ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդու իրավունքների հանձնաժողովի փակումը՝ տենդենցի սահմաններում. «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» 05/17/2017 17:04 | ԼՐԱՀՈՍ
Այսօր պարզ դարձավ, որ գալիք 6-րդ գումարման Ազգային ժողովում չի լինելու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով: Այս մասին ծավալուն վերլություն է կատարել «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը:
Հանձնաժողովի փակման լուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտի համար կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան է սկսվել: Բնականաբար փոփոխությունները բացասական են:
Ժամանակները տարբեր են
Հանձնաժողովը ստեղծվել էր ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պարտավորություններին համապատասխան 2008 թվականին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի գործունեության ոլորտն ընդգրկում է մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, երեխայի իրավունքներ, հասարակական միավորումներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր և այլն:
Հանձնաժողովի ստեղծման տարին՝ 2008 թ., Հայաստանի համար կարևոր պահ էր․ Եվրամիության կողմից ստեղծվում էր Արևելյան գործընկերությունը, Հայաստանը սերտացնում էր կապերը արևմուտքի հետ՝ պատրաստակամություն հայտնելով որոշակի բարեփոխումներ կատարել երկրի ներսում ի նպաստ մարդու իրավունքների և ժողովրդավարության: Սակայն, այս միտումները կարճ կյանք ունեցան և ընդամենը հինգ տարի անց՝ 2013-ին, Հայաստանը շուռ եկավ դեպի Մաքսային միություն և ապա նաև Եվրասիական տնտեսական միություն: Այսօր՝ այդ միությանը միանալուց ընդամենը երկուսուկես տարի անց Հայաստանը հստակ քայլերով նմանվում է միության մյուս՝ առավել ավտորիտար անդամներին, կրկին բացասական իմաստով:
ԵԱՏՄ մյուս երկրներ
Բնականաբար, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովներ ԵԱՏՄ մյուս երկրներում գոյություն չունեն: Ռուսաստանում, օրինակ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը կարող է դիմել Պետդումային՝ առաջարկելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, սակայն նմանօրինակ մշտական կառույց ռուսական խորհրդարանում գոյություն չունի: Ավելին, գործող հանձնակատար Տատյանա Մոսկալենկոն 2016 թ. այս պաշտոնը ստանձնելիս շատ ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ պատրաստվում է իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնել աշխատանքային հարաբերություններին վերաբերող խնդիրների և արտասահմանում ՌԴ քաղաքացիների իրավունքների վրա: Նա հայտարարել էր, որ պատրաստվում է պայքարել «արևմուտքի կողմից մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելու» դեմ:
Իսկ ահա Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը ընդհանրապես չեն ենթարկվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, իսկ Ռուսաստանի օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս Կրեմլին վերապահումներով մոտենալ դրանց:
Հարց է ծագում․ ինչու՞ է նորաստեղծ ԱԺ-ն որոշել լուծարել այս հանձնաժողովը: Բնականաբար, ոչ ՀՀ քաղաքացիների իրավունքների բարելավման համար: Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի լուծարումը Հայաստանում, վստահաբար, ևս մեկ քայլ է դեպի ավտոկրատ, ոչ ժողովրդավարական կառավարման համակարգ: Այս որոշումը վերջին շրջանում Հայաստանում ԵԱՏՄ անդամակցության ֆոնին ժողովրդավարական անկման ընդհանուր գործընթացի մաս է:
Օրինաչափ է
Հիշեցնենք, որ թե «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» և թե «Ֆրիդոմ Հաուս» միջազգային հետազոտական կազմակերպությունները այս տարի ժողովրդավարական հետընթաց են արձանագրել Հայաստանում: Տարեցտարի Հայաստանում ավելի շատ խաղաղ ցուցարար է ձերբակալվում, ավելի է վատթարանում մամուլի ազատությունը և անկում է ապրում ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը:
Այդ ֆոնին ամբողջությամբ օրինաչափ է դիտվում Մարդու իրավունքերի մշտական հանձնաժողովի փակումը: Մարդու իրավունքները տարեցտարի ավելի քիչ հարգող պետության Ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողովն էլ է «ավելորդ»:
Աննա Փամբուխչյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ