ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պայքար ընտրակաշառքի դե՞մ, թե՞ խրախուսում» 05/12/2017 17:08 | Ընտրական իրավունք
Մայիսի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում ԵԼՔ դաշինքի՝ 15.000 դրամների սոցիալական աջակցության նախաձեռնության շուրջ «Պայքար ընտրակաշառքի դե՞մ, թե՞ խրախուսում» խորագրով: Այս մասին հայտնում է Մեդիա կենտրոնը:
Քննարկման բանախոսներն էին ԵԼՔ դաշինքը ներկայացնող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ու քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Ելք դաշինքը մայիսի 8-ին հայտարարությամբ է հանդես եկել, որով խոստացվել, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում այն քաղաքացիները որոնք կհրաժարվեն ընտրակաշառքից, Ելք դաշինքի հաղթանակի դեպքում, համայնքային բյուջեյից կստանան 15000 դրամ սոցիալական աջակցություն:
Սույն առաջարկությունը մեծ արձագանք ունեցավ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում, որտեղ առաջարկությունը քննադատողները նշում են, որ այդ առաջարկը մի կողմից ընտրակաշառքի խոստում է, մյուս կողմից՝ ընտրակաշառքը լեգիտիամցնելուն ուղղված քայլ:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հիմնազուրկ է համարում հնչեցվող քննադատությունը, քանի որ ըստ փաստաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընտրակաշառքի մասին հայտարարություն կարող էր դիտարկվել միայն այն դեպքում, եթեառկա են սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը, օբյեկտը, օբյեկտիվ կողմը:
«Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասում գրված կետերը, որոնց համաձայն արարքը կարող է համարվել ընտրակաշառք. առաջին` մեկի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, որևէ մեկի դեմ քվեարկելուն հարկադրելը, ընտրություններին մասնակցելուն հարկադրելը, ընտրություններին մասնակցելուց հրաժարվել հարկադրելը: Եթե այս չորս օբյեկտիվ կողմի հատկանիշները չեն արտահայտում սուբյեկտիվ կողմի արարքին, հետևաբար, չկա այդ բառի սահմանումը: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ո՛ր հատկանիշի տակ են մեր հարգարժան իրավաբանները Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համադրում: Դա համարվում է ոչ թե ընտրակաշառք, այլ նախընտրական խոստում»,- մասնավորապես նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հակադարձելով Նիկոլայ Բաղդասրայնի հիմնավորումներին, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը խրախուսում է փողի դիմաց իրեն ընտրելը:
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես տասնհինգ հազարը կտամ, եթե ինձ ընտրեք: Նա այդ փողը ցանկացած դեպքում չի տալու, այլ միայն եթե հաղթի ընտրություններում: Ամենակարևոր խնդիրն ինձ համար այստեղ այն է, որ Ընտրական օրենսգրքի այս փաստերը հաշվի առնելով ու նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցության կողմից առաջարկ է արվում քաղաքացուն փողի դիմաց ընտրություն կատարելու, իրականում սա փողի դիմաց ընտրություն է: Քաղաքացուն նա ասում է` եթե ես ընտրվեմ, եթե դու ինձ ձայն տաս, դու հնարավորություն ունես 15 հազար դրամ ստանալու»:
Ի պատասխան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ եթե ինչ-որ մեկին մեղադրում եք հանցագործության մեջ, նախ պետք է ապացուցել այդ հանցագործությունը.
«Խնդիրը, որը բարձրացրել եք իրավական կոնտեքստ ունի՞, եթե ասում եք ընտրակաշառքի խոստում է, իրավական կոնտեքստ կա՞, թե ոչ : Ես որպես իրավաբան՝ ձեզ ասում եմ, որպեսզի այդ տվյալ հարցարդումը տեղի ունենա , պետք է լինի հանցակազմի տարրերից կոնկրետ օբյեկտիվ կողմը, ես թվարկեցի օբյեկտիվ կողմի բոլոր հատկանիշները, որը ընդգրկված է քրեական օրենսգրքի 154 հոդվածում, այդ բառը համարվում է հանցագործություն, եթե Դուք չեք կարողանում ապացուցել դա վիրավորանք է»,- նշեց փաստաբանը:
Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ընտրակաշառք չվերցնելու դիմաց խոստացված գումարը չի կարող համարվել սոցիալական աջակցություն, քանի որ հատկացվելու է ոչ թե կարիքավորներին, այլ բոլոր նրանց ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից,իսկ այդ մարդկանց թվում կարող են շատ ապահոված քաղաքացիներ լինեն:
Սակայն Նիկոլայ Բաղդասարյանը համոզված է, որ սա գործուն մեխանիզմ է ընտրակաշառքի դեմ պայքարելու համար, քանի որ ներկայումս այլ տարբերակ չկա կամ չի առաջարկվում:
Արմեն Գրիգորյանի կարծիքով էլ, իրականում Ելքը այս քայլը պայքար չէ ընտրակաշառքի դեմ:
«Ընտրակաշառքի դեմ պայքարում կատարած բազմաթիվ աշխատանքներ փորձում են ջուրը գցել, երբ հայտարարվում է, որ ընտրությունը լեգիտիմ է, քաղաքացին փող է վերցրել, ընտրել է և խրախուսում է քաղաքացու՝ փողի դիմաց ընտրելը»,- ասում է Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից