ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ափսոսում եմ, որ ներս մտնելուն պես չեմ բացել այդ փաթեթը և ներկայացրել լրատվամիջոցներին. Զարուհի Փոստանջյան 05/14/2017 19:37 | Ընտրական իրավունք
50-ից ավել ընտրատեղամասերում տեսախցիկները չեն ֆիքսում չհրկիզվող պահարաններն, ինչը վկայում է այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունը կեղծիքով են սկսել: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով Աճառյան 22 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի ընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպին։
«Կարծում եմ, ՀՀԿ շտաբում պահում էին ոչ միայն այն մարդկանց անունները, որոնց 5-10 հազար դրամներ էին բաժանել, այլև նրանց անուններն, ում գումար են տալիս բաժանելու համար: Մենք չենք ներխուժել՝դուռը բաց էր, բայց փորձեցինք տեսնել, թե ինչ ցուցակներ են: Մտանք, մի տիկին էր նստած, հավանաբար,սկզբում ինձ չճանաչեց, թվաց, որ իրենց հաճախորդներից ենք, բայց հետո հասկացավ, որ ես եմ ու այդ պահից սկսած պահեց փաթեթը դարակում և զանգեց իրենց շտաբի պետին: Շտաբի պետն եկավ շատ բորբոքված և սկսվեց ամենը: Եթե այդ ցուցակները բացահայտվեին, ներկայացվեին հանրությանը, ապա մարդիկ իրական փաստեր կունենային, բայց ամեն բան արվեց այդ ցուցակներին չծանոթանալու համար»,- հայտարարել է Զարուհի Փոստանջյանն՝ ընդգծելով, որ եթե որևէ վտանգ չկար, ապա կարող էին թույլ տալ ծանոթանալ այդ փաստաթղթերին:
Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ ինքը ափսոսում է, որ ներս մտնելուն պես չի բացել այդ փաթեթը և ներկայացրել լրատվամիջոցներին: Այդ դեպքում, ըստ նրա, ընտրակեղծարարության հստակ փաստեր կլինեին։ «Այս պահին աղջիկս, որն ուսանող է և նախապես էր հանձնել քննություններ ու եկել մասնակցելու այս քաղաքական գործընթացին, գտնվում է հիվանդանոցում: Նրա նկատմամբ եղավ բռնություն, նրա ձեռքերը ճանգռված են: Չգիտեմ՝ ով է տվել հրամանը, բայց երբ նրան առևանգեցին, այո, փաստացի առևանգեցին, ես չգիտեմ,թե ով հրաման է տվել ու նրան թողել են Մասիվ գնացող ճանապարհի վրա»,- հավելել է Զ.Փոստանջյանը:
Փոստանջյանի հայտնել է, որ ինքը տեղամասերում շրջելիս տեսել է նախկին պաշտոնյաների, թաղապետարանի աշխատակիցների, որոնք ընտրողներին ուղղորդել են: «Բոլորին դեմքով չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ նախկին պաշտոնյաներ են, որոնցից մեկն, ասես, Ավանի նախկին թաղապետն էր: Մենք հիմա կորստի շարժման մեջ ենք, իսկ այս անգամ մեզ այդ կորուստը չեն ների՝ ո՛չ սերունդը, ո՛չ աշխարհը: Մայիսի տասնհինգից հետո Տարոն Մարգարյանն ու իր ղեկավարությունն ամեն օր խնդիր են ունենալու, մենք լայն թիմ ունենք, համախոհներ ամբողջ աշխարհում, մենք ստեղծելու ենք քաղաքական պլատֆորմ, որպեսզի իրականություն դարձնենք մեր ծրագիրը։ Այլևս հնարավոր չի լինի հումանիտար ճանապարհով, այլ լինելու է այն ճանապարհ, որը տանելու է դեպի բանտախուց»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից