ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ընտրախախտումները. «Քաղաքացի դիտորդ» 05/14/2017 12:52 | Ընտրական իրավունք
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում նախաձեռնությունը գրանցել է 6 ընտրախախտում: Այդ մասին նախաձեռնությունը տեղեկացնում է ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով:
Արձանագրված խախտումները կապված են եղել դիտորդի իրավունքների սահմանափակման, ուղղորդման, կրկնակի քվեարկության փորձի հետ: Գրանցվել է նաև գրանցված ընտրողների ցուցակների վարման խախտման դեպք:
Ստորև ներկայացնում ենք խախտումները ժամը 12:00-ի դրությամբ.
4/8 10:15:00 Կրկնակի քվեարկության փորձ
Աննա Մայիսի Ջավակցյանը 15.04.2017թ. գտնվել է թիվ 4/8 տեղամասում՝ որպես դիտորդ: Վերջինիս կողմից դիտարկված խախտումները հետևյալն են. ժամը 10:15 սահմաններում Թաշչյան Անժելա անունով մի կին եկել է տեղամաս՝ որպես օգնող, տարեց տղամարդու քվեարկելուն օգնելու նպատակով, քանի որ վերջինս տեսողության խնդիր ուներ: Տարեց մարդու անձնագիրը սարքով անցկացնելուց հետո նշված կինը տվել է նաև իր անձնագիրը, սարքի էկրանին վառվել է կարմիր նշանը, պարզվել է, որ նա արդեն քվեարկել է: Օգնող կնոջ վարկածի համաձայն՝ նա ըստ մասնագետի պահանջի է շփոթված տվել անձնագիրը: Գրանցամատյանում դեպքը գրանցվել է, սակայն որպես պատահականություն:
1/20 Ընտրողներին բերում են «Z» տաքսի ծառայության ավտոմեքենաներով
Քաղաքացին ժամը 11:05-ի սահմաններում, զանգահարելով ԻԵՄ գրասենյակ, ահազանգում է, որ թիվ 1/20 տեղամասում քաղաքացիներին քվեարկության են բերում միկրոավտոբուսներով, որոնց ապակիներն ամբողջությամբ փակ են, ինչպես նաև «Z» տաքսի ծառայության ավտոմեքենաներով։ Քաղաքացիներին իջեցնում են կա՛մ հենց տեղամասի դիմաց, կա՛մ մի փոքր հեռավորության վրա։
3/25 08:30:00 Դիտորդի իրավունքների սահմանափակում
Գայանե Գրիգորյանը, 14.05.2017թ. գտնվել է թիվ 3/25 տեղամասում՝ որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). քվեարկության սենյակը կահավորված է այնպես, որ հնարավոր չէ համակողմանի դիտարկել ընտրական գործընթացը: Մասնավորապես՝ հանձնաժողովի անդամների սեղանները տեղադրված են անմիջականորեն պատի տակ, ինչի արդյունքում դիտորդը զրկվել է ընտրական գործընթացը համակողմանի դիտարկելու հնարավորությունից: Ժամը 8:30-ի սահմաններում թիվ 3/25 տեղամասային հանձնաժողովի անդամ Արման Մխիթարյանը խոչընդոտել է դիտորդի ազատ տեղաշարժը քվեարկության սենյակում: Վերջինս նաև արգելել է կանգնել քվեատուփի մոտ և դիտարկել իր աշխատանքները՝ նշելով, որ դիտորդը տեղաշարժվելու իրավունք չունի: Հանձնաժողովի նախագահ Վանիկ Մանվելյանը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը/խախտման վերաբերյալ իր գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը մերժել է:
6/3 11:00:00 Ուղղորդում
Մանե Սահակյանը, 14.05.2017թ. գտնվել է թիվ 6/3 տեղամասում՝ որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). «Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Գեղամ Վիլենի Սուքիասյանն առավոտյան ժամը 8:00-ից սկսած (մինչև 11:30 դրությամբ) ուղղորդում է ընտրողներին`«Ելք» դաշինքի օգտին քվեարկելու նպատակով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում (խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գրանցամատյանում չգրանցելու փաստի վերաբերյալ առկա է ձայնագրություն):
5/7 Եկել է ընտրատեղամաս՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկով
Թիվ 5/7 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ մի տարեց կին տեղամաս է մտել Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկի ձևանմուշով:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, որի արդյունքում վերջինս պատռել է քվեաթերթիկի նմուշը։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցել խախտումը՝ պատճառաբանելով, որ խախտում տեղի չի ունեցել:
4/1 08:30:00 Գրանցված ընտրողների ցուցակների վարման խախտում
Դիտորդ Լուսինե Գրիգորյանը ժամը 08։30 արձանագրել է, որ ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է: Հանձնաժողովի նախագահը հարցում է արել ոստիկանություն՝ ճշտելու տեղեկատվության ճշմարտացիությունը: Հանձնաժողովի նախագահը դիտորդին ասել է, որ գրանցամատյանում կգրանցեն այն ժամանակ, երբ ճշտվի՝ թե վերոհիշյալ անձը մահացած է, թե ոչ:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից