ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավագ լեյտենանտը ցանկանում էր Վազգեն Սարգսյանի անկյուն ստեղծել. ապրիլյան հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է 05/13/2017 12:37 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է մայիսի 13-ը: Հայրենիքին նվիրված, օգնության հարցում միշտ պատրաստակամ, անչափ ուշադիր.
Արգիշտին հենց այսպես կապրի ու ընկերների հարազատների հիշողություններում: Հերոսի կրտսեր եղբայրը՝ Հայկ Գաբոյանը, պատմեց, որ եղբոր ամենասիրելի զբաղմունքը ընթերցանությունն էր, չէր սիրում զուր վատնել ազատ ժամանակը, դրա փոխարեն կարդում ու կարդում էր:
«Հատկապես ինստիտուտում սովորելու տարիներին էր շատ կարդում: Ծառայությանս ժամանակ ինձ էլ էր խորհուրդ տալիս կարդալ, մի բան անել, որը կյանքում դրական ազդեցություն կունենա, ասում էր՝ մասնագիտությանս զուգահեռ կհարստացնեմ գիտելիքներս: Առհասարակ խիստ հայացքներ ուներ, լուրջ մարդ էր ու ցանկացած հարցում դիմացինից էլ էր լուրջ մոտեցում սպասում: Ես նույնպես նրա մոտ միշտ փորձում էի ինձ լուրջ ու ճիշտ պահել: Փակ էր, շատ չէր սիրում խոսել, էմոցիաները շատ ժամանակ չէր էլ արտահայտում, նրան կարող էինք հասկանալ միայն դեմքին նայելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիշեց եղբայրը:
Արգիշտին սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա տեղափոխվել Արցախ: Զինվորական մթնոլորտում մեծացած տղան հստակ որոշել էր իր ուղին, որից ոչ մի կերպ հետ չէր կանգնելու:
«Շատ հայրենասեր էր: Կարծում եմ՝ հայրենասիրությունը սերմանվում է հենց ընտանիքում. երբ մեծանում ես սպայի, պատերազմի մասնակցի կողքին, նույնիսկ քեզանից անկախ քայլերդ ուղղվում են դեպի դա: Հայրս է սպա, մասնակցել է 90-ականների մարտերին»,-պատմում է Հայկ Գաբոյանը:
Ապրիլը ընտանիքի համար ծննդյան օրերով լի ամիս է: Արգիշտիի հայրիկի, քրոջ եւ եղբոր ծննդյան օրերը հենց ապրիլ ամսին են. ինչքան էլ նա զբաղված լիներ, պետք է անպայման զանգեր եւ շնորհավորեր:
«Ամսի երկուսին սպասում էինք Արգիշտիի զանգին, այդ ժամանակ հայրս էլ էր դիրքերում: Իմացանք, որ խոսել են իրար հետ: Ամսի չորսին նորից սպասում էինք, որ զանգի, ինձ շնորհավորի: Ես լավ գիտեի Արգիշտիի բնավորությունը, այդ իսկ պատճառով ինձ մոտ հարց առաջացավ՝ ինչու չզանգեց, բայց միեւնույն ժամանակ մտածում էի՝ ամեն դեպքում լարված իրադրություն է, միգուցե իրոք չի ստացվել: Երբ ամսի հինգին քրոջս չզանգեց, էլի սկսեցի այդ ուղղությամբ մտածել, արդեն մտահոգվել: Առհասարակ աշխատում էինք միշտ ճշտել՝ հարմար է զրուցել, թե չէ: Դե, զինվորական էր ու ամեն պահ չէինք կարող զանգել, բայց ես սկսեցի անընդհատ զանգել ու զանգել, արդեն պատրաստվում էի Թալիշ գնալ: Բարեկամներս իմացան այդ մտադրության մասին եւ այդպես……»,-ասաց հերոսի եղբայրը եւ հավելեց, որ Արգիշտիի ծննդյան օրը նշելու են Արցախում:
Ծառայակից ընկեր Արկադի Քոչարյանը, ով հերոսին ճանաչել է շուրջ 8 տարի, ասաց, որ Արգիշտին առանձնահատուկ հիացմունք էր տածում սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի հանդեպ, պատրաստվում էր նրա համար անկյուն ստեղծել:
«Շատ լավ մարդ էր, յուրահատուկ մոտեցումներ ուներ, ընկերասեր էր, օգնում էր բոլորին, իսկ ծառայության մեջ շատ լավ հրամանատար էր ու լավ ծառայակից ընկեր: Միասին նույն ինստիտուտում, նույն կուրսում ենք սովորել, ապա ավարտելուց հետո շուրջ երեք տարի միասին ենք ծառայել: Արգիշտին շատ լավ էր սովորում, արդեն չորրորդ կուրսում ազատ ելք ուներ, դա լավագույն սովորողներին են տրամադրում: Լավ ֆիզիկական հատկանիշներ ուներ, մրցույթների էր մասնակցում ու պատվոգրերի արժանանում»:
Երբ վերջին անգամ Արկադին խոսել է ընկերոջ հետ, Արգիշտին ասել է՝ իրավիճակը լարված է, քո դասակի հետ բարձրանում եմ դիրքեր:
«Այդ օրերին ես հոսպիտալում բուժվում էի: Այդ վերջին անգամը խոսեցինք ու դրանից հետո այլեւս չկարողացա կապվել: Արգիշտին էլ, հայ ազգն էլ եւս մեկ անգամ ապացուցեցին, որ թույլ չեն տա հակառակորդը ոտնձգություն կատարի սահմանների նկատմամբ, ամբողջ ազգով պատրաստ ենք մեր հողն ու սահմանը պահպանել»:
Ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանը Թալիշում իր զինվորներին դիրքավորելուց հետո միայնակ առաջացել է դեպի հակառակորդի գրաված մարտական դիրքը, միայնակ հերոսական պայքար է մղել ու նահատակվել՝ փրկելով իր զինվորներին»:
Սյուզի Մուրադյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ