա Ադրբեջանի իշխանությունների յուրահատկությունն է, մանավանդ, որ առաջին արցախյան պատերազմում միայն Ադրբեջանի սահմանամերձ շրջաններն են զգացել՝ ինչ է պատերազմը, այն էլ ոչ լիարժեք ձևով, որովհետև պատերազմը հիմնականում ընթանում էր Արցախի ներսում և սահմանամերձ որոշ շրջաններում, որոնք մենք ստիպված ազատագրել ենք։ Ադրբեջանի այլ քաղաքներ չեն իմացել՝ ինչ է պատերազմը։ Նրանք չունեին խնդիր շրջափակման հետ, նրանք չգիտեին՝ ինչ են զրկանքները, դրա համար այսպես ասած վիրտուալ իրականության հետ գործ ունեին։ Բայց նրանք պետք է չսխալվեն, որովհետև այս անգամ, եթե Աստված մի արասցե, նման բան լինի, պատերազմը լոկալ կամ վիրտուալ բնույթ չի կրելու։ Դրա համար մենք ասում ենք, որ դեմ ենք պատերազմին, որովհետև միայն աննորմալը կարող է ուրախանալ նույնիսկ հակառակորդի երեխաների, անմեղ բնակչության մահվամբ։ Դրա համար մեր պետության ռազմավարությունն ակտիվ պաշտպանությունն է, մենք երբեք չենք դիմում ագրեսիայի, բայց կանխելու ենք ցանկացած ագրեսիայի փորձ։
- Շատերը նշում են, որ «ազգ-բանակ» հայեցակարգի հիմքում պետք է առաջին հերթին հավասարության սկզբունքը դնել, որ բոլորի երեխաները պետք է ծառայեն բանակում՝ անկախ պաշտոնից ու դիրքից։ Չե՞ք կարծում, որ միայն այդ հավասարության դեպքում բանակն ընկալելի կլինի հասարակության համար։
- Իհարկե, քանի որ մեր բանակը դեռևս պրոֆեսիոնալ չէ, այսինքն ունենք համընդհանուր զորակոչ, ապա դեմ ենք, որ մտածենք, թե կան կատեգորիաներ, որոնք չպետք է ծառայեն։ Բայց մարդիկ կան, որոնք ֆիզիկապես ի վիճակի չեն ծառայել, մարդիկ կան, որոնք կարող են ազատվել ծառայությունից իրենց մասնագիտության հետ կապված։ Չեմ ասում, որ դա կրի զանգվածային բնույթ, բայց ցանկացած նորմալ երկրում կան կատեգորիաներ, որոնք չեն ծառայում։ Պարտադիր չէ, որ բոլորը գնան բանակ, առավել ևս կանայք, ես անձամբ դեմ եմ դրան։ Կանայք կարող են կամավոր բանակ գնալ, բայց պարտադիր չպետք է լինի։ Ի վերջո, հայ կինը մեր օջախի պահապանն է։ Իսկ մնացած մասով, հիմա մենք ունենք համընդհանուր զորակոչ, մեր բանակը պրոֆեսիոնալ չէ։ Գուցե ինչ-որ ժամանակ դառնա պրոֆեսիոնալ, թեև կան պրոֆեսիոնալ կատեգորիաներ, ասենք սպայական անձնակազմի մի մասը, պայմանագրային զինծառայողներ։
-Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքով։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ձեր կարծիքով ինչու է նա նորից հնչեցնում այն։
-Մենք բազմիցս անդրադարձել ենք կարգավորման փիլիսոփայությանը։ Այստեղ կա մի կարևոր նրբություն։ Ընդհանրապես դա տրամաբանական բան է, մենք այստեղ չպետք է հայտնագործություն անենք։ Երբ խոսվում է այս կամ այն քայլերի մասին, երբ կողմերից մեկը ինչ-որ պատրաստակամություն է հայտնում ինչ-որ քայլ կատարել հակամարտության կարգավորման ուղղությամբ, նա առնվազն պետք է ակնկալի, որ մյուս կողմը պետք է համարժեք քայլ կատարի։ Հիմա տեսեք, երբ Ադրբեջանը նման հայտարարություն է անում, ինձ թվում է՝ սա ահաբեկչության ևս մեկ ձև է։ Սա ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն պարզապես չի ուզում կարգավորում և քողարկված ձևով բանաձևեր է ներկայացնում, որ հետո ասի՝ դե ես ներկայացրել եմ, եթե ստացվի համաձայնել, դուք եք մեղավոր, որ ձեր ճակատագիրն այնպես է, որ նոր ցեղասպանություն տեղի ունեցավ։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում «տարածքներ խաղաղության դիմաց»։ Այդ կատեգորիաները համարժե՞ք են իրար հետ։ Ես սա հարցնում եմ որպես տրամաբանություն ունեցող մարդ։ Խաղաղության դիմաց կարող է լինել միայն խաղաղությունը։ Երբ Ադրբեջանն ասում է՝ տվեք մեզ տարածքներ, մենք ձեզ խաղաղություն ենք տալիս, այսինքն՝ խաղաղության խոստում։ Ասենք թե տեսականորեն համաձայնում ենք, ու վաղը իրենք իրենց խոստումը չեն պահում, Արցախը դառնում է անկլավ, ինչպես եղել է 1988-91 թվականներին։ Իմիջիայլոց, այդ սահմանները կենսունակ չէին, և դա ցույց տվեց պատերազմը, այդ սահմանները հակառակորդի համար գայթակղիչ է, որ կարող են շրջափակել և ոչնչացնել Արցախը, որովհետև երբ դու պաշարված ես, անհնար է երկար դիմադրել։ Այսինքն՝ մենք հրաժարվում ենք մեր անվտանգության համակարգից, մեր սահմաններից, ինչը մեր անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է, ու Ադրբեջանը վաղը իր խոստումը չի պահում։ Ինչպես բազմիցս խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ մի քանի զինադադար է կնքվել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից