ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Լևոն Արազյանը կաշառք ստացած գումարը դրել է Քրեական դատավարության օրենսգրքի մեջ 05/15/2017 13:18 | Քրեական խրոնիկոն
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին ԱԱԾ-ի կողմից կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը որպես կասկածյալ հրաժարվել է ցուցմունք տալուց:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավորը բռնվել է ինքնիրավչության գործով կաշառք ստանալու համար։ Դեռևս ամիսներ առաջ՝ մարտի 7-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի վարույթ է ընդունվել ինքնիրավչության մի գործ, սակայն մինչև գործով առաջին նիստ նշանակելը դատավորը ձեռնամուխ է լինում ամբաստանյալի հետ ծանոթանալուն:
Ինքնիրավչություն մեջ մեղադրվող Գրիգոր Շամասուրյանին հեռախոսազանգի միջոցով հրավիրում են դատարան, իսկ արդեն դատավորի աշխատասենյակում քրեական գործի վերաբերյալ զրույցն ամփոփվում է դատավորի կողմից «պատրաստված գնա» արտահայտությամբ:
Թերևս սա եզակի դեպք չի, որ դատավորը Գրիգոր Շամասուրյանին հասկացնում է պատրաստված գնալու մասին, և միևնույն ժամանակ նախազգուշացնում է, որ ազատազրկման է դատապարտելու:
Ամբաստանյալն այդ պահին այս բառերի տողատակերը չի հասկանում, և հերթական դատական նիստից հետո դատավորը ամբաստանյալին կրկին կանչում է և իր աշխատասենյակում կրկին հորդորում «պատրաստված գնալ», այստեղ էլ ամբաստանյալը հասկանում է, որ դատավորը իր հոգեբանական վիճակի մասին չէ, որ անհանգստացած է:
Իսկ արդեն մայիսի 4-ին դատավոր Արազյանն ամբաստանյալի հետ փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել, ասել է՝ թե կարող է նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանքի ձևով, որը կկազմի 300 000 ՀՀ դրամի չափով:
Հոդվածի սանկցիայով պահանջվող նվազագույն պատիժը հենց 300 000 ՀՀ դրամ է, սակայն այս պատժի դիմաց դատավորն ամբաստանյալից պահանջել է 600 ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ դատավորը պնդել է, որ ամբաստանյալը գումարը տա հենց այդ օրը, բայց քանի որ ամբաստանյալի մոտ այդքան գումար չի եղել, վերջինս խնդրել է գումարը տալ մայիսի 10-ին:
Ըստ պայմանավորվածության էլ դատավորը մայիսի 5-ին դատավճիռը հրապարակել է ակնկալելով՝ մայիսի 10-ին ստանալ իր կողմից պահանջված գումարը:
Սակայն Գրիգոր Շամասուրյանը գտել է, որ դատավորը իր հանդեպ արդար չի վարվում և դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը:
Այսպիսով, «կաշառք տալու նմանակում» օպերատիվ - հետախուզական միջոցառման շրջանակում մասիսի 11-ին Արարատի և Վայոց ձերի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում Գրիգոր Շամասուրյանը գումարը հանձնում է դատավոր Լևոն Արազյանին:
Արազյանը գումարը վերցնում և դնում է իր աշխատասեղանի վրա դրված մի գրքի, ոչ ավել ոչ պակաս Քրեական դատավարության օրենսգրքի 132-133 էջերի մեջ:
Կաշառ ստացած գումարը եղել է 6 հատ 100 ԱՄՆ դոլարանոց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով:
Արազյանը ձերբակալվել է մայիսի 11-ին՝ ժամը 19.10-ին, խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով:
Մեր տեղեկություններով, դատավորը որպես կասկածյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, ինչպես նաև հրաժարվել է Գրիգոր Շամասուրյանի հետ առերեսման ժամանակ ցուցմունք տալուց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան