ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին 05/12/2017 15:52 | ԼՐԱՀՈՍ
Երևանի կենդանաբանական այգի կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է համայնքային բյուջեի միջոցներով այգում իրականացվող վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանի և Արամ Սուքիասյանի, ինչպես նաև այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է տարածքում, հետևել աշխատանքների ընթացքին:
Ներկայացնելով ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ արդեն ավարտական փուլում է գայլերի, արջերի և առյուծների համար նախատեսված, միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակների կառուցումը:
Մասնավորապես նշվել է, որ գայլերի և արջերի ազատավանդակի կառուցման արդյունքում այգու օգտագործելի տարածքը կավելանա շուրջ 6000 քմ-ով: Այն կունենա նաև համապատասխան դիտահարթակներ, որոնց շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան անվտանգ հեռավորությունից և հարմար դիրքից հետևելու կենդանիներին:
Նորովի ու ինքնատիպ լուծումներով կառանձնանա նաև առյուծների ազատավանդակը: Շուրջ 3500 քմ տարածք զբաղեցնող այս ազատավանդակն էլ կունենա հարակից ժայռեր ու արհեստական ջրվեժներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացվել է նաև ծրագրի շրջանակում այգում կառուցվող կենդանիների ժամանակավոր պահման կարանտինային կենտրոնը: Պատասխանատուները նշել են, որ սա այգու համար կարևոր ձեռքբերում է լինելու, քանի որ ստեղծման օրից ի վեր այն երբևէ կարանտինային կենտրոն չի ունեցել:
Կենդանաբանական այգու տնօրենի հավաստմամբ` երկրորդ փուլի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կավարտվի այգու վերակառուցման ծրագիրը, ու առաջիկա տարիներին այգում արդեն կիրականացվեն միայն զարգացման ծրագրեր:
Օգտվելով առիթից՝ այգու տնօրենը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ երկու փուլով իրականացված ծրագրի կյանքի կոչման հարցում ցուցաբերած վճռականության և հետևողականության համար՝ ընդգծելով, որ անցյալ դարի 40-ական թվականներին հիմնված այգում մինչ այս երբևէ չէին իրականացվել վերակառուցման նման լայնածավալ աշխատանքներ: Ռուբեն Խաչատրյանը նաև վստահեցրել է, որ վերակառուցման շնորհիվ Երևանի կենդանաբանական այգին այսօր դարձել է ոչ միայն տարածաշրջանի լավագույն համանման հանգստի գոտին, այլև ոլորտի միջազգային մասնագետների կողմից է ըստ արժանվույն գնահատվում:
Առանձնակի կարևորելով այգու դերն ու նշանակությունը ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների լիարժեք հանգստի կազմակերպման համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում, որպեսզի օր առաջ հանգստի գոտին հանձնվի լիարժեք շահագործման:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2014թ.-ից մեկնարկած Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և զարգացման ծրագրի առաջին փուլով համալիր բարեկարգման աշխատանքներ էին տարվել բոլոր ուղղություններով, որի շրջանակում, ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ, այգին նորացվել, ինչպես նաև համալրվել է նոր ազատավանդակներով: Կառուցվել է նաև յուրօրինակ կղզի, ձիարշավարան ու հարմարավետ խաղահրապարակներ՝ այդ թվում նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը