Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Զարուհի Փոստանջյանը պահանջում է՝ իրեն և իր դստերը ճանաչել տուժող 05/18/2017   13:49  |  ԼՐԱՀՈՍ

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բողոք-պահանջով դիմել է Գլխավոր Դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՔԾ-ին:

Ստորև ներկայացնում ենք բողոք-պահանջն ամբողջությամբ. 

Հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով` այն է խոշտանգումը,  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, հանցագործության պարտակումը, ապօրինի որոշում կայացնելը և անձին ապօրինի ազատությունից զրկելը, ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտելը, մարմնական վնասվածքներ պատճառելը, ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը:

 Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին ճանաչել տուժող:

2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանին Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի հրահանգով պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք` դիտավորություն ունենալով պարտակել լայնածավալ ընտրակեղծարարությունը և աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` շարունակել բռնազավթել իշխանությունը: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1. հոդվածով նախատեսված հանցակազմ` խոշտանգում` որը դասվում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության շարքին:

 Այս գործողությունը կատարվել է մի խումբ ոստիկանների կողմից Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ իրենց ծառայողական և հասարակական պարտականությունները կատարելու ժամանակ` լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի մասին ահազանգելու, դրանց տեղը մատնանշելու և զննությամբ դրանք արձանագրելու պահանջի ընթացքում առաջացրել ծանր հետևանքներ` Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ստացել են մարմնական վնասվածքներ, Զարուհի Փոստանջյանը ստացել է սալջարդեր և արյունազեղումներ, դիմել է ամբուլատոր բուժօգնության, իսկ Լիլիթ Դրամփյանը ստացել է սալջարդեր և ուղեղի ցնցում ու հոսպիտալացվել է: Այս պահին գտնվում են բժշկական հսկողության տակ: Բռնության տեսարանը հեռարձակվել է ուղիղ եթերով մի քանի լրատավամիջոցներով ժամը 13:30-ի սահմաններում, և Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցները` ընտրողները, այդ հեռարձակումից ահաբեկված լինելով, չեն մասնակցել ընտրություններին, ինչն ունեցել է լրացուցիչ բացասական հետևանք և ազդել   ընտրությունների անցկացման անհրաժեշտ պայմանների (ազատ, արդար և թափանցիկ) վրա, ինչն ամբողջ ընտրական գործընթացը դարձրել է անօրինական:

 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների օրինականությանը հետևելու`  «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանը ահազանգ ստանալով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում առկա են լայնածավալ ընտրակեղծարարության փաստեր, շրջայցերի միջոցով փորձել են կանխել հանցագործությունը: Զարուհի Փոստանջյանը, հանդիսանալով օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, դիմել է ոստիկանության աշխատակիցներին և պահանջել կատարել զննություն` հայտնաբերելու լայնածավալ կեղծարարության փաստերը: Զարուհի Փոստանջյանի` օրենսդիր իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, տեղի է ունեցել բռնության գործադրում ոստիկանության աշխատակիցների կողմից` կապված իր ծառայողական պարտականությունների հետ, նա ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հանցագործության կատարման վերաբերյալ փաստեր ու միջոցներ և պահանջել կանխել լայնածավալ ընտրակեղծարարությունը (մատնանշված տեղում հանցագործության վերաբերյալ փաստերը զննությամբ արձանագրելու), սակայն ծանր հանցագործության կատարման կանխման փոխարեն նրա նկատմամբ կիրառվել է բռնություն: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդված 316-ով նախատեսված հանցակազմ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, որը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության շարքին:

Զարուհի Փոստանջյանի կողմից մատնանշված տեղում ծանր հանցագործության կատարման վերաբերյալ փաստերի պարտակումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների համատեղ գործունեությունն արարք է, որն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 334 հոդվածով նախատեսված հանցակազմ` հանցագործության պարտակում` արդարադատության դեմ ուղղված հանցագործություն:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները  Ոստիկանապետի ապօրինի կայացրած որոշման արդյունքում (անձեռնմխելի անձին բերման ենթարկելու որոշում), Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին զրկել են ազատությունից, ապօրինաբար սահմանափակվել է ազատ տեղաշարժվելու իրավունքը: Զարուհի Փոստանջյանին բռնության գործադրմամբ ցանկացել են մտցնել ավտոմեքենա և տեղափոխել ոստիկանության բաժին, Լիլիթ Դրամփյանին բռնությամբ զրկել են ազատությունից և մտցրել ոստիկանական մեքենա և տեղափոխել ոստիկանական բաժին: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ` ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, ինչպես նաև ապօրինի որոշում կայացնելը անձեռնմխելի անձին բերման ենթարկելու վերաբերյալ, որը սահմանափկել է անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Նշված հանցակազմը դասվում է արդարադատության դեմ ուղղված հանցագործության շարքին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, անցնելով իրենց լիազորությունները, խախտել են Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի իրավունքներն ու ազատությունները` կապված նրանց սեռից, սոցիալական ծագումից, աշխարհայացքից, քաղաքական հայացքներից, ինչը վնաս է պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին:

Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի  143 հոդվածով նախատեսված հանցակազմ` մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտելը, որը դասվում է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործության շարքին:

Վերը թվարկված բոլոր առերևույթ հանցագործությունները կատարելու արդյունքում ոստիկանության աշխատակիցների կողմից մարմնական վնասվածքներ  են հասցվել Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին, որը դասվում է անձի կյանքի և առողջության դեմ ուղղված  հանցագործությունների շարքին:

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:58 18/05/2017  |  Քրեական խրոնիկոնՔրեական գործ է հարուցվել ընտրակաշառք տալու վերաբերյալ հրապարակման առիթով
09:27 18/05/2017  |  ՄամուլՉի բացառվում, որ իրավապահները մեղադրանք կառաջադրեն նաև Զարուհի Փոստաջյանին. «Ժողովուրդ»
18:42 17/05/2017  |  Քրեական խրոնիկոնԶ.Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել
14:33 17/05/2017  |  Քրեական խրոնիկոնՀատուկ քննչական ծառայությունում քննվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ
14:17 17/05/2017  |  Ընտրական իրավունքՔննչական կոմիտեում ստացվել է 17 հաղորդում՝ ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ
09:54 17/05/2017  |  ՄամուլԶարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց. «Հայկական ժամանակ»
16:17 16/05/2017  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և ԶԼՄ  հրապարակումների հիման վրա
15:34 16/05/2017  |  Ընտրական իրավունքԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ
12:28 16/05/2017  |  Քրեական խրոնիկոն«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
16:56 15/05/2017  |  Ընտրական իրավունքԱմենահաճախ հանդիպող խախտումները եղել են դիտորդների իրավունքների սահմանափակումները

Արխիվ

[]