ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տոնավաճառների աշխատակիցների առջև խնդիր ենք դրել տրամադրել ՀԴՄ կտրոնները. Վարդան Հարությունյան 05/11/2017 16:27 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն անդրադարձել է վերջին շրջանում մի շարք տոնավաճառների աշխատակիցների դժգոհություններին` կապված հարկային մարմինների աշխատակիցների գործունեության հետ: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ հարկային մարմինների աշխատանքը միտված է տոնավաճառներում գործունեություն ծավալող անձանց շրջանառությունը ֆիքսելուն, որպեսզի հստակ լինի, թե նրանք որքան հարկ պետք է վճարեն:
«Եթե նրանք ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, շրջանառությունը չի ֆիքսվում, այդ դեպքում ինչի՞ց պիտի իրենք հարկ վճարեն: Եթե իրենց ուզածը հարկ չվճարելն է, դա չի լինելու»-, «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարությունն այդ մարդկանց հետ երկխոսության մեջ մտել է, լսել է նրանց առաջարկները:
«Այն մարդիկ, ովքեր բողոքում են, ովքեր հանձնախումբ են ստեղծել և որոնց հետ մենք աշխատում ենք, առաջարկներ են ներկայացրել: Մոտ ժամանակներս իրենք այդ առաջարկների պատասխանները կունենան»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Վարդան Հարությունյանը նշել է, որ այդ հանձնախմբի անդամների հետ հանդիպման ժամանակ իրենք ասել են, որ պատրաստ են տոնավաճառներում փոքր և միջին բիզնեսով զբաղված մարդկանց առաջարկել հաշվապահական օգնություն, որպեսզի նրանք կարողանան ճիշտ իրականացնել փաստաթղթաշրջանառությունը և հնարավոր լինի ֆիքսել նրանց շրջանառությունը:
«Մենք իրենց հաշվապահներով կօգնենք, իրենց վրա այդ ծախսը չենք թողնի: Ամենակարևոր խնդիրը, որ մենք դրել ենք նրանց առաջ, ՀԴՄ կտրոն տրամադրելն է: Ուրիշ խնդիր նրանց առաջ դրված չէ: Իսկ եթե նրանց շրջանառության շեմը բարձրանում է, դա արդեն փոքր բիզնես չէ: Այդ դեպքում նրանք պարտավոր են աշխատել ավելացված արժեքի հարկով, ունենան հաշվապահ: Եթե չեն ցանկանում ունենալ հաշվապահություն, մենք այդ հարցով էլ իրենց կօգնենք, սակայն նախկին վիճակն այլևս չի լինելու :Իրենք պետք է ՀԴՄ կտրոն տրամադրեն»,- պարզաբանեց Վարդան Հարությունյանը:
Նա հավելել է, որ այս հարցում ՊԵԿ-ին պետք է աջակցի նաև հասարակությունը: Մենք ընդամենը ասում ենք, որ պետք է շրջանառությունը հստակ ֆիքսեն: Մենք փոքր և միջին բիզնեսին չենք ասում գնացեք փաստաթղթեր բերեք, իսկ եթե չբերեք ձեզ կպատժենք: Մենք ընդամենը ասում ենք ձեր ՀԴՄ կտրոնները տրամադրեք: Մենք որևէ մեկի նկատմամբ պատժողական գործառույթ չենք իրականացրել: Ապագայի համար մենք պատրաստ ենք որոշակի լոյալություն պահել, որպեսզի մարդիկ մտնեն հարկային դաշտ: Եթե մենք ֆիքսենք նրանց շրջանառությունը և հասկանալի դառնա, որ նրանք շրջանառության հարկ վճարող սուբյեկտներ են, օրենքով սահմանված կարգով մենք մեր աշխատակիցների միջոցով կփորձենք իրենց օգնել: Ավելորդ բարդություններ և խնդիրներ մենք նրանց չենք առաջարկի»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ այն մարդիկ, ովքեր մատակարար են, խոշոր ներկրող են, նրանք պետք է դուրս գան հարկային դաշտ:
«Երբ այն մարդիկ, ովքեր առևտրի կազմակերպիչ են և առևտրի կազմակերպման արդյունքում վերցրած վարձավճարի գումարի համար լիարժեք կտրոն չեն տրամադրում մարդկանց, որպեսզի նրանք էլ կարողանան իրենց ծախսերը ցույց տան, դրանից էլ առաջանում են այս խնդիրները: Երբ մենք այս ամենի մասին բարձրաձայնում ենք, մեր խնդիրը ոչ թե տոնավաճառի աշխատակիցների հետ է, այլ այն ավելի խորն է: Խնդրի լուծումը մենք գտել ենք ու տանելու ենք մինչև վերջ: Թող որևէ մեկը չմտածի, որ մեր գործողություններն ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են տոնավաճառներում առևտուր անելով: Հակառակը` մենք 24 ժամ այդ մարդկանց կողքին ենք: Եթե կլինեն դեպքեր, որ համակարգում եղած «հուդաները» կփորձեն նեղացնել այդ մարդկանց, ես միշտ հասանելի եմ»,- եզրափակել է Վարդան Հարությունյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից