Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետը. Կարեն Կարապետյան 05/12/2017   14:57  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ծանոթացել տարածքային կառավարման բարեփոխումների ընթացքին, մարզերի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքներին, համայնքների խոշորացման գործընթացին, համայնքներից ստացված ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին և այլն: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: 

Զեկուցվել է, որ արդեն իսկ ավարտին են մոտենում 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերի մշակման աշխատանքները, որոնք ներկայացվելու են կառավարության հաստատմանը: Ռազմավարությունների հիմնական նպատակներն են՝ մարզերի մրցունակության բարձրացումն ու տարածքային անհամաչափության նվազեցումը: Ըստ ծրագրերի, նախատեսվում է, որ 2025 թվականի դրությամբ յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը: Ակնկալվում է նշված ժամանակահատվածում ստեղծել բարձր որակավորում ունեցող 50 հազար աշխատատեղ՝ անկախ գյուղատնտեսության ոլորտը ներառող աշխատատեղերից:

Միայն 2017 թվականին նախատեսվում է ստեղծել նման 3 հազար նոր աշխատատեղ: Ռազմավարությունը նախատեսում է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացում, զբոսաշրջության խթանում, գործարար պայմանների բարելավում և այլ ծրագրեր: Զեկուցվել է, որ առաջիկայում ներկայացվելու են բոլոր մարզերի 2018-2020 թվականների 10-ական գործառանական ծրագրերը՝ ըստ կոնկրետ թիրախների: Ներդրվել է մոնիթորինգային գնահատման համակարգ, որով ըստ ժամանակացույցի իրականացվելու է ծրագրերի ընթացքի վերահսկողություն:

Գործառնական ծրագրերն իրականացվելու են տարբեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ և արդյունքները պարբերաբար զեկուցվելու են վարչապետին: Վերջին ամիսների ընթացքում մշակվել են նաև բոլոր մարզերն ընդգրկող 160 ներդրումային ծրագրեր: Նշվել է, որ վարչապետի հանձնարարությամբ կոմերցիոն բանկերի մասնագետների ներգրավմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար այցելում են մարզեր և գործարար հատվածի ներկայացուցիչների հետ անցկացնում մրցունակ ներդրումային ծրագրերի մշակման սեմինարներ:

Կարեն Կարապետյանը կարևորել է նման սեմինարների անցկացումը և նշել. «Որպեսզի այս գործընթացը լինի էֆեկտիվ, մենք պետք է շատ համառ լինենք: Գնալու ենք այդ ուղղությամբ, անընդհատ խոսելու ենք, բերաններս չորանալու է, բայց նման հանդիպումները կազմակերպելու ենք պարբերաբար: Սեմինարների մասնակիցների զանգվածը պետք է մեծացնել, ընտրել այն մարդկանց, որոնց աչքերում կրակ, եռանդ կա, նրանց ներկայացնել հանրությանը: Այստեղ պետք է չհոգնել և դա վերաբերում է յուրաքանչյուրիս»: Կարեն Կարապետյանն առանձնացրել է Ենոքավան համայնքը և նշել, որ անհրաժեշտ  է հանրությանը պարբերաբար ներկայացնել նման օրինակելի համայնքները, որտեղ կազմակերպվում են լեդ համակարգով լուսավորություն, ժամանակակից աղբահանություն, ճանապարհները վերանորոգվում են մաքսիմալ էֆեկտիվ, ապահովվում է զբաղվածություն, իրականացվում բարձրակարգ կառավարում, ցուցաբերվում տեղական բյուջեի ձևավորման հստակ մոտեցում: 

Նշվել է, որ հունիսի մեկից մեկնարկելու է 200 համայնքապետի համար նախատեսված վերապատրաստման միջազգային ծրագիրը: Կարեն Կարապետյանը կարևորել է դրա անցկացումը և պատրաստակամություն հայտնել անցկացնել դասընթացներից մեկը:

Այնուհետև կառավարության ղեկավարին են ներկայացվել նորաստեղծ վերլուծական խմբի գործունեության արդյունքները, մասնավորապես, մի քանի տասնյակ համայնքների մանկապարտեզների, դպրոցների և աղբահանության ծախսերի վերլուծության վերաբերյալ: Արդյունքները ցույց են տվել նշված ուղղություններով առկա կառավարման և ֆինանսական խնդիրները: Նշվել է, որ դրանց վերացման արդյունքում ուսումնասիրված համայնքներում հնարավոր է ունենալ մի քանի հարյուր միլիոն դրամի տնտեսում: Այդ առումով, վերլուծական խումբը եզրակացությունների հիման վրա ներկայացրել է նաև կոնկրետ առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը, գնահատելով վերլուծական խմբի կատարած աշխատանքը, կարևորել է նաև համայնքների թվայնացումը: «Պետք է տարբեր հայտանիշեր հաշվի առնելով՝ կարմիր լամպերով վառեք այն համայնքները, որոնց բյուջեներն անհամաչափ են: Համայնքների թվայնացումից մեծածավալ տեղեկատվություն ենք ունենալու, ինչը թույլ կտա համեմատել համանման համայնքները, վեր հանել խնդիրներն ու գնալ դրանց լուծմանը: Հենց այս ամենն անենք, տարածքային զարգացման հետ կապված երջանկությանը մոտ ենք լինելու, որովհետև իմանալու ենք մեր թույլ կետերը և այն, թե ուր պետք է գնանք»,- ընդգծել է վարչապետը:  

Ներկայացվել է նաև Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի առողջապահական հիմնարկներում իրականացվող օպտիմալացման գործընթացը, որի արդյունքում ակնկալվում է տնտեսել շուրջ 250 մլն դրամ: Այս համատեքստում, գործադիրի ղեկավարը նշել է. «Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, ուղղակի մենք ասում ենք, որ մեր սուղ միջոցների պարագայում ոչ էֆեկտիվ ծախս ենք կատարում: Այդ միջոցը կարող ենք կրկին թողնել տվյալ ոլորտում՝ բարձրացնելով սպասարկման որակը, հարմարավետությունը, որպեսզի երեխան երկրորդ հերթ չգնա, ուսուցիչը նորմալ աշխատավարձ ստանա, սահմանամերձ գյուղում ուսուցչի խնդիր չունենանք, որովհետև այնտեղ նրա աշխատավարձային համակարգը մեկ այլ գործակցով է հաշվարկվում»,- ասել է վարչապետը: Պատասխանատուները նրան վստահեցրել են, որ օպտիմալացման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նշված բոլոր հարցերին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համայնքների խոշորացման, համայնքներում տարբեր ծառայությունները մասնավոր կառավարման հանձնելու գործընթացին, Համայնքային ծառայության մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին, Տարածքային կառավարման հայեցակարգի նախնական տարբերակին, «Մաքուր Հայաստան» ծրագրով նախատեսված միջոցառումներին և այլն: 

Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Ճիշտ ուղու վրա ենք, շատ բան ունենք անելու: Դուք պետք է մի բան գիտակցեք, որ այսօր, ի դեմս ձեր թիմի՝ մենք տեսնում ենք այն մարդկանց, որոնք տարածքային կառավարման մեջ պետք է կատարեն համակարգված փոփոխություններ: Եթե ցանկանում ենք ունենալ համաչափ, զարգացած երկիր, բնակիչ, որի կենցաղային անհրաժեշտ կարիքները բավարարված են, պետք է իրականացնենք փոփոխություններ: Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետը, հասկանա մարզն ուր է գնում, երազանքը որն է, ինչպես ենք շարժվում առաջ»: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև եռաստիճան կառավարման համակարգում գործառույթների հստակ բաժանումը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]