ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանցիների 72.3 տոկոսը ձայնը տալու է Տարոն Մարգարյանին. քաղաքապետի թեկնածուները բարելավել են դիրքերը 05/12/2017 14:06 | Ընտրական իրավունք
Երևանցիների 72.3 տոկոսը առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններին ձայն է տալու ՀՀԿ-ին և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին:
Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված վերջին հետազոտության արդյունքները մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:
Նա տեղեկացրեց, որ հարցումներն իրականացվել են 1074 մարդկանց շրջանում, մեթոդը՝ դեմ առ դեմ, իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 2-9-ը: Կիրառվել է բազմաստիճան քվոտային ընտրանք, ընդգրկվել են Երեւան քաղաքի 12 վարչական շրջանները:
«Նիկոլ Փաշինյանին ձայն է տալու քաղաքացիների 15.5 տոկոսը, իսկ Զարուհի Փոստանջյանին՝ 4.7 տոկոսը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արամ Նավասարդյանը՝ ընդգծելով, որ նախորդ հետազոտությունից հետո թեկնածուները բարելավել են դիրքերը:
Ըստ «Երևան քաղաքի քաղաքապետի թեկնածուների վարկանիշներն առ մայիսի 10-ը» (2-րդ փուլ) խորագրով հետազոտության արդյունքների՝ հարցվածների 95,9 տոկոսը տեղյակ է, որ մայիսի 14-ին կայանալու են Երեւանի ավագանու ընտրություններ, իսկ 4.1 տոկոսը՝ ոչ:
«Քաղաքացիների 56,1 տոկոսը նշել է, որ հետևում է քարոզարշավին, իսկ 43.9-ը՝ ոչ: Հարցին, թե ընտրություններին մասնակցող որ քաղաքական ուժերի քարոզարշավին եք առավել շատ հանդիպել/տեսել, երեւանցիների 73,8 տոկոսը նշել է ՀՀԿ-ի, 46,3 տոկոսը՝ «Ելք» դաշինքի, 32,5 տոկոսը՝ «Երկիր Ծիրանի»-ի»,-ներկայացրեց Արամ Նավասարդյանը:
Երեւանցիների մեծամասնությունը (84.6%) քարոզարշավի հրապարակումների հանդիպել է հիմնականում հեռուստացույցով, ապա բակերում եւ սոցիալական ցանցերում:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ քաղաքացիների 57.2 տոկոսը ծանոթացել է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին, 78.5 տոկոսը պատասխանել է, որ ծանոթացել է ՀՀԿ, 47.4 տոկոսը՝ «Ելք» դաշինքի, իսկ 36.5 տոկոսը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրին:
«Քաղաքացիների 80.4-ը նախընտրական ծրագրերին ծանոթացել է հեռուստացույցի միջոցով: 83.3% մասնակցում է բակերում, համայնքներում իրականացվող հանդիպումներին, իսկ 16.7 տոկոսը՝ ոչ: 80.4 տոկոսը մասնակցում է ՀՀԿ-ի, 20.7 տոկոսը «Ելք» դաշինքի, իսկ 11.2 տոկոսը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության հանդիպումներին»:
Երեւանցիների 67.1 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է առաջիկա ընտրություններին: Երկրորդ հետազոտության մեջ ընդգրկված հարցերից է օրինակ՝ որքանով եք կարևորում Երևան քաղաքում էլեկտրատրանսպորտի տեսակների զարգացումը: Քաղաքացիների մեծամասնությունը՝ 86.7 տոկոսը շատ է կարեւոր մետրոյի զարգացումը, ապա տրոլեյբուսի եւ տրամվայի:
Երեւանցիներն ամռանը քաղաքում հիմնականում ցանկանում են տեսնել բացօթյա հաﬔրգներ, մանկական միջոցառումներ, ամառային ճամբարներ, քաղաքային և համայնքային սպորտային օլիմպիադաներ, պարային համույթների համերգներ, հայկական ուտեստների փառատոններ, հեծանվային արշավներ:
Հարցին, թե ինչպես եք գնահատում քաղաքապետարանի/թաղապետարանների կողմից իրականացվող հուշարձանների պահպանման միջոցառումները, քաղաքացիների 44.8 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ դրական, 20.9 տոկոսը՝ լիովին դրական, իսկ 11.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական:
Արամ Նավասարդյանը նշեց, որ հետազոտությունից հետո դեռեւս մի քանի օր շարունակվող քարոզարշավի ընթացքում փոփոխություններ հնարավոր է տեղի ունեցած լինեն, սակայն հետազոտությունը ցույց է տալիս ընդհանուր պատկերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից