ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավունք չունենք հուսախաբ անելու մարդկանց. ՀՀ Նախագահը՝ նորընտիր պատգամավորներին 05/18/2017 12:18 | Քաղաքական
Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներից յուրաքանչյուրը պատասխանատու է ոչ միայն իր քաղաքական ուժի առջև, այլ, նախ և առաջ ընտրողի առջև, ովքեր այդ պատգամավորների հետ հույս են կապել: Ինչպես տեղեկացնում է «Արﬔնպրես»-ը, այս մասին մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բոլոր ժամանակներն էլ իրենց խնդիրներն են առաջացնում. մենք այս դահլիճում կայացրած որոշումների արդյունքում ավելի քիչ խնդիրներ ունեցող հայրենիք պիտի փոխանցենք մեր սերունդներին, ավելի հզոր, իր ոտքերի վրա ամուր կանգնած պետություն պիտի փոխանցենք մեր սերունդներին:
Ակնհայտ է այն լիազորությունների մեծ ծավալը, որը շատ կարճ ժամանակ հետո ունենալու են պատգամավորներն ու կառավարության անդամները: Եթե կիսանախագահական համակարգում գոյություն ուներ այս երկու մարմիններից փաստացի ավելի բարձր կանգնած մի ինստիտուտ՝ Հանրապետության Նախագահի ինստիտուտը, որը դեռ կարող էր շտկել հնարավոր սխալները կամ ապահովագրեր այս մարմիններին հնարավոր թերացումներից, ապա խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում այդպիսի ինստիտուտ այլևս գոյություն ունենալ չի կարող: Ուստի պետք կլինի ապավինել միայն սեփական ուժերին, փորձին, շրջահայացությանը:
Լիազորությունների մեծացումը հենց այնպես չի լինում: Ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է ոչ միայն իր քաղաքական ուժի առջև, այլ, նախ և առաջ ընտրողի առջև, այն բոլոր մարդկանց առջև, ովքեր այստեղ նստածների օգտին քվեարկելով, նրանց հետ հույս են կապել, ավելի լավ հայրենիք ունենալու հույս, ավելի անվտանգ ու ավելի արդար հայրենիք ունենալու հույս: Ու մենք՝ այստեղ գտնվողներս, իրավունք չունենք հուսախաբ անելու այդ մարդկանց:
Իսկ հուսախաբ չանելու համար մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ այս դահլիճում տիրի փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության մթնոլորտ, որ այս դահլիճում տարաձայնությունները լուծվեն բանակցությունների և քննարկումների միջոցով, որ ձեզնից յուրաքանչյուրն իր նեղ անձնական, շրջապատի և, վերջապես, իր կուսակցության շահից վեր դասի պետության ու հայրենիքի շահը:
Հուսախաբ չանելու համար անհրաժեշտ է նաև, որ այստեղ նստած յուրաքանչյուր ոք գիտակցի, որ կարծիքների տարբերությունը, նույնիսկ հակասությունը բնավ չպետք է թշնամացնի ձեզ: Մենք պարտավոր ենք գիտակցել, որ մեծամասնություն լինել չի նշանակում բոլոր հարցերի ճիշտ լուծումներն իմանալ, որ քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներն են, այլ մեր պետության առաջ կանգնած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ:
Հուսախաբ չանելու համար պետք է մոռանալ նախընտրական փուլում միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքները. արդար լինելու համար պետք է նկատեմ, որ այս ընտրությունների ժամանակ դրանք ավելի չափավոր էին, քան նախկինում: Անցյալում պետք է թողնել նաև այս ամբիոնից միմյանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելը որպես գլխավոր ու վերջնական անելիք համարելը: Պառլամենտական բանահյուսությանը միգուցե և բնորոշ են սրամտությունները, բառախաղերը, բայց ես հակված եմ այս ամբիոնից սուր, քննադատական, սակայն հիմնավորված, փաստարկված ելույթներ լսել, քաղաքական ճաշակ ու կողմնորոշում ձևավորող խոսք ունկնդրել: Վստահ եմ, որ նման ելույթներ հնչեցնելու կարողություն ունեցող պատգամավորների պակաս այս դահլիճում չկա:
Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ևս մի երևույթի վրա: Երբ ծանոթանում ես քվեարկություններին, տեսնում ես, որ որոշ պատգամավորներ օրենքների 95 և ավելի տոկոսին դեմ են քվեարկել: Առկա է մի ընկալում, որ ընդդիմադիր պատգամավորը, ով կողմ է քվեարկել իշխանության նախաձեռնությանը, այլևս ընդդիմություն չէ, կամ ավելի վատ՝ ծախված է: Այս տրամաբանությունն ու մտածողությունը լավ բանի չեն հանգեցնի:
Ես ուզում եմ, որ քվեարկելիս ոչ թե այս տրամաբանությամբ առաջնորդվեք, այլ քվեարկության հիմքում դնեք մի պարզ ճշմարտություն. այդ որոշումն ինչ օգուտ ու ինչ վնաս է տալու մեր պետությանը, մեր հայրենիքին: Այս օրերին ինձ առավել հաճախ տրվող հարցերից մեկն այն է, թե արդյոք ես գոհ եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից: Որպես Հանրապետական կուսակցության նախագահ, ես գոհ եմ մեր կուսակցության արձանագրած արդյունքներից: Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների ստացած մանդատներին, ապա ես հարգում եմ մեր ընտրողների ազատ կամարտահայտությամբ ձևավորված կարծիքը և պատրաստ եմ աշխատել ներկայացված բոլոր կուսակցությունների հետ՝ անկախ մեր քաղաքական հայացքներից, ակնհայտ կամ թաքնված տարբերություններից:
Սահմանադրական բարեփոխումների միջոցով մենք լավ հիմք ենք ստեղծել հաղթահարելու Սահմանադրության և իրական կյանքի միջև առկա անջրպետը: Մենք այսօր, առավել քան երբևէ, վճռական ենք սահմանադրականության ու հասարակական հարաբերությունների սահմանադրականացման ճանապարհով գտնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի հիմնախնդիրների լուծման իրավական ճանապարհները: Մենք, առավել քան երբևէ, հավատում ենք այն ճշմարտությանը, որ կայուն զարգացման, առաջընթացի, անվտանգության, արդարության հաստատման երաշխիքը սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարումն է:
2015 թվականի սահմանադրական փոփոխությունները լավ հիմք են դրել պետությունում քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումը բացառելու ,քաղաքական ուժերի նպատակների ու գործունեության, ինչպես նաև իշխանության քաղաքական ու հանրային վարքագծի սահմանադրականացումը երաշխավորելու և ապահովելու համար:
Եվ, վերջապես, 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները նոր փուլ են իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական կայացման և մարդու հիﬓական իրավունքների ու ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի կատարելագործման ճանապարհին:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծել ենք սահմանադրական արդյունավետ հենք, որպեսզի մարդու իրավունքները լինեն սահմանադրորեն ճանաչված, օրենսդրորեն երաշխավորված, համարժեք կառուցակարգային լուծումներով ապահովված ու պաշտպանված։ Որպեսզի հարգվի ու երաշխավորվի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, որպեսզի օրենքները և այլ իրավական ակտերը համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, լինեն կանխատեսելի, հստակ, զերծ բացերից ու երկիմաստություններից։
Որպեսզի երաշխավորվի կամայականության արգելքի սկզբունքը, և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները, որպեսզի պետությունը դրական պարտականություն կրի իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության հարցում և ստանձնի համարժեք հանրայինիրավական պատասխանատվություն։ Որպեսզի իրավունքներին ցանկացած միջամտություն և իշխանության ցանկացած գործողություն բխեն համաչափության սկզբունքից, որպեսզի իրավական վեճերը լուծվեն բացառապես իրավական ճանապարհով, արդյունավետ լուծման անհրաժեշտ կառուցակարգեր ունենան, որպեսզի արդարադատությունը լինի անկախ և անկողմնակալ»,- ասաց ՀՀ Նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից